Երվանդ Ենգիբարյան
հայ թատերական ռեժիսոր, դերասան
Երվանդ Ժակի Ենգիբարյան[1] (հոկտեմբերի 21, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2013, Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր[2]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1983 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2013 (30 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Ժակ Ենգիբարյան |
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանի որդին։
Կրթություն խմբագրել
- 2000 թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը
- 2000 թ. ավարտել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը։
- 2006-2011 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում[3]։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- Աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքների թատրոններում՝ որպես դերասան։
- 2004-2013 թթ. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։
Դերեր խմբագրել
- Չացկի - «Խելքից պատուհաս»,
- Խլեստակով - «Ռևիզորը»,
- Գլումով - «На всякого мудреца довольно простоты»,
- Եսենին - «Շահանե, դու իմ…»,
- Ժորժ - «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում։
Բեմադրություններ խմբագրել
- Մարդան - «Скандал без антракта»,
- Գոլդոնի - «Кьоджинские перепалки»,
- Յախնտով - «Любовь со скелетом»։
Ֆիլմագրությունը խմբագրել
Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում։ Նրա վերջին խաղացած դերը «Քայլ ձիով» ֆիլմում էր[4]։
Մրցանակներ խմբագրել
2013 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես լավագույն դերասան[5]։
Մահ խմբագրել
Զոհվել է 2013 թ. հոկտեմբերի 22-ին՝ ավտովթարից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «VII Международная конференция “Фундаментальные проблемы оптики” “ФПО-2012” (15 октября–19 октября 2012 г.), Санкт-Петербург, Россия»։ Оптика и спектроскопия 115 (3): 355–355։ 2013։ ISSN 0030-4034։ doi:10.7868/s0030403413090067

- ↑ МАРМАРЯН Г.Ю. (2013-08)։ «БЕЛКОВЫЙ И ЭНЕРГЕТИЧЕСКИЙ ОБМЕН У МОЛОДНЯКА КОЗ РАЗНЫХ ГЕНОТИПОВ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ»։ Sel'skokhozyaistvennaya Biologiya (4): 93–98։ ISSN 0131-6397։ doi:10.15389/agrobiology.2013.4.93rus