Կոկա (քաղաք)
Կոկա (ճապ.՝ 甲賀市 Կոկա-սի), Ճապոնիայի Սիգա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքաի մակերեսը 481,69 կմ² է[2], բնակչությունը՝ 91,063 մարդ[3], բնակչության խտությունը կազմում է 189,05 մարդ/կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 2004 թ. | ||||
Մակերես | 481,62 կմ² | ||||
Բնակչություն | ▼88 538 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 528-8502 | ||||
Պաշտոնական կայք | city.koka.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Պատմություն խմբագրել
745 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Կոկան եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը, երկրի կառավորության նստավայրն այստեղ էր՝ Սիգարակի դղյակում, որի փլատակները մինչ օրս պահպանվում են։
Ի սկզբանե Կոկան մտնում էր Իգա պրովինցիայի կազմի մեջ, որից առանձնացել է Նարայի ժամանակաշրջանում։ Կամակուրայի ժամանակաշրջանում մտել է Օմի պրովինցիայի կազմի մեջ և ընկել է Սասակի տիրապետության ներքո։ Ուշ միջնադարում՝ 15-16-րդ հարյուրամյակներում, Ճապոնիայում իրենց վարպետությամբ մեծ փառք էին վայելում Կոգա-րյուի նինջաների դպրոցները, որոնք ծագում էին Կոգայի գավաի (այժմյան Կոկա) գոսի կլաններից։ Սենգոկու ձիդայի ժամանակաշրջանում նինջա կլանները, որոնք փաստացի վերահսկում էին գավառը, ստեղծեցին «Կոգայի 53 ընտանիք»[4] կոալիցիան։
Կոկա նորավանն ստեղծվել է 1955 թվականի ապրիլի 1-ին՝ Աբուրահի, Օհարա և Սայամա գյուղերը մեկ վարչական միավորի մեջ ներառելուց հետո։ Կոկան քաղաքի կարգավիճակ է ստացել 2004 թվականի հոկտեմբերին՝ ներառելով Ցուտիյամա, Սիգարակի, Մինակուտի և Կոնան ավանները։
Աշխարհագրական դիրք խմբագրել
Կոկա քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու վրա՝ Կինկի տարածաշրջանի Սիգա պրեֆեկտուրայում։ Կոկայի հետ սահմանակցում են Օցու, Ռիտտո, Կոնան (Սիգա), Հիգասիոմի, Յոկաիտի, Սուձուկա, Իգա և Կամեյամա քաղաքները, Վաձուկա, Ուձիտավարա, Ռյուո, Հինո (Սիգա) և Կոմոնո, ինչպես նաև Մինամիյամասիրո[5] գյուղը։
Բնակչություն խմբագրել
Քաղաքի բնակչությունը կազմում է 91 063 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 189,05 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].
Տարեթիվ | Բնակչության թվաքանակ |
---|---|
1980 | 75 203 մարդ |
1985 | 79 088 մարդ |
1990 | 82 688 մարդ |
1995 | 90 744 մարդ |
2000 | 92 484 մարդ |
2005 | 93 853 մարդ |
Սիմվոլիկա խմբագրել
Քաղաքի խորհրդանշական ծառն է համարվում կրիպտոմերիան, ծաղիկը՝ Lilium japonicum, թռչունը՝ սովորական ալկիոնը[7]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 毎月人口推計調査|滋賀県ホームページ (яп.)
- ↑ 全国都道府県市区町村別面積調
- ↑ «滋賀県の人口と世帯数»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-25-ին։ Վերցված է 2019-03-25
- ↑ А. М. Горбылев. Путь невидимых. Подлинная история ниндзюцу
- ↑ «国土数値情報 行政区域データの詳細» (ճապոներեն)։ Counsellor, National and Regional Planning Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2010-07-23
- ↑ 国勢調査
- ↑ «甲賀市の花・木・鳥» (ճապոներեն)։ Администрация города Кока։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին։ Վերցված է 2010-08-19
Արտաքին հղումներ խմբագրել
Կոկա (քաղաք) Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք Archived 2008-02-06 at the Wayback Machine.(ճապոներեն)