Ժոնաթան Լաքոտ

ֆրանսիացի դիվանագետ

Ջոնաթան Լաքոտ (ֆր.՝ Jonathan Lacôte, սեպտեմբերի 15, 1972(1972-09-15), Փարիզ[1]), ֆրանսիացի դիվանագետ։ 2017-2021 թվականներին եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան[2]։

Ժոնաթան Լաքոտ
Դիմանկար
Ժոնաթան Լաքոտ (2018)
Ծնվել էսեպտեմբերի 15, 1972(1972-09-15) (51 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանում Ֆրանսիայի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ
 Jonathan Lacôte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոնաթան Լաքոտը նախնական կրթություն ստացել է Բրայթոնում (Միացյալ Թագավորություն), Նանտում և Փարիզում (Կոնդորսե լիցեյ)։ 1993 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, 1997 թվականին Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտից (INALCO) ստացել է հունգարերենի և էստոներենի բակալավրի աստիճան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից արժանացել է խորհրդականի մրցույթի դափնեկրի կոչման (Արևելքի հարցերով)։ 1998-2001 թվականներին պաշտոնավարել է Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայությունում (ԱԳՆ, Փարիզ), 2001-2003 թվականներին Բելգրադում եղել է Ֆրանսիայի դեսպանության քաղաքական խորհրդական, 2003-2005 թվականներին՝ Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավար Պոդգորիցայում, 2005-2007 թվականներին՝ Ֆրանսիայի դեսպանության քաղաքական խորհրդական Բեռլինում, 2007-2010 թվականներին՝ Եվրոպական հարցերի պետքարտուղարի աշխատակազմի խորհրդական, այնուհետև՝ տնօրեն (Փարիզ), 2011-2014 թվականներին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կադրերի բաժնի պետի տեղակալ, 2014-2017 թվականներին՝ Անգլիայում Ֆրանսիայի դեսպանության նախարար-խորհրդական (Լոնդոն)։ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան[2]։

Տիրապետում է յոթ օտար լեզուների՝ գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, էստոներեն, հունգարերեն, ռուսերեն, սերբախորվաթերեն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Հայաստանում Ֆանսիայի դեսպան
Ժոնաթան Լաքոտ

2017, սեպտեմբերի 11
Հաջորդող
Անն Լույո