Կլեր Ժիբո

ֆրանսիացի խմբավար և քաղաքական գործիչ
(Վերահղված է Ժիբո Կլերից)

Կլեր Ժիբո (ֆր.՝ Claire Gibault, հոկտեմբերի 31, 1945(1945-10-31)[1], Լե Ման[2]), ֆրանսիացի խմբավար և քաղաքական գործիչ, որը Եվրախորհրդարանի պատգամավոր է Ֆրանսիայի հարավ-արևելքից։ Հանուն Եվրոպայի Լիբերալների և դեմոկրատների դաշինքի մաս կազմող ֆրանսիական ժողովրդավարության միության անդամ է և նստում է Եվրախորհրդարանի մշակույթի և կրթության հանձնաժողովում ու վերջինիս Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովում։

Կլեր Ժիբո
ֆր.՝ Claire Gibault
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1945(1945-10-31)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԼե Ման[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնուղղափառություն[3]
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդիրիժոր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the French Economic, Social and Environmental Council? և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունԺողովրդավարական շարժում
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ «Վաստակի համար» շքանշանի ասպետ[5] Ակադեմիկական արմավենիների շքանշանի սպա Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[4] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքclairegibault.fr
 Claire Gibault Վիքիպահեստում
Կլեր Ժիբոն՝ 2007 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կենտրոնամետ թեկնածու Ֆրանսուա Բայրուի հանրահավաքում

Նաև ԵՄ-Բուլղարիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության անդամ է և Ճապոնիայի հետ հարաբերությունների պատվիրակության փոխարինող։

Գործունեություն խմբագրել

  • Ջութակի առաջին մրցանակ Լե Մանի երաժշտական կոնսերվատորիայում (1958)
  • Հարմոնիայի, ֆուգայի, կոնտրպունտի, երաժշտության գեղագիտության և պատմության մրցանակ, Փարիզի բարձրագույն ազգային երաժշտական կոնսերվատորիա (CNSM) (1968)
  • Առաջին մրցանակ CNSM նվագախումբը ղեկավարելու համար, Փարիզ (1969)
  • Օպերայի նվագախմբի դիրիժոր, Լիոն
  • վոկալի ուսուցման (մենախմբային և խմբերգային) տնօրեն, Լիոնի օպերա (1971–1978)
  • Բազմաթիվ համերգներ Եվրոպայում և ԱՄՆ-ում
  • Musica per Roma-ի երաժշտական ղեկավար (2000–2002)
  • Պատվո լեգեոնի շքանշանակիր

Քաղաքական գործունեություն խմբագրել

2004 թվականից Քլեր Գիբոն Եվրախորհրդարանի պատգամավոր է, Մշակույթի և կրթության և Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի անդամ։ 2007 թվականին մեծ հավանության արժանացած Եվրոպայում արվեստագետների սոցիալական կարգավիճակի վերաբերյալ զեկույցի նախագծի զեկուցողն է եղել։ 2007 թվականի Ֆրանսիայի պառլամենտական ընտրություններում Փարիզում առաջադրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու և 14 % ձայներով զբաղեցրել երրորդ տեղը՝ պարտվելով Պիեռ Լելյուշին[6]։ .

Կլեր Ժիբոն փորձում է պաշտպանել ժամանակակից ֆեմինիզմը, որպեսզի կանանց հնարավորություն տա ունենալ հաջողության նույն հնարավորությունները, ինչ ունեն տղամարդիկ։ Սա այն է, ինչին նա հանձնառու է Եվրախորհրդարանի կանանց իրավունքների հանձնաժողովի շրջանակներում՝ կանանց և աղքատությանը, աշխատանքային կյանքի և ընտանեկան կյանքի զուգադրմանը կամ կին միգրանտներին վերաբերող հարցերի վերաբերյալ։

Գեղարվեստական գործունեություն խմբագրել

Ծնվել է Լե Մանում, որտեղ էլ սկսել է իր ուսումնառությունը։ Լը Մանի կոնսերվատորիայում ջութակի և կամերային երաժշտության համար արժանացել է առաջին մրցանակի, որից հետո սովորել Փարիզի բարձրագույն ազգային երաժշտական կոնսերվատորիայում, որտեղ էլ ստացել է առաջին մրցանակներ նվագախմբի ղեկավարության համար։

1976-1983 թվականներին եղել է Շամբերիի կամերային նվագախմբի երաժշտական ղեկավարը, իսկ 1983-1989 թվականներին այդ ժամանակ Լիոնի ազգային օպերայի նվագախմբի երաժշտական ղեկավար Ջոն Էլիոթ Գարդիների օգնականը։

1995 թվականին դարձել է Ֆաբիո Վակչիի La Station Thermale օպերայի ստեղծման կապակցությամբ Լա Սկալա նվագախումբը ղեկավարած առաջին կինը, իսկ 1997 թվականին ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին Վոլֆգանգ Ռիմի «Յակոբ Լենց» օպերայում։

Ղեկավարել է Լիոնի օպերայի լիրիկական և երգչախմբային արվեստանոցը 1991-1998 թվականներին, որտեղ պատասխանատու է եղել բազմաթիվ բեմադրությունների, հատկապես՝ Պելեաս և Մելիսանդե օպերայի, Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետի», Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոսի», Գլյուկի «Իփիգենիան Տավրիսում» և այլ օպերաների երաժշտական ձևավորումների համար։

2000 թվականի հունվարից մինչև 2002 թվականը եղել է «Երաժշտություն Հռոմի համար»-ի երաժշտական տնօրենը, որտեղ նրա դիրիժորությամբ ներկայացվել են Մոցարտի «Առևանգում հարեմից» և այլ օպերաներ։

Դիրիժորել է նաև Լոնդոնի Կովենտ գարդեն, Փարիզի Օպերա-Կոմիկ և այլ օպերային թատրոններում։

Նա Կլաուդիո Աբբադոյի օգնականն է եղել Թագավորական օպերային թատրոնում, Լա Սկալայում և Վիեննայի օպերային թատրոնում բեմադրված Պելեաս և Մելիսանդե օպերայի բեմադրություններում։

2002 թվականի նոյեմբերին նա իր դեբյուտն է կատարել Վաշինգտոնի օպերայում՝ դիրիժորելով Մոցարտի «Իդոմենեո»-ն, որտեղ Պլասիդո Դոմինգոն կատարել է գլխավոր դերը։

2004 թվականի մարտին առաջին անգամ ղեկավարել է Կոպենհագենի ֆիլհարմոնիկը։

2005 թվականին դիրիժորել է Հենզեի «Պոլիցինո»-ն «Շատելե» թատրոնում։

Նույն համերգաշրջանի ընթացքում համերգներ է վարել Բոլոնիայի Մոցարտ նվագախմբի և Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև ձայնագրել է Ֆաբիո Վակչիի երաժշտությունը Պատրիս Շերոյի «Գաբրիել» ֆիլմի համար։

2006 թվականին նա ղեկավարել է ամանորյա համերգը Անտվերպենի օպերայի նվագախմբի հետ, փետրվարին՝ Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը, մարտին՝ Բոլոնիայի Մոցարտ նվագախումբը, ապրիլին՝ Սավոյի նվագախումբը, իսկ մայիսին՝ Պատրիկ Բուրգանի «Պիտեր Պեն» օպերան «Շատելե» թատրոնում։

Կլեր Ժիբոն համերգներ է դիրիժորել ամբողջ Ֆրանսիայում և Իտալիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում և ԱՄՆ-ում։ Նրան հրավիրել են Հալլե նվագախումբ, Շոտլանդիայի թագավորական ազգային նվագախումբ, Բելգիայի ազգային նվագախումբ և Լիեժի ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրել է Բեթհովենի և Շուբերտի ստեղծագործությունները։ Նա նաև աշխատել է Դանիայում Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և Շվեդիայում։

Այսօր նա Բոլոնիայի Մոցարտ նոր նվագախմբում Կլաուդիո Աբբադո դիրիժորի օգնականն է։

Շքանշաններ խմբագրել

Արժանացել է Ակադեմիական արմավենու սպայի տարբերանշանների և ազգային արժանիքների շքանշանի ու Պատվո լեգեոնի շքանշանի։ 2005 թվականի փետրվարի 2-ին Վիմ Վենդերսի և Խորխե Սեմպրունի հետ նրան շնորհվել է Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #104328642X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.lepoint.fr/culture/claire-gibault-chef-d-orchestre-engagee-femme-politique-singuliere-02-12-2010-1269897_3.php
  4. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-ete-2017
  5. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000425684&dateTexte=&categorieLien=id
  6. l'Intérieur, Ministère de. «Résultats des élections législatives 2007». http://www.interieur.gouv.fr/Elections/Les-resultats/Legislatives/elecresult__legislatives_2007 (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեր Ժիբո» հոդվածին։