Ժան Սիլվեն Բայի (ֆր.՝ Jean Sylvain Bailly, սեպտեմբերի 15, 1736(1736-09-15)[1][2][3][…], Փարիզ - նոյեմբերի 12, 1793(1793-11-12)[1][4][2][…], Փարիզ), ֆրանսիական հեղափոխության ժամանակների քաղաքական գործիչ, աստղագետ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Եղել է Փարիզի առաջին քաղաքապետը և Սահմանադիր (Ազգային) ժողովի առաջին նախագահը։

Ժան Սիլվեն Բայի
ֆր.՝ Jean Sylvain Bailly
Jean Silvain Bailly Garneray David Alix BNF Gallica.jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1736(1736-09-15)[1][2][3][…]
Փարիզ
Մահացել էնոյեմբերի 12, 1793(1793-11-12)[1][4][2][…] (57 տարեկան)
Փարիզ
Բնակության վայր(եր)Փարիզ
ՔաղաքացիությունFlag of France (1790–1794).svg Ֆրանսիա
Մասնագիտությունաստղագետ, քաղաքական գործիչ և մաթեմատիկոս
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Փարիզի քաղաքապետ և seat 31 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՖրանսիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ԿուսակցությունՖելյաններ
Ստորագրություն
Signature Bailly 1790.svg
Jean Sylvain Bailly Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գիտությունների ակադեմիայումԽմբագրել

Ժան Բային հետևողական դիտումներ է կատարել և ուսումնասիրել Հալեյի գիսաստղն ու Յուպիտերի արբանյակների անհավասարաչափ շարժումերը։ Իր դիտումների ու հետազոտությունների արդյունքներն ամփոփել է արժեքավոր աստղագիտական աշխատություններում։ Բացի այդ, հեղինակել է աստղագիտության պատմության վերաբերյալ այնպիսի կարևոր աշխատություններ, ինչպիսիք են Historia de la astronomía antigua-ն (1775), Historia de la astronomía moderna-ն (1778-1783) և Historia de la astronomía india y oriental-ը (1787)։ Այդ ամենը նկատի առնելով՝ նրան ընտրել են նախ՝ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի, այնուհետև՝ 1783 թվականի դեկտեմբերի 11-ին, նաև Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Իսկ մինչ այդ՝ 1778 թվականին ընտրվել էր Շվեդիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Կարևոր է մշել նաև, որ Ժան Բային մասոնական մեծագույն օթյակի՝ «Ինը քույրեր»-ի ամենաակտիվ անդամներից էր[5]։

 
Բայիի դիմանկարը (նկարիչ՝ Ժան-Լորան Մոսնիե (1789 թ.) (Carnavalet թանգարան, Փարիզ)

Ֆրանսիական հեղափոխության գործիչԽմբագրել

Ժան Բային ակտիվորեն ներգրավվել է հեղափոխական իրադարձություններում։ Փարիզ քաղաքի համայնքի կողմից ընտրվել է հասարակության երրորդ դասը ներկայացնող պատգամավոր Գլխավոր շտատներում, ապա՝ այդ շտատների նախագահ, իսկ երբ շտատները վերափոխվել են Ազգային սահմանադիր ժողովի, դարձել է վերջինիս առաջին նախագահը։ Հենց նա է գլխավորել պատգամավորներին գնդակախաղի վերսալյան դահլիճում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ, որը երրորդ դասի առաջին բացահայտ ելույթն էր թագավորի դեմ։ Բաստիլի գրավումից հետո նշանակվել է Փարիզի առաջին քաղաքագլուխ։ Ցավոք, այս վերջին պաշտոնում նա անմիջական մասնակցություն է ունեցել 1791 թվականի հուլիսի 17-ին Մարսյան դաշտում տեղի ունեցած հակամիապետական ցույցի մասնակիցների գնդակահարությանը (նա իր քաղաքական հայացքներով սահմանադրական միապետության կողմնակից էր), որի հետևանքով խիստ հեղինակազրկվել է[6] և մի քանի ամիս անց ստիպված է եղել աթոռը զիջելու ժիրոնդիստ Պետիոնին։ Բային հրաժեշտ է տվել հասարակական գործունեությանն ու մայրաքաղաքին, քաշվել Նանտի մերձակա Մեդյոնե գյուղը, որտեղ զբաղվել է իր հիշողություննեը գրի առնելով (հրատարակվել են 1821—1822 թթ.)։ Իշխանության եկած յակոբինյանները հենց այստեղ էլ ձերբակալել են նրան, տարել Փարիզ, 1793 թվականի նոյեմբերի 11-ին դատապարտել մահապատժի և հաջորդ օրն իսկ գլխատել։

ՄեծարանքԽմբագրել

  • Բայիի պատվին նրա անունով է կոչվել Լուսնի խառնարաններից մեկը[7]։
  • # 100229 աստղակերպին (աստերոիդին) տրվել է Ժանբայի (Jeanbailly) անվանումը[8]։
  • Քանդակագործ Լուի Պիեռ Դեսենը 1790 թվականին կերտել է Ժան Բայիի քարե կիսանդրին[9], որը ներկայումս ցուցադրվում է Ֆրանսիական հեղափոխության թանգարանի 1789 թվականի ամառային սրահում։

ԵրկերԽմբագրել

  • 1766։ Essai sur la théorie des satellites de Jupiter
  • 1771։ Sur les inégalites de la lumière des satellites de Jupiter
  • 1775։ Histoire de l'astronomie ancienne
  • 1777։ Lettres sur l'origine des sciences
  • 1779։ Lettres sur l'Atlantide de Platon
  • 1778-1783։ Histoire de l'astronomie moderne
  • 1787։ Histoire de l'astronomie indienne et orientale
  • Éloge de Charles V
  • Éloge de Lacaille
  • Éloge de Molière
  • Éloge de Pierre Corneille
  • Éloge de Gottfried Leibniz
  • Jean-Sylvain Bailly, Mémoires. Clermont-Ferrand։ Paléo, coll. « Sources de l'histoire de France : la Révolution française », 2004. 2 volumes։
    • Tome 1։ la Révolution du Tiers : 29 décembre 1786-14 juillet 1789. 300 p., 21 cm. ISBN 2-84909-089-1.
    • Tome 2։ Premier maire de Paris : 15 juillet-2 octobre 1789. 285 p., 21 cm. ISBN 2-84909-093-X.

ԿինոյումԽմբագրել

Տարին Վերնագիրը Ռեժիսորները Դերակատարը
1989 Մի հեղափոխության պատմություն Ռոբերտո Էնրիկո
Ռիշար Էֆրոն
Միշել Դուշոսուա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean-Sylvain Bailly — 1834.
  3. 3,0 3,1 http://www.vendeens-archives.vendee.fr/personnalite-bailly-jean-sylvain-23035
  4. 4,0 4,1 4,2 Jean, Sylvain Bailly (ֆր.) / Assemblée nationale
  5. auteur1=Louis Amiable|auteur2=Charles Porset|titre=Une loge maçonnique d'avant 1789, la loge des Neuf Sœurs|sous-titre=étude critique|édition=Les Éditions Maçonniques de France|lieu=Paris|année=1989|pages= 176-180|lire en ligne=https://archive.org/stream/unelogemaonniq00amia#page/n7/mode/2up Internet Archive}}.
  6. autor=Biografías y Vidas|título=Jean-Sylvain Bailly|url=http://www.biografiasyvidas.com/biografia/b/bailly.htm%7Cfechaacceso=31 de marzo de 2012}}
  7. 561|Cráter lunar Bailly}}
  8. http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=100229}}
  9. apellidos1=H. Harvard Arnason, Jean Antoine Houdon|título=The sculptures of Houdon, Volume 1975, Part 2|editorial=Oxford University Press, 1975|página=89|url=https://books.google.es/books?id=DlLqAAAAMAAJ&q=deseine+bailly&dq=deseine+bailly&hl=en&sa=X&ved=0ahUKEwiu2vCtnL3cAhWt4IUKHTDCCjwQ6AEINTAC%7Cfechaacceso=26 de julio de 2018|página=89 de 294|cita=During his brief period of power Bailly was painted and sculpted by several artists, including the sculptors Houdon, Pajou, and Louis-Pierre Deseine (1749-1822)}}

Արտաքին հղումներԽմբագրել