Ժան-Լուի Դյուպոր
Ժան-Լուի Դյուպոր (ֆր.՝ Jean-Louis Duport, հոկտեմբերի 4, 1749[1][2][3], Փարիզ[4] - սեպտեմբերի 7, 1819[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի թավջութակահար, մանկավարժ և կոմպոզիտոր, հայտնի նաև որպես Դյուպոր կրտսեր, որպեսզի տարբերվի իր ավագ եղբայր և ուսուցիչ Ժան-Պիեռից (1741-1818)։
Ժան-Լուի Դյուպոր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean-Louis Duport |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1749[1][2][3] Փարիզ[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1819[1][2][3] (69 տարեկան) Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Louise Céleste Tassaert?[5] |
![]() |
Ժան-Լուին հայտնի է թավջութակի համար գրված իր 21 էտյուդներով, որոնք 1806 թվականին գրված «Essai sur le doigté du violoncelle et sur la conduite de l'archet» աշխատության վերջին մասն են կազմում։ Կոմպոզիտորը գրել է 6 կոնցերտ և ուսւմնասիրություններ թավջութակի համար։
1812 թվականին Ժան-Լուին վերադարձել է Փարիզ, որտեղ հանդիպել է Նապոլեոնին, որը խնդրել է օգտագործել Դուպորի Ստրադիվարիուս թավջութակը՝ բացականչելով «Ինչպե՞ս ես, սատանան տանի, պահում այս բանը, պարոն Դյուպոր»։ Դյուպորն այնքան էր վախեցել, թե հանկարծ Նապոլեոնը կվնասեր իր թավջութակը, որ վերջինս այն ծիծաղելով վերադարձրել է թավջութակահարին։ Իրականում Նապոլեոնը թավջութակի կողմնամասին մի փոքրիկ վնասվածք էր պատճառել, որը դեռ կարելի է տեսնել գործիքի վրա։ Թավջութակը հետագայում պատկանել է Օգյուստ Ժոսեֆ Ֆրանկոմին և Մստիսլավ Ռոստրոպովիչին:
«Էսսե վիոլոնչել նվագելու և աղեղը պահելու մասին»Խմբագրել
«Էսսե վիոլոնչել նվագելու և աղեղը պահելու մասին» աշխատանքը թավջութակ նվագելու տեխնիկայի մասին է, որը գրել է Դուպորի կողմից և տպագրել Փարիզում 1806 թվականին։ 175 էջից բաղկացած ֆրանսերեն տեքստը մանրամասնորեն քննարկում է թավջութակի տեխնիկայի ասպեկտները, որին հաջորդում է 21 Էտյուդ երկու թավջութակի համար՝ բարդության տարբեր մակարդակներով։ Ստեղծագործությունը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն, և այն լայնորեն ընդունվում է որպես գործիքի համար նախատեսված ամենաազդեցիկ մանկավարժական աշխատանք։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #100465692 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://gw.geneanet.org/dmike92?lang=fr&iz=517&p=louise+celeste&n=tassaert
Արտաքին հղումներԽմբագրել
- Jean-Pierre and Jean-Louis Duport A biography of the Duport brothers at the Internet Cello Society
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան-Լուի Դյուպոր կատեգորիայում։ |