Թրայսկիրխեն (գերմ.՝ Traiskirchen), քաղաք Ավստրիայում՝ Բադենի շրջանում (Ստորին Ավստրիա նահանգ)[3]։ Ընկած է գինու արտադրությամբ և մաճառի տոնախմբությամբ՝ հոյրիգերով (Heuriger) հռչակված Տերմենլինի տարածաշրջանում, երկրի մայրաքաղաք Վիեննայից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է 29,08 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 17 634[4]։

Բնակավայր
Թրայսկիրխեն
գերմ.՝ Traiskirchen
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես29,1 կմ²
ԲԾՄ200 մետր
Բնակչություն18 858 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02252
Փոստային դասիչ2514[2]
Ավտոմոբիլային կոդBN
Պաշտոնական կայքtraiskirchen.gv.at
Թրայսկիրխեն (Ավստրիա)##
Թրայսկիրխեն (Ավստրիա)

Քաղաքին համբավ է բերել «Թրայսկիրխենի առյուծներ» բասկետբոլային թիմը[5], որը բազմիցս նվաճել է Ավստրիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև՝ Ստորին Ավստրիայում հնագույնը համարվող աստղադիտարանը[6]։ Տրայսկիրխենը հայտնի է նաև փախստականների Bundesbetreuungsstelle für Asylwerber ճամբարով, որը ռազմական դրության ժամանակ հիմնականում բնակեցված է եղել լեհերով[7]։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
18693909—    
18804380+12.0%
18904947+12.9%
19006011+21.5%
19108436+40.3%
19238139−3.5%
19348922+9.6%
19398908−0.2%
19518057−9.6%
19619247+14.8%
197111 978+29.5%
198114 063+17.4%
199113 952−0.8%
200115 669+12.3%
201117 169+9.6%

Տեսարժան վայրեր խմբագրել

Ֆրանց Կոլերի անվան աստղադիտարան խմբագրել

Ստորին Ավստրիա երկրամասի հնագույն աստղադիտարանն է։ Ի տարբերություն այլ աստղադիտարանների՝ գտնվում է քաղաքի շրջագծում, համեմատաբար ոչ մեծ բարձրության վրա։ 1967 թվականից բաց է հանրային այցելությունների համար։

Սբ. Մարգարետ եկեղեցի խմբագրել

Ճարտարապետական գոթիկա ոճի կառույց է։ Վերակառուցվել է 1683 թվականին՝ Վիեննայի պաշարումից ու ճակատամարտից հետո։

 
Սբ. Մարգարետ եկեղեցի

Լյութերական եկեղեցի խմբագրել

Կառուցվել է 1913 թվականին։

 
Լյութերական եկեղեցի

Գելդշայսեր խմբագրել

Հանրահայտ «Գելդշայսերը» գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ածիկի գործարան խմբագրել

Ածիկի գործարանի սեփականատերը բանկիր Մաքս Մաութներն էր (1838-1904)։

 
Ածիկի գործարան

Մոլերսդորֆի ամրոց խմբագրել

Կառուցվել է մոտավորապես 1690-1700 թվականներին։

 
Մոլերսդորֆի ամրոց

Տրիբուսվինկելի ամրոց խմբագրել

Հիմնադրման տարեթիվ է համարվում 1136-ը (ըստ որոշ աղբյուրների՝ 1120-ը)։

 
Տրիբուսվինկելի ամրոց

Ամրոցը շրջանակած պարիսպները չե պահպանվել։

Անվանի անձինք խմբագրել

  • Պետեր Ֆենդի - նկարիչ
  • Հանս Սայշաբ (1898-1965), բիզնեսի վարման պրոֆեսոր
  • Հելմուտ Սվիտելսկի (1905-1995), գործարար, շինարարական ընկերության հիմնադիր
  • Օտտո Ֆոգլ (1927-2013), քիմիկոս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրայսկիրխեն» հոդվածին։