Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժակ Ենգիբարյան (հունվարի 1, 1936(1936-01-01), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2021(2021-01-12)[1]), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1977 )։

Ժակ Ենգիբարյան
Ծնվել էհունվարի 1, 1936(1936-01-01)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 12, 2021(2021-01-12)[1] (85 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1958)
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Երվանդ Ենգիբարյան
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Դերասան Երվանդ Ենգիբարյանի հայրը[2]։

Կենսագրություն խմբագրել

Ժակ Ենգիբարյանը ծնվել է Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։ 1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային միության տարբեր քաղաքներում՝ Պետրոզավոդսկ, Օմսկ, Բաքու, Թբիլիսի։ 1977 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Մահացել է 2021 թվականի հունվարի 12֊ին 85 տարեկան հասակում[3][4]։

Ներկայացումներ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • «Քայլեր մշուշում», 1959

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1977
  • Գերագույն Սովետի դիպլոմ
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը
  2. Այսօր դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
  3. Ժակ Ենգիբարյան
  4. «Ժակ Ենգիբարյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.