Պիեռ Մանյար

ֆրանսիացի նկարիչ

Պիեռ Մանյար (ֆր.՝ Pierre Mignard, նոյեմբերի 17, 1612(1612-11-17)[1][2][3][…], Տրուա, Շամպան — Արդեն[4][5] - մայիսի 30, 1695(1695-05-30)[6][7][8][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]), ֆրանսիացի նկարիչ։

Պիեռ Մանյար
ֆր.՝ Pierre Mignard
Կեղծանունհռոմեացի
Ծնվել էնոյեմբերի 17, 1612(1612-11-17)[1][2][3][…]
ԾննդավայրՏրուա, Շամպան — Արդեն[4][5]
Վախճանվել էմայիսի 30, 1695(1695-05-30)[6][7][8][…] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ և muralist
Ոճկլասիցիզմ և բարոկկո նկարչություն[4]
Ժանրդիմապատկեր[9][4], պատմական գեղանկարչություն[9] և հոգևոր արվեստ[9]
Ուշագրավ աշխատանքներQ17583690?
ՈւսուցիչԺան Բուշե
Սիմոն Վուե
ԱշակերտներԺակ դ'Ագար և Nicolas Vleughels?
ՊաշտոնԹագավորի առաջին նկարիչ
ԱնդամակցությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ԶավակներCatherine-Marguerite Mignard?
 Pierre Mignard Վիքիպահեստում

Նիկոլիա Մանյարի եղբայրն է։ Իր եղբորից տարբերվելու համար Պիեռը ընտրել էր «հռոմեացի» մականունը։

Կենսագրություն խմբագրել

1624 թվականին Պիեռը սովորել է Ժան Բուշեի արվեստանոցում։ Վերադառնալով Տրուա`նա աշխատում է քանդակագործ Ֆրանսուա Ժանտիի մոտ։ Շուտով նա մեկնում է Ֆոնտենբլո[10]`նկարիչների և արվեստի մայրաքաղաք, որտեղ էլ ուսումնասիրում է Ֆրանչեսկո Պրիմատիչոյի, Ռոսսո Ֆիորենտինոյի և Մարտին Ֆրեմինեի գործունեությունը։ Մարշալ Վիտրի Պիեռի հովանության ներքո Մինյարը աշակերտում է Սիմոն Վուեի մոտ, ում արհեստանոցում նա հանդիպում է իր ապագա հակառակորդ Շարլ Լեբրենին և ծանոթանում է գեղանկարիչ ու արվեստաբան Դյուֆրեսնի հետ։

1635 թվականին Մանյարը մեկնում է Հռոմ, որտեղ մեծ ճանաչում և հռչակ է ձեռք բերում։ Այնտեղ նա հանդիպում է Նիկոլա Պուսսենին և Աննա Ավոլարին, ում հետ էլ հետագայում ամուսնանում է և ունենում չորս երեխա։

Իտալիայում հայնտի դառնալով՝ 1657 թվականին Մանյարին իր մոտ է հրավիրում Լյուդովիկոս XIV թագավորը։ Մրցակցելով Լեբրենի հետ`Մանյարը դառնում է Սուրբ Ղուկասի ակադեմիայի ղեկավար։ 1687 թվականին թագավորը նրան շնորհում է արքունական տիտղոս։ Իսկ 1690 թվականին`Լեբրանի մահից հետո, Մանյարը դառնում է արքունի գլխավոր գեղանկարիչ, արվեստի թագավորական թանգարանի տնօրեն, Փարիզի Գեղանկարչության և քանդակագործության ակադեմիայի անդամ և դասախոս։ Հետագայում ստանձնել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։

Գրեթե 80 տարեկան հասակում նա գեղանկարներ է նկարում Հաշմանդամների տան համար, որոնք մինչ այժմ պահվում են Լուվրում։ Մանյարը նկարազարդում է Վերսալի պալատի թագավորական երկու փոքր սենյակների առաստաղերը։ Նա նաև կրոնական կոլորիտով նկարների շարք է նկարում, որոնցից են «Քրիստոսը և սամարացի կինը» 1690 թ., Լուվր), «Սուրբ Սեսիլիա» (1691 թ., Լուվր), «Հավատ» և «Հույս» (1692 թ.):

Պիեռ Մանյարը մահացել է 1695 թվականի մայիսի 30-ին, երբ Տրուայի թանգարանում աշխատում էր «Սուրբ Ղուկասի դիմանկար» ստեղծագործությունն ամբողջացնելու ուղղությամբ։ Մանյարը թաղվել է Փարիզի Յակոբինների մենաստանում։ Շինությունը, որտեղ Մանյարը մահացել է, դրվել է նրա հուշատախտակը։

Մանյարի ստեղծագործությունների հիմնական առավելությունը ուժեղ և ներդաշնակ կոլորիտն է, և այս բոլորը վկայում են նրա անսահման տաղանդի մասին։ Նրա նկարների կոմպոզիցիան թատերային է, պատկերների նրբագեղությունը համադրված է սեթևեթանքի հետ, իսկ արտահայտչականությունը տուժում է արհեստականության պատճառով։

Այս թերություններն ամենաքիչը նկատելի են դիմանկարներում, որոնց հաշվին էլ Մանյարը համարվում է ֆրանսիական դպրոցի լավագույն վարպետներից մեկը։ Նրա վրձնին են պատկանում պալատականների բազմաթիվ դիմանկարներ և անգամ Լյուդովիկոս XIV-ի դիմանկարը։

Մանյարի ամենանշանավոր աշխատանքներից է Վալ դե Գրասի գմբեթի նկարչությունը, որը շուտով փչանում է ներկերի վատ որակի պատճառով։ 1870 թվականին Սեն Կլու ամրոցի հետ անհետացել են նաև մեծ սրահի որմնանկարները։

Մեր օրեր հասած ստեղծագործություններն են.

  • «Մեծն Դոֆինի ընտանիքը», Վերսալի թանգարան,
  • «Օճառի պղպջակներով աղջիկը» («Մադմուազել դե Բլուա»), Վերսալի թանգարան,
  • «Մալթայի դեսպանի դիմանկարը» 1653 թ., Լա Վալետա, Ազգային պատկերասրահ,
  • «Տղամարդու դիմանկարը» (հավանաբար սենատոր Մարկո Պերուտի), 1654 թ., Պրահա, Ազգային պատկերասրահ,
  • «Տյուբեֆի դիմանկարը», 1663 թ., Վերսալի թանգարան,
  • «Մադամ Մենտենոնի դիմանկարը», 1691 թ., Փարիզ, Լուվր,
  • «Կոլբեր դե Վիլասերֆի դիմանկարը», 1693 թ., Վերսալի թանգարան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Pierre (I) Mignard (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 https://www.britannica.com/biography/Pierre-Mignard
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://en.isabart.org/person/59531
  6. 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 https://rkd.nl/explore/artists/56039
  10. «Энциклопедия живописи. Пьер Миньяр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Մանյար» հոդվածին։