Ժակ դ'Ագար

ֆրանսիացի նկարիչ

Ժակ դ'Ագար (ֆր.՝ Jacques d'Agar, գերմ.՝ Jacob d' Agar, մարտի 9, 1640(1640-03-09), Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] - նոյեմբերի 16, 1715(1715-11-16)[2][3], Կոպենհագեն, Դանիա), ֆրանսիացի նկարիչ-դիմանկարիչ։

Ժակ դ'Ագար
ֆր.՝ Jacques d'Agar
Jacques d'Agar. Self portrait.jpg
Ծնվել էմարտի 9, 1640(1640-03-09)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 16, 1715(1715-11-16)[2][3] (75 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչJacob Ferdinand Voet? և Պիեր Մանյար
Jacob d'Agar Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ժակ դ'Ագարի աշխատանքներից՝ Քրիստիան V-ի դիմանկարը

1675 թվականին, որպես պատմական գեղանկարիչ, դարձավ Փարիզի Գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Սակայն 1682 թվականի հունվարի 31-ին Նանտի Էդիկտի վերացման պատճառով, ակադեմիայից վռնդվել է բողոքական լինելու պատճառով։ Ագարը գնաց Անգլիա և այնտեղ հայտնի դարձավ իր գեղանկարչական դիմանկարներով։ Նաև աշխատել է Գերմանիայում, և, վերջապես հրավիրվել է Կոպենհագեն, որտեղ թագավոր Քրիստիան V-ը նրան դարձրել է իր սենեկապետը։

Ագարը անկասկած մեծ ազդեցություն է թողնել դանիացի նկարիչների վրա։ Այնտեղ նա անցկացրել է իր կյանքի լավագույն տարիները։ Ժակ դ'Ագար տղան՝ Շարլ դ'Ագարը նույնպես նկարիչ-դիմանկարիչ էր։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել