Բացել գլխավոր ցանկը

Լիանա դե Պուժի

ֆրանսիացի կուրտիզանուհի

Լիանա դե Պուժի (ֆր.՝ Liane de Pougy, իսկական անւոնը՝ ֆր.՝ LMarie-Anne Olympe, հուլիսի 2, 1869(1869-07-02)[1], Լա Ֆլեշ - դեկտեմբերի 26, 1950(1950-12-26)[1], Լոզան, Շվեյցարիա), ֆրանսիացի պարուհի, բանաստեղծուհի և կուրտիզանուհի, Հիասքանչ դարաշրջանի փարիզյան աստղերից մեկը:

Լիանա դե Պուժի
ֆր.՝ Anne-Marie Chassaigne
Liane-de-pougy-2-f.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1869(1869-07-02)[1]
ԾննդավայրԼա Ֆլեշ
Մահացել էդեկտեմբերի 26, 1950(1950-12-26)[1] (81 տարեկանում)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՖրանսիա
Flag of Romania.svg Ռումինիա
Մասնագիտությունկուրտիզանուհի, կաբարե արտիստ, պարուհի և գրող
ԵրեխաներՄարկ Պուրպ
Liane de Pougy Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Լիանա դե Պուժիին նվիրված նամականիշ՝ Նադարի ստեղծած լուսանկարով

Լիանա դե Պուժին ծնվել է 1869 թվականին Ֆրանսիայի Լա Ֆլեշ կոմունայում՝ զինվորականի ընտանիքում: Հոգևոր դաստիարակություն է ստացել Մորբիանի վանքում: 16 տարեկանում ամուսնացել է ծովային սպայի հետ, ունեցել որդի (հետագայում որդին օդաչու է դարձել և մահացել ռազմաճակատում 1914 թվականին): Երկու տարվա ամուսնությունից հետո նա ամուսնալուծվել է և հեռացել ամուսնուց, որը նրան դաժանորեն ծեծում էր: Փարիզում Լիանա դե Պուժին հանդիպում է հանրաճանաչ դրամատուրգ և լիբրետիստ Անրի Մելյակին, որը սիրահարվում է նրան և օժանդակում Ֆոլի-Բերժերում տեղավորվելու հարցում, որտեղ էլ նա ստանում է բեմական կեղծանուն և դասեր առնում Սառա Բեռնարից: Մրցակցում էր Կարոլինա Օտերոյի հետ (նրանց, Էմիլիենա դ’Ալանսոնի հետ միասին, կոչում էին «Հիասքանչ դարաշրջանի գեղեցկուհիների եռյակ»): Հաջողությամբ հյուրախաղերով հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայում: Ընկերություն էր անում Ժան Լորենի, Ռեյնալդո Անի, Մաքս Ժակոբի հետ: Նրան նկարել են հանրաճանաչ նկարիչներ, լուսանկարել է Նադարը, նրա երկրպագուներից էր Գաբրիելե Դ'Աննունցիոն: Մարսել Պրուստը Լիանա Օդետ դե Կրեսին ներկայացնում է որպես «Սվանի ուղղությամբ» վեպի հերոսուհի[2]:

Աչքի էր ընկնում երկսեռականությամբ, հայտնի են նրա սիրային հարաբերությունները և մտերմությունը նկարչուհի, բանաստեղծուհի և դերասանուհի Մաթիլդա դե Մորինի, մարկիզուհի դե Բելբյոֆի (Միսսի) և ոչ երկարատև կապը Նատալի Բարնիի հետ, որը նկարագրվել է Պուժիի կողմից «Շափյուղյա հովվերգություն» (1901) վեպում:

1910 թվականին ամուսնանում է ռումինացի իշխան Գեորգի Գիկի հետ, 16 տարվա երջանիկ ամուսնությունից հետո իշխանը բաց է թողնում կնոջը հանուն ավելի երիտասարդ գեղեցկուհու (բայց նրանք չամուսնալուծվեցին): 1928 թվականին Լիանա դե Պուժին մտերմանում է Գրենոբլի Սուրբ Ագնեսայի վանքի մայրապետի հետ, շատ զոհաբերություններ կատարելով մենաստանին, կտակում է, որ իրեն թաղեն այդտեղ: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվում է Լոզան: 1945 թվականին, ամուսնու մահից հետո դառնում է Դոմինիկյան միաբանության քույր և խնամում մտավոր հետամնաց երեխաների: Մահանում է, ինչպես երազում էր, Քրիստոսի ծննդյան գիշերը:

ՍտեղծագործություններԽմբագրել

  • L’Insaisissable, վեպ (1898, նվիրված է Ժան Լորենին)
  • Myrrhille (1899)
  • L’Elizement, կոմդեիա (1900)
  • Idylle saphique, վեպ (1901, վերահրատարակվել է 1979)
  • Ecce homo. D’ici, de la (1903)
  • Les sensations de Mademoiselle de La Bringue (1904)
  • Yvée Lester (1908)
  • Yvée Jourdan (1908)
  • Mes Cahiers Bleus, օրագրեր (1977, անգլերեն թարգմանություն 1979)

ԳրականությունԽմբագրել

  • Barney N.C. Souvenirs indiscrets. Paris: Flammarion, 1992.
  • Chalon J. Liane de Pougy, courtisane, princesse et sainte, Paris: Flammarion, 1994 (яп. пер. 1999, пол. 2003).
  • Dufresne C. Trois grâces de la Belle Epoque. Paris: Bartillat, 2003

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել