Իգա (ճապ.՝ 伊賀市 Իգա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 558,17 կմ²[2], բնակչությունը՝ 93 103 մարդ[3], բնակչության խտությունը՝ 166,80 մարդ/կմ²։

Բնակավայր
Իգա
ճապ.՝ 伊賀市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էնոյեմբերի 1, 2004 թ.
Մակերես558,23 կմ²
Բնակչություն85 883 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.iga.lg.jp(ճապոներեն)
Իգա (Ճապոնիա)##
Իգա (Ճապոնիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Կամեյամա, Ցու, Նաբարի, Կոկա, Նարա քաղաքները և Մինամիյամասիրո, Յամաձոե գյուղերը[4]։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը կազմում է 93 103 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 166,80 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 95 582 մարդ
1985 96 846 մարդ
1990 97 752 մարդ
1995 101 435 մարդ
2000 101 527 մարդ
2005 100 623 մարդ

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի տնտեսության զարգացման գործում կարևոր նշանակություն ունի զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերն են՝ Իգա-Ուենո դղյակը (16-րդ դար), Իգա-Ուենո թանգարանը և մի քանի սինտոյական ու բուդդայական տաճարներ։ Իգայում զարգացած է դեղերի, կոսմետիկայի և բժշկական սարքավորումների (Milbon[6] և Rohto Pharmaceutical ընկերությունների գործարանները), արդյունաբերական սարքավորումների (Asahi Diamond Industrial, Dijet, Molitec Steel և Nippon Light Metal ընկերությունների գործարանները), էլեկտրատեխնիկայի (Panasonic ընկերության գործարանը), սանտեխնիկայի (Inax Corporation ընկերության գործարանը), մետաղական սարքավորումների (Minalco ընկերության գործարանը)[7][8] արտադրությունը։

Սիմվոլիկա խմբագրել

Իգա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Pinus densiflóra-ն, ծաղիկ՝ Lilium japonicum-ը, թռչուն՝ Phasianus versicolor-ը (կանաչ փասիան)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «人口・世帯の動き 平成26年6月1日現在». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  4. 国土数値情報 行政区域データ
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «Base List» (անգլերեն). Milbon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «All-in-One Hub» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  9. «伊賀市の花・木・鳥» (ճապոներեն). Администрация города Ига. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգա» հոդվածին։