Ժան Բատիստ Բիո
Բիո ժան Բատիստ (ֆր.՝ Jean-Baptiste Biot, ապրիլի 21, 1774[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 3, 1862[1][2][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, աստղագետ և գեոդեզիստ։
Կենսագրություն Խմբագրել
Փարիզի ԳԱ անդամ (1803)[11]։ Քոլեժ դը Ֆրանսի (1800) և Փարիզի համալսարանի (1809) պրոֆեսոր։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Աշխատանքները վերաբերում են լույսի բևեռացմանը, էլեկտրական հոսանքի ստեղծած մագնիսական դաշտին և ձայնագիտությանը։ Հետազոտել է լույսի բևեռացման հարթության պտույտը բյուրեղներում, օրգանական նյութերում և հայտնագործել գծային բևեռացման լույսի բևեռացման հարթության պտտման օրենքը (տես Բիոյի օրենք)։ Ֆ․ Սավարի հետ չափել է ուղիղ լարով անցնող էլեկտրական հոսանքի ստեղծած մագնիսական դաշտի լարվածությունը (տես Բիո–Սավարի օրենք)[12]։ Զբաղվել է գիտության պատմությամբ։ Փորձարարական և մաթեմատիկական ֆիզիկայի հայտնի դասընթացի հեղինակն է (1816)[13]։
Աշխատություններ Խմբագրել
- Traité élémentaire d'astronomie physique (Klostermann, 1810–1811)
- Traité de physique expérimentale et mathématique( Deterville, 1816)
- Précis de l'histoire de l'astronomie chinoise (impr. impériale, 1861)
- Études sur l'astronomie indienne et sur l'astronomie chinoise (Lévy frères, 1862)
- Mélanges scientifiques et littéraires (Lévy frères, 1858)
- Recherches sur plusieurs points de l'astronomie égyptienne (Didot, 1823)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 36.
- ↑ O'Connor, John J.; Robertson, Edmund F., "Jean-Baptiste Biot"
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-19-ին։ Վերցված է 2016-06-22
- ↑ Appletons' annual cyclopaedia and register of important events of the year: 1862
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 441)։ |