«Իսկ եթե սա սե՞ր է» (ռուս.՝ «А если это любовь?»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանը[2][3][4][5]։

Իսկ եթե սա սե՞ր է
ռուս.՝ А если это любовь?
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման[1]
Սցենարի հեղինակԻոսիֆ Օլշանսկի և Յուլի Ռայզման
ԴերակատարներԺաննա Պրոխորենկո, Իգոր Պուշկարյով և Անդրեյ Միրոնով
ՕպերատորԱլեքսանդր Խարիտինով
ԵրաժշտությունՌոդիոն Շչեդրին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն102 րոպե
IMDbID 0147806

Ֆիլմում իրենց առաջին կինոդերերն են կատարել Ալեքսանդրա Նազարովան, Անդրեյ Միրոնովը և Եվգենի Ժարիկովը։ Ֆիլմը բանավեճի տեղիք է տվել մամուլում և գաղափարական ատյաններում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը տասներորդ դասարանի աշակերտներ Քսենյա Զավյալովայի (Ժաննա Պրոխորենկո) և Բորիս Ռամզինի (Իգոր Պուշկարյով) դրամատիկ սիրո մասին է։

Գերմաներենի ուսուցչուհին դասի ժամանակ աշակերտուհիներից մեկից վերցնում է նամակ, որը նա գտել էր հատակին։ Լինելով շատ խիստ բարքերի տեր՝ ուսուցչուհին նախ նամակը ցույց է տալիս տնօրենին, ապա դասարանի աշակերտուհիներից մեկին հանձնարարում է իմանալ, թե ով է այն գրվել։ Հետագա իրադարձությունների ընթացքում պարզվում է, որ նամակը գրել է նույն դասարանի աշակերտ Բորիս Ռամզինը և այն աղղված է իր համադասարանցուն՝ իր կողքին նստող Քսենյա Զավյալովային։ Վախենալով դեպքերի հետագա զարգացումից՝ Քսենյան չի համարձակվում հաջորդ օրը դպրոց գնալ։ Տեսնելով նրա անվճռականությունը և շփոթությունը՝ Բորիսն առաջարկում է միասին գնալ անտառ։ Անտառում նրանք ընկնում են անձրևի տակ և ապաստան գտնում հին կիսախարխուլ եկեղեցում։ Այնտեղ նրանք առաջին անգամ բարձրաձայնում են իրենց զգացմունքների մասին, քանի որ նախկինում միայն նամակագրություն էին վարում։ Այդ նույն ժամանակ Քսենյայի տանը իրարանցում է տիրում. նա ժամանակին չի վերադառնում դպրոցից, իսկ նրա կրտսեր քույրը տանը հայտարարում է, թե ինչպես է իր ընկերուհին Քսենյային տեսել մի տղայի հետ դեպի անտառ գնալիս։ Քսենյայի մայրը զայրանում է բակի կանանց ոչ երկիմաստ ծաղրանքներից, և երբ Քսենյան վերադառնում է տուն, բոլորի մոտ ապտակում է նրան։ Հաջորդ օրը սիրահարներին ստիպում են բացատրություն տալ տնօրենի աշխատասենյակում։ Բոլոր իրադարձությունների արդյունքում Քսենյան ծանր ապրումներ է ունենում և ամփոփվում իր մեջ։ Նա վախենում է տնից դուրս գալ, նրա ապրումները վերածվում են կասկածամտության, երբ նրան թվում է, թե բոլորը ծաղրում են իրեն։ Բորիսը քաջություն է ցուցաբերում և չի վախենում ծաղրանքներից, քանի որ սերը հանցագործություն չէ։ Դասընկերներն ըմբռնումով ու համակրանքով են վերաբերվում նրանց, ուսուցիչների և այլ մեծահասակների կարծիքները բաժանվում են. ոմանք նրանց հարաբերություններում տեսնում են պարկեշտության խախտում և «բարոյական հիմքերի» խաթարում, ոմանք դա համարում են լուսավոր զգացմունք, որին պետք չէ միջամտել, մանավանդ այդպես աննրբանկատորեն։ Քսենյայի մայրը զղջում է իր արարքի համար, և դստեր հետ զրույցում նրան հասկացնում է, որ տղամարդկանց «մտքին միայն մի բան է», և այդ պատճառով էլ չարժե հավատալ Բորիսին։ Աղջիկը հակասությունների մեջ է ընկնում, որոնք ազդում են նրա վարքագծի վրա. նա ձգտում է դեպի Բորիսը և միաժամանակ համաձայնում է, որ նա պետք է հեռանա։ Հուսահատությունից նա փորձում է թունավորվել, ինչի մասին դասընկերներն իմանում են աշակերտներից մեկից գերմաներենի դասին։ Եզրափակիչ դրվագում ֆիլմի հերոսները հանդիպում են բաժանումից մի քանի ամիս անց․ այդ ընթացքում Քսենյան եղել է հիվանդանոցում, իսկ Բորիսը հոր հետ մեկնել էր արշավախմբի։ Բորիսը նախկինի պես սիրում է աղջկան, սակայն նրա զգացմունքները կարծես թե քայքայվել են հոգեկան տրավմայի ազդեցությամբ։ Քսենյան Բորիսին ասում է, որ մեկնելու է Նովոսիբիրսկ՝ կրթությունը շարունակելու։ Բորիսն առաջարկում է գնալ նրա հետ, սակայն Քսենյայի արձագանքը միանշանակ չէ։ Բորիս նայում հեռացող աղջկա հետևից։

Դերեում խմբագրել

  • Ժաննա ՊրոխորենկոՔսենյա Զավյալովա
  • Իգոր Պուշկարյով – Բորիս Ռամզին
  • Ալեքսանդրա Նազարովա – Նադյա Բրագինա[6]
  • Նինա ՇորինաՌիտա Կաբալկինա
  • Յուլյա Ցոգլին – Նատաշա Սմիրնովա
  • Նատալյա Բատիրևա – Լարիսա
  • Անդրեյ Միրոնով[7][8]Պյոտր
  • Եվգենի ԺարիկովՍերգեյ
  • Անատոլի Գոլիկ – Իգոր
  • Գենադի Յուդենիչ – Ժենկա
  • Նադեժդա Ֆեդոսովա – Տատյանա Մաքսիմովնա, Քսենյայի մայրը
  • Օլգա Շախովա – Պրասկովյա Իվանովնա, Քսենյայի տատը
  • Լենա Շկալիկովա – Տանյա, Քսենյայի քույրը
  • Աննա Պավլովա – Սոֆյա Իվանովնա, Բորիսի մայրը
  • Վիկտոր Խոխրյակով – Պավել Աֆանասևիչ, Բորիսի հայրը[9]
  • Մարիա Անդրիանովա – կին
  • Մարիա Դուրասովա – Անաստասիա Գրիգորևնա, դպրոցի տնօրեն
  • Անաստասիա Գեորգիևսկայա – Մարիա Պավլովնա, գերմաներենի ուսուցիչ
  • Նինա Բելոբորոդովա – Լյուդմիլա Նիկոլաևնա, դասղեկ
  • Եվգենի Բիկադորով – Տորոպով
  • Վլադիմիր Կոլչին – Սերգեյ Սերգեևիչ

Նկարահանող խումբ խմբագրել

Թողարկում խմբագրել

Յուլի Ռայզմանի ֆիլմը դիտել է 22,6 մլն խորհրդային հանդիսատես։ Այն 768-րդ տեղում է ԽՍՀՄ կինովարձույթի պատմության մեջ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0147806/
  2. Сергей Никоненко: «Прочитав воспоминания первой жены Есенина, я понял, что она идет ко мне домой»
  3. «Позднее раскаяние» и другие фильмы о несчастной школьной любви
  4. «Кинотеатры СЗАО устроят бесплатные кинопоказы к 8 марта». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. А если это любовь?
  6. Александра Назарова: «Нет страха перед будущим»
  7. Жизнь и смерть Андрея Миронова
  8. 8 марта родился Андрей Миронов
  9. А если это любовь? (1962) Full Cast & Crew
  10. СССР: Самые кассовые фильмы

Արտաքին հղումներ խմբագրել