Ժաննա Պրոխորենկո
Ժաննա Տրոֆիմովնա Պրոխորենկո (իրական անունը` Ժաննետա[3], ռուս.` Жанна (Жаннета) Трофимовна Прохоренко, մայիսի 11, 1940[1], Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2011[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988 թ.):
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 11, 1940[1] |
Ծննդավայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 1, 2011[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Եվգենի Վասիլև |
Երեխա(ներ) | Եկատերինա Վասիլևա |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ժաննա Պրոխորենկոն ծնվել է Պոլտավայում։ Երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, Ժաննան դերասանական վարպետության իր առաջին դասերն ստացել է Լենինգրադի Անդրեյ Ժդանովի անվան քաղաքային պիոներների պալատում։ 1964 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ԿՀՊԻ)։ Նրա համակուրսեցիներից էին հետագայում հայտնի դերասաններ Գալինա Պոլսկիխը, Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան, Լարիսա Լուժինան, Ժաննա Բոլոտովան և Սերգեյ Նիկոնենկոն։
Դեռ ուսանողական տարիներին Ժաննա Պրոխորենկոն նկարահանվել է Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» (1959 թ.) կինոնկարում։ Կինոնկարն ունեցել է հսկայական հաջողություն։ Հանդիսատեսի կողմից ոչ պակաս ջերմությամբ է ընդունվել նաև Յուլի Ռայզմանի «Իսկ եթե դա սե՞ր է» (1961 թ.) կինոնկարը, որտեղ Ժաննան կատարում էր դպրոցական Քսենիայի դերը։
Ժաննա Պրոխորենկոն աշխատել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[4] և «Աշխատանքային արիության համար» մեդալով[4]։ 1969 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1988 թվականին` ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։
Անձնական կյանքԽմբագրել
Ժաննա Պրոխորենկոյի առաջին ամուսինը կինոռեժիսոր Եվգենի Վասիլևն էր[5]։ Նրանց դուստրը դերասանուհի Եկատերինա Վասիլևան է, իսկ թոռնուհին, նույնպես դերասանուհի` Մարյանա Սպիվակը։
Երկրորդ անգամ Ժաննա Պրոխորենկոն ամուսնացել է սցենարիստ և դերասան Արթուր Մակարովի հետ։ Վերջինս սպանվել է 1995 թվականին։
Ժաննա Պրոխորենկոն մահացել է 2011 թվականի օգոստոսի 1-ին` չարորակ ուռուցքի պատճառով[6][7]։ Թաղված է Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանոցում[8]։
Մասնակի ֆիլմագրությունԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Բալլադ զինվորի մասին | Баллада о солдате | Շուրա |
1961 | Իսկ եթե դա սե՞ր է | А если это любовь? | Քսենյա Զավյալովա |
1964 | Նրանք գնում էին դեպի Արևելք | Они шли на Восток (Italiani brava gente) | Կատյա |
1964 | Չհորինված պատմություն | Непридуманная история | Վարյա Լևչուկովա |
1964 | Բալզամինովի ամուսնությունը | Женитьба Бальзаминова | Կապոչկա Նիչկինա |
1964 | Գթասրտության գնացքը | Поезд милосердия | Լենա Օգորոդնիկովա |
1964 | Առաջին ձյունը | Первый снег | Մարիանա |
1965 | Քսան տարի անց | Двадцать лет спустя | Դունյա |
1965 | Ամպրոպին ընդառաջ | Иду на грозу | Լենա |
1966 | Քեռու երազը | Дядюшкин сон | Զինաիդա Մոսկալյովա |
1966 | Մնաս բարով | Прощай | Լյուբա |
1967 | Պատահար, որը ոչ ոք չնկատեց | Происшествие, которого никто не заметил | Նաստյա |
1968 | Սերաֆիմ Ֆրոլովի սերը | Любовь Серафима Фролова | Մարիա |
1968 | Մեկ հնարավորություն հազարից | Один шанс из тысячи | Նինա |
1971 | Մահացու թշնամի | Смертный враг | Աննա Յաշչուրովա |
1971 | Անտրացիտ | Антрацит | Կլավա Միրոնովա |
1971 | Եթե դու տղամարդ ես | Если ты мужчина… | Աննա Պետրովնա |
1972 | Կետ, կետ, ստորակետ | Точка, точка, запятая… | ուսուցչուհի |
1972 | Զնդան կամ մուրճ | Наковальня или молот | Լյուբա |
1973 | Դուռ առանց կողպեքի | Дверь без замка | Դաշա Սիչյովա |
1973 | Հայտնագործություն | Открытие | Անկա |
1974 | Սիբիրցի պապը | Сибирский дед | Նաստյա |
1974 | Կարմիր բռինչ | Калина красная | քննիչ |
1974 | Սոկոլովո | Соколово (Sokolovo) | տիրուհու քույրը |
1975 | Արևածագից արևածագ | От зари до зари | Նադյա |
1975 | Թոշակառու գնդապետը | Полковник в отставке | Մարինա Դանիլովնա |
1975 | Բարձրության վախ | Страх высоты | Իրինա Տիխոմիրովա |
1977 | Ոսկյա ական | Золотая мина | Լիդիա Բրունովա |
1977 | Եկվորուհին | Приезжая | Մարիա Նեստերովա |
1978 | Մոտ հեռուն | Близкая даль | Աննա Տալնիկովա |
1980 | Նոր տեղում | На новом месте | Աննա |
1980 | Դու պարտավոր ես ապրել | Ты должен жить | Մարուսյա |
1980 | Լյալկա-Ռուսլանն ու նրա ընկեր Սանկան | Лялька-Руслан и его друг Санька | Լիդա |
1980 | Մոլոր գնդակ | Шальная пуля | Մարիա Չերնիկովա |
1981 | Նրանք դերասաններ էին | Они были актёрами | Օզերովա |
1982 | Մենք ապրում էինք հարևանությամբ | Мы жили по соседству | Դարյա |
1983 | Հանգույց | Петля | Աննա Մուխինա |
1984 | Մի բախման երկու տարբերակները | Две версии одного столкновения | Եկատերինա Կրավչենկո |
1984 | ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու | ТАСС уполномочен заявить | Կլավդիա Նիկիտիչնա |
1989 | Մուտք լաբիրինթոս | Вход в лабиринт | Աննա Վասիլևնա |
1990 | Վհուկների ներքնահարկը | Подземелье ведьм | Ինգրիդ Խան |
1990 | Օտար հող չկա | Нет чужой земли | Ելենա Բեստուժևա |
1992 | Շինծու ամուսնություն | Фиктивный брак | բժիշկ |
2003 | Երկվորյակները | Близнецы | Դարյա |
2004 | Տեղ արևի տակ | Место под солнцем | Գլեբի մայրը |
2007 | Սմերշ | Смерш | Միխասի մայրը |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://kommersant.ru/doc/1690040
- ↑ Прохоренко Жанна Трофимовна // Энциклопедия кино 2010
- ↑ 4,0 4,1 Похороны Жанны Прохоренко
- ↑ См. информацию в биографии внучки, Марьяны Спивак на rusakters.ru
- ↑ Проклятая любовь Жанны Прохоренко // ЭГ, 10 августа 2011
- ↑ Умерла актриса Жанна Прохоренко, звезда «Баллады о солдате» // newsru.com
- ↑ На Хованском кладбище прошли похороны Жанны Прохоренко