Բացել գլխավոր ցանկը

Գրիգորի Չուխրայ

խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ

Գրիգորի Նաումովիչ Չուխրայ (ռուս.՝ Григорий Наумович Чухрай, մայիսի 23, 1921(1921-05-23)[1][2][3][4], Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 29, 2001(2001-10-29) կամ հոկտեմբերի 28, 2001(2001-10-28)[5], Մոսկվա, Ռուսաստան[6]), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)։ Մեկ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի և երեք անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։

Picto infobox cinema.png
Գրիգորի Չուխրայ
Мемориальная доска Григорию Чухраю (cropped).jpg
Ծնվել էմայիսի 23, 1921(1921-05-23)[1][2][3][4]
ԾննդավայրՄելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ[1]
Մահացել էհոկտեմբերի 29, 2001(2001-10-29) (80 տարեկանում) կամ հոկտեմբերի 28, 2001(2001-10-28)[5] (80 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[6]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», «Վիենայի գրավման համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար, «Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար, Targa d'Oro և «Պատիվ և արժանապատվություն» «Նիկա» մրցանակ
IMDbID ID 0161055

ԿենսագրությունԽմբագրել

Գրիգորի Չուխրայը ծնվել է 1921 թվականի մայիսի 23-ին Մելիտոպոլում[7] (ներկայում՝ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում), կարմիրբանակային Նաում Զինովևիչ Ռուբանովի (?—1956) և Կլավդիա Պետրովնա Չուխրայի (1900-1976) ընտանիքում[8]։

1924 թվականին Գրիգորի Չուխրայի ծնողները բաժանվել են, և նա մնացել է մոր հետ։ Դաստիարակվել է խորթ հոր՝ Պավել Անտոնովիչ Լիտվինենկոյի մոտ, որն աշխատել է որպես կոլտնտեսության նախագահ։ Կլավդիա Չուխրայն անմիջական մասնակցություն է ունեցել կոլեկտիվացմանն ու կուլակաթափմանն Ուկրաինայում, իսկ հետագայում որպես քննիչ աշխատել է ոստիկանությունում[9]։

1935 թվականին ապագա կինոռեժիսորի խորթ հայրն ուղարկվել է սովորելու Մոսկվայի Սոցհողագործության համամիութենական ակադեմիայում, և Գրիգորին մեկնել է նրա հետ։ Ակադեմիայում ուսումն ավարտելուց (1938 թվական) հետո Պավել Լիտվինենկոն ուղարկվել է աշխատելու Ուկրաինայում, իսկ Գրիգորին մնացել է Մոսկվայում, որպեսզի ավարտի դպրոցը։

1939 թվականին Գրիգորի Չուխրայը մեկնել է ծնողների մոտ՝ Սինելնիկովոյի սելեկցիոն կայան, և նույն թվականի վերջին զորակոչվել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Ծառայել սկսել է Մարիուպոլ քաղաքում որպես 134-րդ հրաձգային դիվիզիայի կապի 229-րդ առանձին գումարտակի գնդային դպրոցի կուրսանտ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գրիգորի Չուխրայն օդադեսանտային զորքերի կազմում կռվել է Հարավային, Ստալինգրադի, Դոնի, 1-ին և 2-րդ ուկրաինական ռազմաճակատներում։ 1942 թվականի մայիսից եղել է Թամանում, 1942 թվականի հունիսից սեպտեմբեր՝ Ստալինգրադի ռազմաճակատում, 1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի փետրվար՝ Դոնի ռազմաճակատում, 1943 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է «Դնեպրյան դեսանտ» ռազմաօդային գործողությանը 2-րդ ուկրաինական ռազմաճակատի մազմում, 1945 թվականի մարտից մինչև մայիս կռվել է 3-րդ ուկրաինական ռազմաճակատում։ Եղել է Կոմկուսի անդամ 1944 թվականից։ Երեք անգամ վիրավորվել է։

47-րդ բանակի հրամանատարի 1944 թվականի մարտի 31-ի՝ №: 11/н հրամանով 3-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադի կապի վաշտի հրամանատար լեյտենանտ Չուխրայը պարգևատրվել է Կարմի աստղի շքանշանով նրա համար, որ 1943 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, գործելով թշնամու թիկունքում, ստացել է արժեքավոր տվյալներ Բուչակ, Պշենիչնիկի, Գլինկա գյուղերի շրջանում թշնամու վերաբերյալ և անցնելով ռազմաճակատի գիծը՝ այդ տվյալները հասցրել շտաբ, իսկ ավելի ուշ իր ջոկատի հետ երկրորդ անգամ է անցել ռազմաճակատի գիծը և կապ հաստատել մայոր Լևի ջոկատի ու 47-րդ բանակի շտաբի միջև[10]։

1945 թվականի հոկտեմբերի 25-ին գվարդիայի ավագ լեյտենանտ Գրիգորի Չուխրայը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով նրա համար, որ Բակոնչեռնեի համար մղված մարտում, լինելով 332-րդ գվարդիական գնդի կապի պետ, գերի է վերցրել թշնամու զինվորի, գրավել ձեռքի գնդացիր և ռազմաավարային զենքով ոչնչացրել հակառակորդի վեց զինվորի[11]։

1953 թվականին Գրիգորի Չուխրայն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Յուտկևիչի ու Միխայիլ Ռոմի արվեստանոց)[7]։

1953 թվականից աշխատել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում. եղել է ռեժիսորի օգնական, ապա երկրորդ ռեժիսոր։ 1955 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

1965-1975 թվականներին եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիային կից Փորձարարական ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար։

1965 թվականին Գրիգորի Չուխրայը դարձել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործական գործունեությանն աջակցելու և կենցաղային օգնության հիմնադրամի նախագահ[12]։ 1964-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետկինոյի կոլեգիայի անդամ։ Եղել է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի, «ԽՍՀՄ-Իտալիա», «ԽՍՀՄ-Հունգարիա» բարեկամության միությունների վարչության անդամ։

1966-1971 թվականներին Գրիգորի Չուխրայը դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, եղել ռեժիսորական արվեստանոցի վարիչ[7]։ Հրատարակել է հուշերի երկու գիրք («Իմ պատերազմը» (ռուս.՝ «Моя война»)[13] և «Իմ կինոն» (ռուս.՝ «Моё кино»)[9], երկուսն էլ «Ժամանակի ու իմ մասին» (ռուս.՝ «О времени и о себе») շարքում)։

1966 թվականի մարտին Գրիգորի Չուխրայն ստորագրել է սովետական գիտության, գրականության և արվեստի 13 գործիչների նամակը՝ ուղղված ԽՄԿԿ կենտկոմի նախագահությանն ընդդեմ Իոսիֆ Ստալինի ռեաբիլիտացիայի[14]։

Գրիգորի Չուխրայը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 29-ին (ըստ այլ աղբյուրների՝ հոկտեմբերի 28-ին) Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը՝ Նաում Զինովևիչ Ռուբանով (մահացել է 1956 թվականին), զինվորական,
  • Մայրը՝ Կլավդիա Պետրովնա Չուխրայ (մահացել է 1976 թվականին),
  • Խորթ հայրը՝ Պավել Անտոնովիչ Լիտվինենկո, գյուղատնտեսության աշխատող,
  • Կինը՝ Իրաիդա Պավլովնա Չուխրայ (օրիորդական ազգանունը՝ Պենկովա, ծնվել է 1921 թվականին), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
    • Որդին՝ Պավել Չուխրայ (ծնվել է 1946 թվականին, կինոռեժիսոր,
    • Դուստրը՝ Ելենա Գրիգորևնա (ծնվել է 1961 թվականին), ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետը։

Ճանաչում և պարգևներԽմբագրել

 
Գրիգորի Չուխրայի շիրիմը
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (26 ապրիլի, 1962)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (29 սեպտեմբերի, 1969)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)[15]
  • Լենինյան մրցանակ (1961) – «Բալլադ զինվորի մասին» ֆիլմի համար (1959)
  • ՌԴ նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2000)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1996)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (11.03.1985)[16]
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (25.10.1945)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշան (այդ թվում՝ 12.04.1974)[15]
  • Կարմիր աստղի շքանշան (31.03.1944)
  • Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան հարյուրամյակի»
  • Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
  • Մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
  • Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսանամյակի առթիվ»
  • Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի երեսնամյակի առթիվ»
  • Մեդալ «Վիեննայի գրավման համար»
  • Պարտիզանական աստղի շքանշան (Հարավսլավիա)
  • Աշխատանքի շքանշան (ոսկե պսակով) (Հունգարիա)
  • Խաղաղության և բարեկամության շքանշան (Հունգարիա)
  • ՉԽՍՀ չորս մեդալ
  • «Մոսֆիլմ» կինոստուդիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոն (1956, Լավագույն ֆիլմ, ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
  • Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (1956, Պատվոգիր, ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
  • Կաննի կինոփառատոն (1957, Հատուկ մրցանակ «Օրիգինալ սցենարի, մարդասիրության և ռոմանտիկ վեհության համար», ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
  • Համամիութենական կինոփառատոն (1960, Առաջին մրցանակ ռեժիսուրայի համար, Առաջին մրցանակ գեղարվեստական ֆիլմի համար, Կինոքննադատության մրցանակ, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Վարշավայի միջազգային կինոփառատոն (1960, Մրցանակ «Վարշավայի սիրենա», մրցանակ «Զլատա կաչկա», ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Կաննի կինոփառատոն (1960, Մրցանակ երիտասարդական լավագույն ֆիլմի համար, մրցանակ «Բարձր մարդասիրության և գեղարվեստական բացառիկ որակների համար», ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Լոնդոնի միջազգային կինոփառատոն (1960, Մեծ մրցանակ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Միլանի միջազգային կինոփառատոն (1960, մրցանակ «Արծաթե ժապավեն» և պատվոգիր, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (1960, Գրան պրի «Ոսկե դարպասներ», մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Թեհրանի միջազգային կինոփառատոն (1960, արծաթե մեդալ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Աշխատավորների միջազգային կինոփառատոն ՉԽՍՀ-ում (1960, Մեծ մրցանակ, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Իտալիայի կինեմատոգրաֆիայի ակադեմիա (1960, Ազգային կինոմրցանակ «Դավիթ դի Դոնատելլո» ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • Դանիայի կինոքննադատների ազգային ասոցիացիա (1961, մրցանակ «Բոդիլ» եվրոպական լավագույն ֆիլմի համար)
  • Մեխիկոյի միջազգային կինոփառատոն (1961, «Մրցանակ Խալիսկո», մրցանակ «Արծաթե սոմբրերո» «Բալլադ զինվորի մասին» ֆիլմի համար, մրցանակ «Պալենկեի ոսկե գլուխ» մրցանակ «Մաքուր երկինք» ֆիլմի համար)
  • Մոսկվայի կինոփառատոն (1961, Մեծ մրցանակ, ֆիլմ «Մաքուր երկինք»)
  • Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոն (1961, մրցանակ «Ոսկե դարպասներ», ֆիլմ «Մաքուր երկինք»)
  • Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (1961, մրցանակ օտարերկրյա լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Մաքուր երկինք»)
  • Դևիդ Օլիվեր Սելզնիկի հիմնադրամ (1962, «Ոսկե դափնեպսակ», մարդասիրական վեհ բովանդակության համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
  • «Նիկա» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում, 1993 թվական[15]
  • «Կինոտավր» կինոփառատոն (1996, Նախագահական խորհրդի մրցանակ ստեղծագործական կարիերայի համար[15])
  • «Կինոտավր» կինոփառատոն (1996, Ռուսաստանի նախագահի մրցանակ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած ներդրման համար[15])
  • Գեղագիտության և ազատ արվեստների անկախ ակադեմիայի ակադեմիկոս (Մոսկվա)[15]

ՖիլմագրությունԽմբագրել

ՍցենարներԽմբագրել

  • 1959Բալլադ զինվորի մասին (Վ. Եժովի հետ համատեղ)
  • 1977 – Ճահճուտ (Վ. Մերեժկոյի հետ համատեղ)
  • 1979 – Կյանքը հիասքանչ է (Ա. Կամինիտոյի հետ համատեղ)
  • 1984 – Ես կսովորեցնեմ ձեզ երազել (Յու. Շվիրևի, Մ. Վոլոցկիի հետ համատեղ, տեքստի հեղինակ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чухрай Григорий Наумович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie
  5. 5,0 5,1 5,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123276438 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Энц. отеч. кино, Г. Чухрай
  8. Чухрай Г. Н. Моя война. — М.: Алгоритм, 2001. — С. 5—10. — 304 с. — ISBN 5-9265-0011-7
  9. 9,0 9,1 Чухрай Г. Н. Моё кино. — М.: Алгоритм, 2001. — 288 с. — ISBN 5-9265-0047-8
  10. «Память народа :: Документ о награде :: Чухрай Григорий Наумович, Орден Красной Звезды»։ https://pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-06-07 
  11. «Чухрай Григорий Наумович»։ Подвиг народа (электронный архив) 
  12. Краткий очерк по истории Союза Кинематографистов России | Союз кинематографистов Российской Федерации
  13. Чухрай Г. Н. Моя война. — М.: Алгоритм, 2001. — 304 с. — ISBN 5-9265-0011-7
  14. «Письма деятелей науки и культуры против реабилитации Сталина»։ Институт истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН (http://ihst.ru)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է 2012-11-05 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Г. Н. Чухрай (сайт НА)
  16. «Память народа :: Документ о награде :: Чухрай Григорий Наумович, Орден Отечественной войны I степени»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-06-07 

ԳրականությունԽմբագրել

  • Шнейдерман И. Григорий Чухрай. — М.: Искусство, 1965. — 228 с. — (Мастера киноискусства). — 35 000 экз.
  • Кумок В. Н., Воловник С. В. Евреи Мелитополя. — Мелитополь: Изд. дом МГТ, 2012. — Т. 1, с. 291, 309, 310, 425, 653-655, 756.

Արտաքին հղումներԽմբագրել