Ժան Լորեն
Ժան Լորեն (ֆր.՝ Jean Lorrain, իսկական անունը` Պոլ Ալեքսանդր Մարտեն Դյուվալ ֆր.՝ Paul Alexandre Martin Duval, օգոստոսի 9, 1855[1][2][3][…], Ֆեկան - հունիսի 30, 1906[1][2][3][…], Փարիզ), սիմվոլիստական դպրոցի ֆրանսիացի գրող և վիպասան:
Ժան Լորեն ֆր.՝ Jean Lorrain | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Paul-Alexandre-Martin Duval |
Ծնվել է | օգոստոսի 9, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆեկան |
Վախճանվել է | հունիսի 30, 1906[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Գրական անուն | Raitif de la Bretonne[4] և Daniel de Kerlor[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լիբրետիստ, դրամատուրգ և լրագրող |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
![]() | |
Jean Lorrain Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Իրավաբանություն է սովորել, բայց ուսումը կիսատ է թողել: Ստացել է ճանաչված բանաստեղծուհի Ժյուդիտ Գոթիեի` Թեոֆիլ Գոթիեի դստեր օժանդակությունը: 1870-ական թվականների կեսերից սկսեց երևալ Փարիզի գրական դերասանական շրջաններում, այդ թվում Սև կատու կաբարեում, որտեղ նրա ընկերները դարձան Ժան Մորեասը, Մորիս Ռոլլինան, Ժան Ռիշպենը և մյուսները: Բնակվում էր Մոնմարտրում, ծանոթացավ Էդմոն դե Գոնկուրի և Սառա Բեռնարի հետ, որի համար մի քանի պիես գրեց: Դենդիզմի ոլորտում մրցակցում էր արիստոկրատ Ռոբեր դե Մոնտեսքյուի հետ (բայց անհաջող)` հաճախակի հայտնվելով տարբեր աղմկոտ վիճաբանությունների կենտրոնում, բայց հաճույքով էր գնում դրանց: Վեպերից մեկում անպատվաբեր կերպով է ներկայացնում Մոպասանին (մանուկ ժամանակ նրանք ընկերներ էին) և հազիվ խուսափեց նրա հետ մենամարտից, բայց մասնակցեց Պրուստի հետ մենամարտին, ջախջախիչ գրախոսական հրապարակելով նրա Զվարճություններ և օրեր, գրքի վերաբերյալ: 1880-ական թվականներին ծանոթանում է Ժորիս Կառլ Գյուիսմանսի, Բարբե դ Օրևիլի, Լեոն Բուլայի հետ, 1890-ականներին մերձեցավ Լիանա դե Պուժիի հետ, որը նրան ձոնում է Անորսալին (1898 թ.) վեպը: Գրում է մի քանի երգեր Իվետա Գիլբերի համար: Օգտագործում էր թմրադեղեր (եթեր), հայտնի էր համասեռական կապերով (կենսագիրը Լորենին կոչում էր Սոդոմի ավետաբեր Փարիզում դարի վերջին): Մի քանի անգամ վիրահատվել է աղիքային խոցի պատճառով: Անբուժելի դարձած սրտային հիվանդությունը, թմրամոլությունը և սիֆիլիսը դարձան նրա վաղաժամ մահվան պատճառը:
Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ (1896 թ.):
ՍտեղծագործությունԽմբագրել
Լորենը եղել է տիպիկ դեկադենտ, նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների, նովելների, պիեսների և վեպերի մի քանի ժողովածուներ, որոնցից ամենաճանաչվածը «Աստարտա (Պարոն դե Ֆոքս)»-ն է (1901 թ.): Ակտիվորեն զբաղվում էր լրագրությամբ, վարում էր թատերական ժամանակագրություն, հրատարակում էր ճամփորդական հուշեր, դառնալով ժամանակի ամենաբարձր վարձատրվող լրագրողներից մեկը: Մահից հետո երկար ժամանակ մոռացվել էր, սակայն վերջին տասնամյակում նրա կերպարի և գրքերի հանդեպ հետաքրքրությունը ֆրանսիայում և արտասահմանում նորից աճեց: 1996 թվականից Ֆյոկենում գործում է Ժան Լորենի բարեկամների ընկերությունը:
Ընտրյալ գործերԽմբագրել
- La forêt bleue (1883 թ., բանաստեղծություն)
- Sonyeuse (1891 թ., վեպ)
- L’ombre ardente (1897 թ., բանաստեղծություն)
- Histoires des masques (1900 թ. վեպ)
- Monsieur de Phocas (1901 թ., վեպ)
ԳրականությունԽմբագրել
- Gaubert E. Jean Lorrain. Paris: E. Sansot & cie, 1905
- Kyria P. Jean Lorrain. Paris: Seghers, 1973.
- Jullian Ph. Jean Lorrain ou Le satiricon 1900. Paris: Fayard, 1974.
- Santos J. L'art du récit court chez Jean Lorrain. Paris: Nizet, 1995.
- Winn Ph. Sexualités décadentes chez Jean Lorrain: le héros fin de sexe. Amsterdam; Atlanta: Rodopi, 1997
- Anthonay Th. d'. Jean Lorrain: miroir de la Belle Époque. Paris: Fayard, 2005.
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ժան Լորենի կենսագրությունը
- Բանաստեղծությունները on line կայքում Archived 2008-04-23 at the Wayback Machine.