Ժան-Պիեռ Դյուպոր (նոյեմբերի 27, 1741(1741-11-27)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 31, 1818(1818-12-31)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի թավջութակահար։ Իր եղբոր՝ Ժան-Լուի Դուպորի (նույնպես թավջութակահար) հետ ակտիվ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի երաժշտական կյանքում։ Ժան-Պիեռը պարի վարպետի որդի էր և թավջութակի ֆրանսիական դպրոցի հիմնադիր Մարտեն Բերտոյի ուսանողը (1700? –1771)։

Ժան-Պիեռ Դյուպոր
Բնօրինակ անունֆր.՝ Jean-Pierre Duport
Ծնվել էնոյեմբերի 27, 1741(1741-11-27)[1][2]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ԵրկիրFlag of the Kingdom of France (1814-1830).svg Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 31, 1818(1818-12-31)[1][2] (77 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և թավջութակահար
Գործիքներթավջութակ

ԿարիերաԽմբագրել

Բերտոյի մոտ սովորելուց հետո Ժան-Պիեռ Դյուպորը 19 տարեկան հասակում առաջին անգամ հանդես է եկել «Սպիրիրտուել» համերգային դահլիճում, որն այն ժամանակ ոչ օպերային երաժշտության կենտրոնն էր Փարիզում[3]։ 1766 - 1769 թվականների ընթացքում Դյուպորն աշխատում էր Քոնտիի արքայազնի համար, որից հետո նա երկու տարի անցկացրել է Անգլիայում և ևս երկու տարի՝ Իսպանիայում։ 1773 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Մեծը Դյուպորին առաջարկել է զբաղեցնել իր նվագախմբի գլխավոր թավջութակահարի պաշտոնը, որը Դյուպորն ընդունել է և մնացել Բեռլինում իր ողջ կյանքի ընթացքում[4]։ Դյուպորը Ֆրեդերիկի եղբորորդու՝ արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմ Երկրորդի թավջութակի ուսուցիչն էր, և շուտով, երբ 1786 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ Երկրորդը թագ է ստացել, Դյուպորը նշանակվել է արքունի ամբողջ կամերային երաժշտության պատասխանատու։ 1790 թվականին Բեռլինում նրան է միացել իր կրտսեր եղբայր Ժան-Լուի Դյուպորը, որը փախել էր ֆրանսիական հեղափոխությունից։ Նրանց երկուսի շնորհիվ և Ֆրիդրիխ Վիլհելմ Երկրորդի հովանու ներքո Բեռլինը դարձել է «թավջութակի համար նոր ստեղծագործությունների մագնիս» [4], մինչև որ Նապոլեոնը 1806 թվականին հաղթել է Պրուսիային ու գրավել Բեռլինը։ Այս պահին կրտսեր եղբայրը վերադարձել է Փարիզ, իսկ ավագ Դյուպորը մնացել Բեռլինում մինչև 1818 թվականին իր մահը։

Դյուպորն ու իր կրտսեր եղբայրը ծանոթ են եղել Բեթհովենի հետ. 1796 թվականի փետրվարին Բեթհովենը մեկնել էր Վիեննա՝ հնգամսյա համերգային շրջագայության, որը նրան տարել էր Պրահա (իշխան Լինխովսկին ուղեկցում էր նրան, որը 1789 թվականին այնտեղ էր այցելել Մոցարտի հետ), Դրեզդեն, Լայպցիգ, Բեռլին, որտեղ նա ոգեշնչվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ Երկրորդի արքունիքի երաժշտական գործունեության բարձր մակարդակից և որակից, որի կամերային երաժշտության ղեկավարը Դյուպորն էր։ Պոտսդամի արքունիքում Բեթհովենի երկու օփուս 5 թավջութակի սոնատները գրվել են նրա համար[5]։ Այս սոնատների պրեմիերայի ժամանակ կա՛մ Դյուպորը, կա՛մ իր կրտսեր եղբայրը թավջութակով նվագակցել են Բեթհովենին[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. Blom Eric, Wilcox Beverly։ «Concerts Spirituel»։ Oxford Music Online։ Oxford University Press 
  4. 4,0 4,1 4,2 Cyr Mary։ «Duport»։ Oxford Music Online։ Oxford University Press  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «grove» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. Sylvette Milliot: „Le violoncelle en France au XVIIIe siècle“, Dissertation Université Sorbonne Paris 4, 1981; by Édition Champion-Slatkine, 1985 2-05-100690-3

Արտաքին հղումներԽմբագրել