Իգոր Միտորայ (անգլ.՝ Igor Mitoraj, մարտի 26, 1944(1944-03-26)[1][2][3], Oederan, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա[4] - հոկտեմբերի 6, 2014(2014-10-06)[1][5], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[5]), լեհ քանդակագործ։ 1968 թվականից ապրել է արտասահմանում (Ֆրանսիա, Իտալիա)[6]։

Իգոր Միտորայ
ֆր.՝ Igor Mitoraj
Igor Mitoraj (15434967636).jpg
Ծնվել էմարտի 26, 1944(1944-03-26)[1][2][3]
ԾննդավայրOederan, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 2014(2014-10-06)[1][5] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս[5]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան և Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և ակնագործ
Թեմաներքանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներLe Grand Toscano?, Colosse? և Ikaria?
ՈւսուցիչTadeusz Kantor?
ՊարգևներՄեդալ մշակույթում վաստակի համար
Igor Mitoraj Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1944 թվականին գերմանական Էդերան քաղաքում։ Մայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանից արտաքսվել է Սաքսոնիա` կատարելով վարձու տարբեր աշխատանքներ։ Հայրը եղել է ֆրանսիացի, Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի սպա, հետո գերվել է գերմանացիների կողմից։ Պատերազմի ավարտին մայրը որդու հետ վերադարձել է Լեհաստան։ Իգորն ավարտել է Բելսկո Բյալայի գեղարվեստական լիցեյը, իսկ 1963 թվականին ընդունվել Կրակովի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է Տադեուշ Կանտորի մոտ։

 
Իգոր Միտորայ, Ցենտուրիոն I, Բամբերգ

1968 թվականին ուսումը շարունակելու համար մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի` Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Աշխատել է որպես նկարիչ և գրաֆիկ։ Տարվել է լատինաամերիկյան մոնումենտալ արվեստով, մասնավորապես` մեքսիկական։ 1976 թվականին Փարիզի Լատինական թաղամասի La Hune նշանավոր պատկերասրահում կայացել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը։ Հետագայում զբաղվել է քանդակագործությամբ։ 1977 թվականին կայացել է քանդակների առաջին ցուցահանդեսը։ 1979 թվականին աշխատել է Կարարայում, 1983 թվականից արվեստանոց է բացել Պիետրասանտայում։

Քանդակագործի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ 1986 թվականին նրա աշխատանքների համար առանձին սրահ է հատկացվել Վենետիկի բիենալեում։

ՃանաչումԽմբագրել

Իգոր Միտորայն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում`

  • Վիտորիո դե Սիկայի մրցանակ
  • Արվեստում ունեցած ներդրումների համար Gloria Artis-ի ոսկե շքանշան (2005)[1]
  • Լեհաստանի վերածննդի օրդենի շքանշան (2012)[2]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Igor Mitoraj
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118734229 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://hedendaagsesieraden.nl/2020/02/07/igor-mitoraj/
  6. «Игор Миторай»։ Официальный веб-портал Республики Польша։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-04-18 

ԳրականությունԽմբագրել

  • Igor Mitoraj. Milano: Fabbri, 1992
  • Chiappini R. Igor Mitoraj. Milano: Skira; Lugano: Museo d'arte moderna della Città di Lugano, 2002

Արտաքին հղումներԽմբագրել