Ժան Բատիստ Ռենո
Ժան Բատիստ Ռենո (ֆր.՝ Jean-Baptiste Regnault, հոկտեմբերի 9, 1754[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] - նոյեմբերի 12, 1829[3][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, նեոդասականության ներկայացուցիչ։
Ժան Բատիստ Ռենո ֆր.՝ Jean-Baptiste Regnault | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1754[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1829[3][4][2][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] և Grave of Regnault |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | The Origin of Sculpture?, The Origin of Painting?, Death of Cleopatra? և The Genius of France between Freedom and Death? |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ամուսին | Sophie Regnault? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Antoine-Louis Regnault? |
Jean-Baptiste Regnault Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԺան Բատիստ Ռենոն տասը տարեկան հասակում հոր հետ մեկնել է Ամերիկա, որտեղ չորս տարի որպես յունգա ծառայել է առևտրական նավի վրա, ինչը նրան հնարավորություն է ընձեռել լինել ամերիկյան և աֆրիկյան տարբեր բնակավայրերում։ Հոր մահից հետո վերադարձել է Փարիզ, դարձել է Ժան Բարդենի աշակերտը, ուղեկցել է նրան իտալական ուղևորության ժամանակ։ 1775 թվականին «Եսթերը դիմակազերծում է Ամանին Արտաքսերքսեսի առաջ» նկարի համար Ռենոն ստացել է հռոմեական երկրորդ կարգի մրցանակ, իսկ հաջորդ տարի արժանացել է Հռոմեական մրցանակի «Ալեքսանդր և Դիոգենես» նկարի համար («Ալեքսանդր Մակեդոնացու այցը Դիոգենեսին»)։ Այնուհետև եղել է Հռոմում, որտեղ վրձնել է համընդհանուր ուշադրության արժանացած «Տիրոջ մկրտությունը» նկարը։ Փարիզ վերադառնալուց հետո 1782 թվականին «Պարսևսն ազատում է Անդրոմեդային» նկարի ցուցադրությունից հետո ճանաչվում է ակադեմիայի անդամ, իսկ 1783 թվականին «Աքիլլեսի դաստիարակությունը» (Լուվր[6]) նկարի ցուցադրությունից հետո արժանացել է ակեդիմիկոսի կոչման։ 1790-ական թվականներին ակտիվ աջակցություն է ցուցաբերել հեղափոխական շարժմանը, ստեղծել է «Մահ կամ ազատություն» կտավը, որն այլաբանորեն ներկայացնում է Հանրապետության օգտին ընտրություն կատարելու անհրաժեշտությունը։ Հեղինակել է պատմական և անտիկ շրջանին վերաբերող թեմաներով բազմաթիվ կտավներ։
1795 թվականին դարձել է ֆրանսիական ինստիտուտի անդամ, Նապոլեոն I-ի օրոք ստացել է բարոնի տիտղոս և մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է թագավորական քանդակագործության և գեղարվեստի ուսումնարանները։
Ճանաչում
խմբագրելՌենոն եղել է ճանաչված գեղարվեստական մանկավարժ, առաջնորդել է երիտասարդ գեղանկարիչներին, ովքեր մրցակցում էին Դավիդի դպրոցի հետ։ Ռենոյի աշակերտներից են Դանիել Օպենհեյմը, Ժան Ռոենը, Լուի Ֆիլիպ Կրեպենը, Պիեռ Նարսիս Գերենը, Ժան Պիեռ Գրանժերը, Լուի Լաֆիտը, Մերի Ժոզեֆ Բլոնդելը և այլոք։
Նկարիչը առաջին անգամ ամուսնացել է Սոֆի Մեյերի հետ, երկրորդ անգամ՝ Սոֆի Բոկուրի հետ, ունեցել է երեք որդի։
Նկարիչ Ռենոյի անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը։
Ստեղծագործություն
խմբագրելԱյս արվեստագետի սստեղծագործությունները, որոնց սյուժեները հիմնականում դիցաբանական են, տարբերվում են կերպարների առանձնահատուկ ներկայացմամբ։ Նա ստեղծել է նաև ժամանակակիցնրի դիմանկարներ, ստեղծագործել արդիական թեմաներով, ինչպիսիք են «Գեներալ Դեզեի մահը» և «Ֆրանսիայի սենատն ընդունում է ավստրիական արշավի ժամանակ բռնագրավված շքանշանները» (տես պատկերասրահը)[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մահ կամ ազատություն, Համբուրգի պատկերասրահ
-
Պարիսի դատավարությունը, Շտուտգարտի պետական պատկերասրահ, Գերմանիա
-
Կլեոպատրայի մահը (1796-1799), Կունսպալաստի թանգարան, Դյուսելդորֆ, Գերմանիա
-
Աքիլլեսի դասը, Լուվր
-
1806 թվականի հունվարի 1, Ֆրանսիայի սենատն ընդունում է ավստրիական արշավանքի ժամանակ բռնագրավված շքանշանները, Վերսալ
-
Գեներալ Դեզեի վախճանը Մերենգոյի ճակատամարտի ժամանակ, Վերսալ
-
Կորայի գեղանկարչության սկզբնավորումը, հունական դիցաբանության կերպարը քարի վրա պատկերում է իր սիրելիի ուրվապատկերը, Վերսալ
-
Մարմնավոր մարդ, բարոյական մարդ, ինտելեկտուալ մարդ Կերպարվեստի թանգարան, Բրեստ
-
Նկարչի որդու՝ բարոն Ժան Բատիստ Ռենոյի դիմանկարը, Շոտլանդիայի ազգային պատկերասրահ
-
Անդրոմեդայի վերադարձը
-
Ժերոմ Բոնապարտի և արքայադուստր Եկատերինայի պսակադրությունը (Վերսալ)
Գրականություն
խմբագրել- Сомов А. И. (1890–1907). «Реньо, Жан-Батист». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 293.
- ↑ https://collections.louvre.fr/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023-09-28-ին. Վերցված է 2022-04-29-ին.
- ↑ http://collections.chateauversailles.fr/#23090121-6d94-4039-ab5f-4c09b22d3349