Նատալյա Ժուկովա
Նատալյա Ալեքսանդրովնա Ժուկովա (ուկրաիներեն՝ Ната́ля Олекса́ндрівна Жу́кова, հունիսի 5, 1979[1][2][3], Դրեզդեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[3]), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2010), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000, 2015), աշխարհի բլից առաջնության փոխչեմպիոն (2012), Ուկրաինայի կանանց հավաքականի անդամ, շախմատի օլիմպիադայի հաղթող (2006), Աստանայում կայացած աշխարհի թիմային առաջնության հաղթող (2013), Վարշավայի Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2013), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000, 2015)[6], Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։
Նատալյա Ժուկովա | |
---|---|
ուկրաիներեն՝ Наталія Олександрівна Жукова | |
Պետություն(ներ) | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 1979[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Դրեզդեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[3] |
Կոչում | գրոսմայստեր[4], կանանց գրոսմայստեր և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2301 |
ՖԻԴԵ համար | 14101513 |
365chess | Natalia_Zhukova |
Chesstempo համար | 234901 |
ICCF համար | 234901 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1996[5], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | |
Natalia Zhukova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դրեզդենում՝ խորհրդային զինվորականի ընտանիքում, մանկությունն անցել է Կախովկա քաղաքում։ 1994 թվականին Սոմբատհեյում դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների չեմպիոն, 1995 թվականին Բաիլ Հերկուլանում դարձել Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն, իսկ Սեգեդում տեղի ունեցած շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն։ 1996 թվականին՝ Ուկրաինայի կանանց առաջնությունում Ժուկովան բաժանել է առաջին տեղը։ 1998 թվականին դարձել է Բելգրադում և Գրոնինգենում անցկացված մրցաշարերի հաղթող։ 2000 թվականին Բաթում քաղաքում տեղի ունեցած կանանց Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել՝ եզրափակչում 2½։ 1½ հաշվով հաղթելով Եկատերինա Կովալևսկայային։ 2003 թվականիկն Կրասնոտուրինսկ քաղաքում տեղի ունեցած կանանց մրցաշարում դարձել է հաղթող։ Ժուկովան երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2015 թվականին՝ Չաքվա քաղաքում․ 11 հնարավորից վաստակել է 9½ միավոր՝ իրենից ½ միավոր ետ թողնելով Նինո Բացիաշվիլիին, 1½ միավոր՝ Ալինա Կաշլինսկային[7][8]։
1996 թվականին ընդգրկվել է Ուկրաինայի կանանց հավաքականում։
1995 թվականին դարձել է կանանց միջազգային վարպետ, 1997 թվականին՝ կանանց գրոսմայստեր, 2010 թվականին՝ գրոսմայստեր։
2019 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի թեկնածու, առաջադրվել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից[9]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1993 | 2275 | 2265 | 2275 | 2265 | ||||||||||
1994 | 2260 | 2225 | 2260 | 2225 | ||||||||||
1995 | 2260 | 2360 | 2360 | 2260 | ||||||||||
1996 | 2355 | 2335 | 2355 | 2335 | ||||||||||
1997 | 2320 | 2330 | 2330 | 2320 | ||||||||||
1998 | 2395 | 2460 | 2460 | 2395 | ||||||||||
1999 | 2456 | 2462 | 2462 | 2456 | ||||||||||
2000 | 2471 | 2450 | 2467 | 2471 | 2450 | |||||||||
2001 | 2460 | 2460 | 2440 | 2441 | 2460 | 2440 | ||||||||
2002 | 2441 | 2425 | 2425 | 2436 | 2441 | 2425 | ||||||||
2003 | 2430 | 2448 | 2439 | 2452 | 2452 | 2430 | ||||||||
2004 | 2462 | 2471 | 2475 | 2481 | 2481 | 2462 | ||||||||
2005 | 2465 | 2479 | 2478 | 2466 | 2479 | 2465 | ||||||||
2006 | 2432 | 2425 | 2456 | 2456 | 2456 | 2425 | ||||||||
2007 | 2457 | 2452 | 2452 | 2452 | 2457 | 2452 | ||||||||
2008 | 2443 | 2450 | 2489 | 2488 | 2489 | 2443 | ||||||||
2009 | 2490 | 2461 | 2465 | 2457 | 2490 | 2457 | ||||||||
2010 | 2462 | 2492 | 2499 | 2499 | 2499 | 2447 | 2499 | 2447 | ||||||
2011 | 2441 | 2443 | 2428 | 2412 | 2416 | 2427 | 2443 | 2412 | ||||||
2012 | 2426 | 2435 | 2442 | 2442 | 2442 | 2442 | 2449 | 2451 | 2451 | 2451 | 2426 | |||
2013 | 2471 | 2471 | 2471 | 2476 | 2476 | 2471 | 2471 | 2468 | 2456 | 2456 | 2466 | 2449 | 2476 | 2449 |
2014 | 2449 | 2449 | 2459 | 2459 | 2459 | 2451 | 2451 | 2468 | 2475 | 2470 | 2470 | 2472 | 2475 | 2449 |
2015 | 2482 | 2482 | 2471 | 2471 | 2456 | 2482 | 2482 | 2482 | 2482 | 2485 | 2480 | 2488 | 2488 | 2456 |
2016 | 2484 | 2484 | 2489 | 2489 | 2489 | 2475 | 2475 | 2475 | 2475 | 2464 | 2448 | 2440 | 2489 | 2440 |
2017 | 2447 | 2447 | 2445 | 2438 | 2450 | 2449 | 2438 | 2438 | 2438 | 2426 | 2434 | 2444 | 2450 | 2426 |
2018 | 2438 | 2438 | 2426 | 2426 | 2380 | 2380 | 2380 | 2403 | 2403 | 2403 | 2375 | 2377 | 2438 | 2375 |
2019 | 2377 | 2377 | 2377 | 2356 | 2336 | 2333 | 2333 | 2333 | 2333 | 2333 | 2323 | 2324 | 2377 | 2323 |
2020 | 2338 | 2338 | 2328 | 2328 | 2328 | 2328 | 2328 | 2328 | 2338 | 2338 | 2336 | 2336 | 2338 | 2328 |
2021 | 2336 | 2336 | 2336 | 2331 | 2335 | 2336 | 2331 | |||||||
2022 | 2322 | 2322 | 2322 | |||||||||||
2023 | 2324 | 2310 | 2303 | 2308 | 2301 | 2324 | 2301 | |||||||
2024 | 2306 | 2302 | 2306 | 2302 |
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է եղել ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ 2007 թվականին ծնվել է նրանց դուստրը[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://en.chessbase.com/post/topalov-catches-anand-in-fide-rankings
- ↑ 2,0 2,1 http://en.chessbase.com/post/fide-ratings-garry-kasparov-retires-at-2812
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://chess-db.com/public/pinfo.jsp?id=14101513
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 OlimpBase
- ↑ «Украинка Наталья Жукова во второй раз в карьере стала чемпионкой Европы по шахматам». fakty.ua. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 16th European Individual Women's Chess Championship (անգլ.)
- ↑ Українська шахістка взяла «золото» на чемпіонаті Європи (ուկր.)
- ↑ Украинская шахматистка Жукова идет на парламентские выборы от партии "Движение новых сил" 24tv.ua (13 июня 2019)
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
- ↑ Чемпионка Европы по шахматам Наталья Жукова: "Хоть муж россиянин, гражданство менять не собираюсь"
Արտաքին հղումներ
խմբագրել- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Պարտիաները Chessgames.com բազայում
- Անձնական քարտը 365chess կայքում
- Zhukova, Natalia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Ժուկովա» հոդվածին։ |