Ժաննա դ'Արկ (նկար, Բաստիեն Լըպաժ)
«ժաննա դ'Արկ» (ֆր.՝ Jeanne d'Arc, անգլ.՝ Joan of Arc), 1879 թվականին նկարված նկար։ Հեղինակը ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժն է(Jules Bastien-Lepage, 1848—1884): Նկարը պատկանում է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։ Նկարի չափսերն են` 254 × 279,4 սմ [3][4].
Ժաննա դ'Արկ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժյուլ Բաստիեն Լըպաժ[1] |
տարի | 1879[1] |
բարձրություն | 254 սանտիմետր[1] |
լայնություն | 279,4 սանտիմետր[1] |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Jeanne d'Arc (Bastien-Lepage) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՖրանսիայի ազգային հերոսուհու կերպարը Հարյուրամյա պատերազմում 1870-1880-ական թվականներին Ֆրանսիայում դարձել էր խորհրդանիշ։ Դա պայմանավորված էր 1870-1871 թթ. Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությամբ։ Արդյունքում Լոթարինգիան, որտեղ ծնվել էր Ժաննա դ'Արկը, Էլզասի հետ առանձնանում է Գերմանիայից։ Քանդակագործներն ու արվեստագետները ստեղծում են Ժաննա դ'Արկի նոր քանդակներ և նկարներ։
Ժյուլ Բաստիեն Լըպաժը ծնունդով Լոթարինգիայից էր։ 1879 թվականին նա որոշում է փորձել այս կերպարը և նկարում է «Ժաննա դ'Արկ» նկարը[3][4]։
1880 թվականին նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոնում։ Նույն տարում նկարը գնում է Էրվին Դեվիսը (Erwin Davis): 1889 թվականից այն հանձնվում է Մետրոպոլիտեն թանգարանին[3]։ Նկարը մասնակցել է Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին (1889)[3]։
Նկարագրություն
խմբագրելՆկարում պատկերված է գյուղական պարզ հագուկապով Ժաննա դ'Արկը։ Նա կանգնած է իր հայրական տան բակում։ Ըստ լեգենդի` հենց այստեղ են նրան երևացել Միքայել Հրեշտակապետի, սբ.Եկատերինայի և սբ. Մարգարիտայի տեսիլքները և նրան հաղորդել, որ հենց իրեն է վիճակված ճնշել Օռլեանի պաշարումը և ազատագրումը։ Նկարում սրբերի պատկերները երևում են հետևի ֆոնին՝ պատի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Joan of Arc, Jules Bastien-Lepage» (HTML). The Metropolitan Museum of Art. Վերցված է 06.12.2013-ին.
- ↑ 4,0 4,1 «Joan of Arc, 1879, Jules Bastien–Lepage (French, 1848—1884)» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 06.12.2013-ին.