Պետրոս Ղազարյան
հայ հաղորդավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ղազարյան (այլ կիրառումներ)
Պետրոս Էդիկի Ղազարյան (նոյեմբերի 27, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար, Հանրային Հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նախկին տնօրեն[1]։
Պետրոս Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1974 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1997) |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
ԿրթությունԽմբագրել
1992-1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում[2]։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
2003 թվականից մինչև 2018 թվականը Կենտրոն հեռուստաալիքում վարել է իր հեղինակային «Ուրվագիծ» հաղորդումը։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնակատար[3][4]։