Օպերա-Կոմիկ[2] (ֆր.՝ Opéra-Comique, առավել հայտնի է Կատակերգական օպերային ազգային թատրոն անվամբ, ֆր.՝ Théâtre national de l’Opéra-Comique), Փարիզում գտնվող օպերային թատրոն, որը հիմնադրվել է 1715 թվականին և ի սկզբանե նախատեսված էր կատակերգական օպերաների բեմադրման համար։

Օպերա-Կոմիկ
Տեսակօպերային ընկերություն
Երկիր Ֆրանսիա[1]
Հիմնադրման ամսաթիվ1715
Կայքopera-comique.com(ֆր.)
 Opéra-Comique Վիքիպահեստում

Թատրոնը մեծագույն նշանակություն է ունեցել 19-րդ դարում, երբ դարձել է ազգային մշակույթի կենտրոններից մեկը[3][4]։ Այդ ընթացքում թատրոնում տեղի են ունեցել բազմաթիվ հայտնի օպերաների համաշխարհային պրեմիերաներ, այդ թվում՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։

1973-1990 թվականներին թատրոնը Փարիզի ազգային օպերային կից գործել է որպես օպերային ստուդիա, որտեղ աշխատել են երիտասարդ երգիչներ, դիրիժորներ, ռեժիսորներ։

Պատմություն

խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է Գոթյե դե Սենտ Էդմեի և Կատրին Բարոնի կողմից՝ երաժշտական ներկայացումները ֆրանսերենով ներկայացնելու համար՝ ի տարբերություն ամբողջ Եվրոպայում գերիշխող իտալական օպերայի։ Նոր թատրոն բացելու արքայական թույլտվությունը թատերախմբին պարտավորեցնում էր բեմադրել այնպիսի ներկայացումներ, որոնցում վոկալային համարները փոխարինվում էին բեմական երկխոսությամբ, որպեսզի այդ կերպ նոր նախագիծը մրցակցություն չստեղծի Փարիզյան օպերայի համար։

18-րդ դարում թատրոնի գոյությունը կապված էր ֆինանսական դժվարությունների հետ, այն բազմիցս փակվել է մեկ կամ մի քանի խաղաշրջանով. ամենամեծ վերելքի շրջանը կապված է եղել Ժան Մոնեի և Շառլ Սիմոն Ֆավարայի 1740-1750-ական թվականների տնօրինության հետ։ 1783 թվականին թատրոնի համար շենք է կառուցվել Փարիզի 2-րդ շրջանում գտնվող Բուալդյե հրապարակում՝ 1100 տեղանոց լսարանով։ Շենքն այրվել է 1838 թվականի հունվարի 15-ին՝ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի ներկայացման ժամանակ։

1840 թվականին կառուցվել է նոր շենք «Օպերա-կոմիկ», որը բացվել է Ֆերդինան Հերոլդի «Գրիչների մարգագետինը» օպերայի բեմադրությամբ։ Այս բեմում տեղի են ունեցել ֆրանսիական և համաշխարհային երաժշտության պատմության մի շարք կարևորագույն պրեմիերաներ, այդ թվում՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի առաջին ներկայացումը (1875 թվականի մարտի 3), Ամբրուազ Թոմայի, Ֆրանսուա Օբերայի, Ժյուլ Մասնեի օպերաների պրեմիերաները, ինչպես նաև Էկտոր Բեռլիոզի առաջին կանտատի «Ֆաուստի նզովքի» կատարումը (1846 թվականի դեկտեմբերի 6)։ 1887 թվականի մայիսի 25-ին այդ թատրոնը նույնպես հրդեհվել է՝ «Մինոնա» ներկայացման ժամանակ, զոհվել է 87 մարդ։

Լուի Բերնեի նախագծով կառուցված Օպերա-Կոմիկի երրորդ շենքը հանդիսավոր կերպով բացվել է 1898 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորի կողմից։ Այս շրջանի ամենանշանակալի իրադարձություններից էր 1902 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած Կլոդ Դեբյուսիի «Պելեաս և Մելիզանդե» օպերայի պրեմիերան։

20-րդ դարի երկրորդ կեսին «Օպերա-կոմիկ» թանգարանը որոշ ժամանակով կորցրել է իր ինքնուրույնությունը՝ դառնալով Փարիզի օպերայի ստորաբաժանումներից մեկը, սակայն 1990 թվականին նրա ինքնավարությունը վերականգնվել է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Опера-Комик // Океанариум — Оясио. — М. : Большая российская энциклопедия, 2014. — С. 231. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 24). — ISBN 978-5-85270-361-3.
  3. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Ромен Роллан Музыканты наших дней. — Мультимедийное издательство Стрельбицкого, 2018-02-18. — 516 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպերա-Կոմիկ» հոդվածին։