Ժակլին Ուիլսոն, (անգլ.՝ Jacqueline Wilson), Ատկին (Aitken, դեկտեմբերի 17, 1945(1945-12-17)[1][2][3][…], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիական գրող, աղջիկների համար գրքի հեղինակ։ Նրա ստեղծագործություններում հաճախ շոշափվում են ոչ մանկական թեմաներ` ամուսնալուծություն, որդեգրում, մանկատան կյանք, հարազատների հոգեկան առողջություն, դավաճանություն։

Ժակլին Ուիլսոն
անգլ.՝ Jacqueline Wilson
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Jacqueline Aitken
Ծնվել էդեկտեմբերի 17, 1945(1945-12-17)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրԲաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունգրող, վիպասան, մանկագիր, ինքնակենսագիր, հեղինակ, դերասանուհի, դրամատուրգ և համալսարանի դասախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][5][6][…]
ԿրթությունCoombe Girls' School?
Ուշագրավ աշխատանքներThe Story of Tracy Beaker?, Dustbin Baby? և Double Act?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՌոհեմփթոնի համալսարան
Պարգևներ
ԶավակներEmma Wilson?
Կայքjacquelinewilson.co.uk
 Jacqueline Wilson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժակլին Ատկինը ծնվել է 1945 թվականին, Սոմերսեթի կոմսության կենտրոնում՝ Բաթայում։ Նրա հայրը քաղաքացիական ծառայող էր, իսկ մայրը զբաղվում էր հնաոճ իրեր վաճառքով։ Մանկության մեծ մասն Ուիլսոնն անց է կացրել Կինգստոն -ապոն-Տեմսում, որտեղ նա հաճախել է Լաչմերի տարրական դպրոցը (անգլ.՝ Latchmere Primary School): Ինը տարեկանում նա գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Հանդիպենք ճիճուներին», որը բաղկացած է 22 էջից։ Այս պատմությունը յոթ երեխա ունեցող ընտանիքի մասին էր։ Դպրոցում նրան հիշում էին որպես երազկոտ երեխա, ով չէր սիրում ճշգրիտ գիտությունները, և նույնիսկ «Երազող Ջեկի » «Jackie-Dreams» մականունն էին տվել (անգլ. ՝ Jacky Daydream), որը հետագայում Ժակլինը օգտագործում էր իր ինքնակենսագրության մեջ։

16 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո Ուիլսոնը անցնում է քարտուղարության դասընթացներ, բայց շուտով փոխում է իր աշխատանքը՝ հիմնելով «Jackie» աղջիկների համար ամսագիրը։ Դրա համար նա ստիպված է լինում տեղափոխվել Շոտլանդիա, և հենց այնտեղ էր, որ նա հանդիպում և սիրահարվում է իր ապագա ամուսնուն՝ Ուիլյամ Միլար Ուիլսոնին։ 1965 թվականին նրանք ամուսնանում են և երկու տարի անց ծնվում է նրանց դուստրը՝ Էմման, ով հետագայում նույնպես գրող դարձավ։ Ճշմարիտ է, 2020 թվականին Ժակլինը խոստովանում է, որ լեսբուհի է[7]։

Միայն 1991 թվականին լույս է տեսնում նրա համբավ բերած գիրքը՝ «Թրեյսի Բեյքերի օրագիրը», թեև այդ ժամանակ (1960-ականներից սկսած) Ժակլինն արդեն գրել էր մոտ 40 գիրք երեխաների համար։

«Օրագիրը» հիմք է դառնում Բի Բի Սի հեռուստաալիքի հանրահայտ բրիտանական հեռուստատեսային շարքի` «Թրեյսի Բեյքերի պատմության» (անգլ.՝ The Tracy Beaker), որը հաջողությամբ իրագործվում է 2002 թվականից 2006 թվականներին։

Ճանաչում խմբագրել

2008-ին Անգլիայի թագուհին Ուիլսոնին շնորհեց տիկնոջ տիտղոսը։ 2003 թվականին կազմված «Բի բի Սի 200 լավագույն գրքերի ցուցակում» ներառված էր Ուիլսոնի 14 գիրք։

2011-ին Նյուքասլի մանկական գրքերի Seven Stories ազգային կենտրոնում բացվեց անգլիացի գրողի կյանքին և կարիերային նվիրված ցուցահանդես[8]։

Ստեղծագործություններ խմբագրել

Տրեյսի Բեյքեր խմբագրել

  • 1991 «Տրեյսի Բեյքեր օրագիր» (անգլ.՝ The Story of Tracy Beaker)
  • 2000 « Վտանգավոր խաղեր » (անգլ.՝ The Story of Tracy Beaker)
  • 2006 «Դերերում Թրեյսի Բեյքեր» (անգլ.՝ Starring Tracy Beaker)
  • 2009 «Թրեյսի Բեյքերի թեստերի գիրք » (անգլ.՝ The Tracy Beaker Quiz Book)
  • 2010 «Հարցրու Թրեյսի Բեյքերին» (անգլ.՝ Ask Tracy Beaker)
  • 2012 « Թրեյսի Բեյքերի եռերգությունը» (անգլ.՝ Tracy Beaker Trilogy)

Խետտի Ֆեզեր խմբագրել

  • 2009 «Խետտի Ֆեզեր» (անգլ.՝ Hetty Feather)
  • 2011 «Շափյուղային Բատերսին» (անգլ.՝ Sapphire Battersea)
  • 2012 «Զմրուխտե աստղ» (անգլ.՝ Emerald Star)
  • 2013 «Ադամանդ» (անգլ.՝ Diamond)
  • 2015 «փոքրիկ աստղեր» (անգլ.՝ Little Stars)

Աղջիկներ խմբագրել

  • 1997 «Սիրահարված աղջիկներ» (անգլ.՝ Girls in Love)
  • 1998 «Աղջիկները հետևում են նորաձևությանը» (անգլ.՝ Girls under Pressure)
  • 1999 «Աղջիկները քայլում են մինչև ուշ» (անգլ.՝ Girls out Late)
  • 2002 «Աղջիկներն արցունքներով» (անգլ.՝ Girls in Tears)

Այլ խմբագրել

  • 1995 «Երկվորյակներ» (անգլ.՝ Double Act)
  • 1996 «Վատ աղջիկներ» (անգլ.՝ Bad Girls)
  • 1999 «Նկարազարդված մայրիկ» (անգլ.՝ The Illustrated Mum)
  • 2000 «Վիքի անգել» (անգլ.՝ Vicky Angel)
  • 2001 «Քնապարկեր» (անգլ.՝ Sleepovers)
  • 2001 «Հայտնություն աղջիկը» (անգլ.՝ Dustbin Baby)
  • 2002 «Գաղտնիքներ» (անգլ.՝ Secrets)
  • 2003 «Լոլա Ռոզան» (անգլ.՝ Lola Rose)
  • 2004 «Կեսգիշեր» (անգլ.՝ Midnight)
  • 2004 «Լավագույն ընկերներ» (անգլ.՝ Best Friends)
  • 2004 «Ադամանդե աղջիկներ» (անգլ.՝ The Diamond Girls)
  • 2005 «Նոր սկիզբ» (անգլ.՝ Clean Break)
  • 2005 «Սիրո դասեր» (անգլ.՝ Love Lessons)
  • 2007 «Իմ փոքրիկ աստղ» (անգլ.՝ Little Darlings)
  • 2009 « Իմ քույր Ջոդին» (անգլ.՝ My Sister Jodie)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ուիլսոն» հոդվածին։