Փորոք (սիրտ)
Փորոք, սրտի ստորին մասի երկու մեծ բաժիններ, որոնք հավաքում և դուրս են մղում նախասրտից ստացված արյունը դեպի մարմնի և թոքերի ծայրամասային հատվածներ։ Նախասրտերը՝ սրտի երկու վերին բաժիններն են, որոնք փոքր են փորոքներից։
Քառախորշ սրտում, ինչպիսին է մարդկանց մոտ, փորոքները երկուսն են, որոնք սկիզբ են տալիս արյան մեծ ու փոքր շրջանառություններին։ Աջ փորոքից սկսվում է արյան փոքր կամ թոքային շրջանառությունը, իսկ ձախ փորոքից մղվում է աորտա՝ արյան մեծ շրջանառություն։
«Միջփորոքային» տերմինը նշանակում է փորոքների (օրինակ՝ միջփորոքային միջնապատի) միջև, մինչդեռ «ներփորոքային» նշանակում է մեկ փորոքի մեջ։
Կառուցվածք
խմբագրելՓորոքներն ունեն ավելի հաստ պատեր, քան նախասրտերը և առաջացնում են ավելի բարձր արյան ճնշում: Մարմնի և թոքերի ամբողջ մակերեսում արյան մղում պահանջող փորոքների ֆիզիոլոգիական բեռը շատ ավելի մեծ է, քան փորոքները լցնելու համար նախասրտերի կողմից առաջացած ճնշումը։ Բացի այդ, ձախ փորոքն ունի ավելի հաստ պատեր, քան աջը, քանի որ այն պետք է արյուն մատակարարի մարմնի մեծ մասին, մինչդեռ աջ փորոքը մղում է արյունը միայն թոքերը։
Փորոքների ներքին պատերին կան անկանոն մկանային սյուներ, որոնք կոչվում են մկանային հեծաններ և ծածկում են ներքին փորոքային բոլոր մակերեսները, բացառությամբ աջ փորոքի մեջ գտնվող կոնաձև զարկերակների։ Այս մկանների երեք տեսակ կա։ Երրորդ տեսակը պապիլյար մկաներն են, իրենց գագաթին կազմավորում են ջլային թելիկներ, որոնք միանում են եռափեղկ և միտրալ փականներին։
Ձախ փորոքի զանգվածը, որը գնահատվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, միջինը 143 գ ± 38,4 գ է 87–224 գ տիրույթում[1]։
Աջ փորոքի վերին առջևի մակերեսը շրջանաձև է և ուռուցիկ, կազմում է սրտի կրծոսկրակողային մակերեսի մեծ մասը։
Ստոծանիական մակերեսի հետին պատը ձևավորվում է փորոքային միջնապատով, որը դուրս է գալիս աջ փորոքից, այնպես որ խոռոչի լայնակի հատվածը ներկայացնում է կիսալուսային ուրվագիծ։ Դրա վերին և ձախ անկյունը կազմում է կոնաձև զարկերակ՝ conus arteriosus, որից առաջանում է թոքային զարկերակը։
Ձև
խմբագրելՁախ փորոքն ավելի երկար է և կոնաձև, քան աջը, և լայնակի հատվածում դրա գոգավորությունը ներկայացնում է օվալաձեւ կամ համարյա շրջանաձև ուրվագիծ։ Այն կազմում է կրծոսկրակողային մակերեսի մի փոքր մասը և սրտի դիֆրագմատիկ մակերեսի մեծ մասը, ինչպես նաև՝ սրտի գագաթը։ Ձախ խոռոչը ավելի հաստ ու մկանային է, քան աջը, քանի որ այն արյուն է մղում ավելի բարձր ճնշմամբ։ Աջ փորոքը եռանկյունաձեւ է և տարածվում է աջ նախասրտի եռափեղկ փականից մինչև սրտի գագաթը։
Զարգացում
խմբագրելՎաղ հասունացման ժամանակ ձախ փորոքի պատերը հաստացել են երեքից վեց անգամ ավելի, քան աջ փորոքինը։ Սա արտացոլում է այս խցիկի հինգ անգամ ավելի մեծ ճնշման ծանրաբեռնվածությունը, արյունը վերադառնում է 80 մմ. սս ճնշման տակ, իսկ մղվում է դեպի աորտա՝ 120 մմ. սս տակ։
Ֆունկցիա
խմբագրելՍիստոլայի ժամանակ փորոքները կծկվում են արյունը մղելով դեպի մարմին։ Դիաստոլայի ժամանակ փորոքները հանգստանում են և կրկին լցվում արյունով։
Ձախ փորոքը ձախ նախասրտից երկփեղկ փականի միջոցով ստանում է թթվածնով հարստացած արյուն և աորտալ փականի միջոցով մղում է աորտայից համակարգային արյան շրջանառություն։
Ձախ փորոքի մկանները պետք է հանգստանան և արագ կծկվեն, և ունենան հնարավորություն մեծացնելու կամ փոքրացնելու իր պոմպային գործունեությունը նյարդային համակարգի ազդեցության ներքո։Դիաստոլայի ժամանակ այն պետք է ամեն կծկումից հետո շատ արագ թուլանա, որպեսզի արագ լցվի թոքային երակներից եկած թթվածնով հագեցած արյամբ։ Սիստոլայի ժամանակ նույնպես փորոքը պետք է արագ և ուժեղ կծկվի, որպեսզի արյունը մղի դեպի աորտա՝ հաղթահարելով աորտայի բարձր ճնշումը։ Ազդող հավելյալ ճնշումն անհրաժեշտ է աորտայի և այլ զարկերակների ձգման համար՝ արյան ծավալի ավելացումը տեղավորելու համար։
Աջ փորոքը տանում է դեզօքսիգենացված արյուն աջ նախասրտից՝ եռափեղկ փականի միջոցով,և մղում է այն թոքային զարկերակի մեջ թոքային փականի միջոցով դեպի թոքային շրջանառություն։
Պոմպային ծավալ
խմբագրելՄեծահասակների մոտ պոմպային ծավալը նորմալ պայմաններում կազմում է ~ 5լիտր/րոպե հանգստի պայմաններում։Պոմպի առավելագույն ծավալը կազմում է ~25լիտր/րոպե ոչ մարզիկների մոտ, և մինչև~45լիտր/րոպե օլիմպիական ատիճանի մարզիկների համար։
Ծավալներ
խմբագրելՍրտաբանության մեջ փորոքների աշխատանքը չափվում է տարբեր ծավալային պարամետրերով, ներառյալ վերջնական դիաստոլիկ ծավալը (EDV), վերջնական սիստոլիկ ծավալը (ESV), հարվածային ծավալը (SV) և արտամղման ֆրակցիան (Ef):
Փորոքային ծավալ | ||
---|---|---|
Չափում | Աջ փորոք | Ձախ փորոք |
Վերջնական դիաստոլիկ ծավալ | 144 մլ(± 23 մլ) | 142 մլ(± 21 մլ)[2] |
Վերրջնական դիաստոլիկ ծավալ/մարմնի մակերես | 78 մլ/մ2± 11 մլ/մ2) | 78 մլ/մ2 (± 8.8 մլ/մ2) |
Վերջնական սիստոլիկ ծավալ | 50 մլ(± 14 մլ) | 47 մլ(± 10 մլ) |
Վերջնական սիստոլիկ ծավալ/մարմնի մակերես | 27 մլ/մ2 (± 7 մլ/մ2) | 26 մլ/մ2 (± 5.1 մլ/մ2) |
Հարվածային ծավալ | 94 մլ(± 15 մլ) | 95 մլ(± 14 մլ) |
Հարվածային ծավալ/մարմնի մակերես | 51 մլ/մ2 (± 7 մլ/մ2) | 52 մլ/մ2 (± 6.2 մլ/մ2) |
Արտամղման ֆրակցիա | 66% (± 6%) | 67% (± 4.6%) |
Սրտի կծկման հաճախականություն | 60–100 | 60–100 |
Սրտային արտամղում | 4.0–8.0 | 4.0–8.0 |
Ճնշումներ
խմբագրելՓորոքային ճնշումը՝ զարկերակային ճնշումն է սրտի փորոքներում[3]։
Ձախ
խմբագրելՍրտային ցիկլի մեծ մասի ժամանակ փորոքային ճնշումը ավելի ցածր է քան աորտայում, բայց սիստոլայի ժամանակ փորոքային ճնշումն արագ բարձրանում է, և երկու ճնշումները հավասարվում են (ներկայացվածեն կարմիր և կապույտ գծերով այս էջի դիագրամայում),աորտալ փականը բացվում է, և արյունը մղվում է դեպի մարմին։
Ձախ փորոքային վերջնական դիաստոլին բարձր ճնշումը համարվում է ռիսկի գործոն[4]։
Աորտալ և ձախ փորոաքին ճնշումների մեծ տարբերությունը կարող է աորտալ ստենոզի մատնանշի[5]։
Աջ
խմբագրելԱջ փորոքային ճնշումը ցույց է տալիս ճնշման-ծավալային այլ օղակ, որը տարբերվում է ձախ փորոքից[6]։
Տեղ | Նորմալ ճնշման արժեք
(մմ սնդիկի սյուն) | |
Կենտրոնական երակային ճնշում | 3-8 | |
Աջ փորոքային ճնշում | սիստոլիկ | 15-30 |
դիաստոլիկ | 3-8 | |
Թոքային զարկերակի ճնշում | սիստոլիկ | 15-30 |
դիաստոլիկ | 4-12 | |
Թոքային երակ/թոքային մազանոթների սեպաձև ճնշում | 2-15 | |
Ձախ փորոքային ճնշում | սիստոլիկ | 100-140 |
դիաստոլիկ | 3-12 |
Չափերը
խմբագրելՍիրտը և նրա աշխատանքը սովորաբար բնութագրվում են չափման միավորներով, որոնք տվյալ դեպքում նշանակում են միաչափ հեռավորություններ, և սովորաբար չափվում են միլիմետրերով։Սա այդքան էլ տեղեկատվական չէ, ինչքան ծավալը, բայց կարող է ավելի պարզ գնահատման միջոց հանդիսանալ( օրինակ էխոկարդիոգրաֆիան M-ռեժիմում, կամ սոնոմիկրոմետրիան, որը հիմնականում օգտագործվում է հետազոտությունների մեջ փորձեր կատարելով կենդաննիների վրա)։ Օպտիմալ կերպով նշվում է, թե որ հարթությամբ է չափվում հեռավորությունը, օրինակ երկայնական հարթության չափով[7]։
Չափ | Հապավում | Սահմանում | Նորմա |
---|---|---|---|
Վերջնադիաստոլիկ չափ | EDD | Դիաստոլայի վերջում փորոքի տրամագիծը,եթե այլ բան նշված չէ,սովորաբար վերաբերվում է լայնական(ձախից՝ աջ) ներքին(լուսանցքի) հեռավորությանը,բացառելով պատի հաստությունը,չնայած այն կարելի է չափել նաև որպես արտաքին հեռավորություն։ | |
Ձախ փորոքի վերջնադիաստոլիկ չափ | LVEDD կամ երբեմն LVDD | Ձախ փորոքի վերջնադիաստոլիկ չափ։ | 48մմ[8]
Սահմանները՝ 36-56մմ |
Աջ փորոքի վերջնադիաստոլիկ չափ | RVEDD կամ երբեմն RVDD | Աջ փորոքի վերջնադիաստոլիկ չափ։ | Սահմանները՝ 10-26մմ |
Վերջնասիստոլիկ չափ | ESD | Վերջնասիստոլիկտ նման է վերջնադիաստոլիկի, բայց չափվում է սիստոլայի վերջում(փորոքների արյունը դուրս մղելուց հետո) այլ ոչ թե դիաստոլայի վերջում։ | |
Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ | LVESD կամ երբեմն LVSD | Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ։ | Սահմանները՝ 20-40մմ |
Աջ փորոքի վերջնասիստոլիկ չափ | RVESD կամ երբեմն RVSD | Աջ փորոքի վերջնասիստոլիկ չափ։ | Սահմանները՝ 10-26մմ |
Միջփորոքային միջնապատի և դիաստոլիկ չափ | IVSd | Միջփորոքային միջնապատի հաստությունը։ | 8,3մմ[8]
Սահմանները՝ 7-11մմ |
Ձախ փորոքի հետին պատի վերջնադիաստոլիկ չափ | LVPWd | Ձախ փորոքի հետին պատի հաստություն։ | 8,3մմ[8]
Սահմանները՝ 7-11մմ |
Ձախ փորոքի սրտամկանի միջին հաստությունը | LVMT | Ձախ փորոքի միջին հաստությունը թվերով, ներկայացված է 95% միջակայքով կանխատեսմամբ՝ միջին խոռոչի կարճ առանցքով պատկերների համար[9]։ | Կին․4-8մմ
Տղամարդ․5-9մմ[9] |
Աջ փորոքի սրտամկանի միջին հաստությունը | RVMT | Աջ փորոքի միջին հաստությունը թվերով,ներկայացված է 95% միջակայքով կանխատեսմամբ[10]։ | 4-7մմ[10] |
Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ | Ինչպես նշվել է վերը,բայց չափվում է սիստոլայի ընթացքում ։Այս չափումը սովորաբար կլինիկայում չի օգտագործվում։ | 16մմ[11] | |
Ձախ նախասրտի չափ | LA | Սահմանները՝ 24-40մմ |
Ֆրակցիոն կրճատումը՝ սիստոլայում կորած դիաստոլայի ցանկացած որոշակի չափն է։ Երբ խոսքը գնում է էնդոկարդի լուսանցքների միջև հեռավորության մասին դա վերջնական դիաստոլիկ չափերից(EDD) հանած վերջնական սիստոլիկ չափերը(ESD) հարաբերած վերջնական դիաստոլիկ չափերին(EDD) (տոկոսներով չափելու դեպքում բազմապատկել 100%-ով)։ Նորմալ արժեքները կարող են որոշ չափով տարբերվել՝ կախված նրանից թե անատոմիական հարթությունը որն է օգտագործում հեռավորությունը չափելու համար։Նորմալ չափը կազմում է 25-45%, թեթև՝ 20-25%, միջինը՝ 15-20%,իսկ ծանրը՝ 15%-ից պակաս։Սրտաբանության ախտորոշիչ հետազոտություններից միջնապատի ֆրակցիոն կրճատումը կարող է օգտագործվել նաև դիաստոլիկ/սիստոլիկ փոփոխությունները չափելու համար միջփորոքային միջնապատի[12] և հետին պատի չափերով։ Այնուամենայնիվ ինչպես էնդոկարդիալ, այնպես էլ միջնապատի ֆրակցիոն կրճատումը կախված են սրտամկանի պատի հաստությունից, և այդպիսով կախված են երկար առանցքի գործառույթից[13]։Համեմատության համար կարճ առանցքի ֆունկցիայի չափումը, որը կոչվում է էպիկարդի ծավալի փոփոխություն (EVC) անկախ է ստրամկանի պատի հաստությունից և ներկայացնում են մեկուսացված կարճ առանցքի գործառույթը[13]։
Կլինիկական նշանակություն
խմբագրելՍրտի դիսռիթմիան՝ սրտի անկանոն բաբախումն է, որը կարող է առաջանալ փորոքներում կամ նախասրտերում։ Սովորաբար սրտի բաբախյունը սկսվում է նախասրտի սինոատրիալ հանգույցում, բայց կարող է առաջանալ նաև փորոքների Պուրկինյեի մանրաթելերում՝ առաջացնելով վաղաժամ փորոքային կծկումներ, որոնք կոչվում են նաև փորոքային լրացուցիչ կծկումներ։ Երբ այդ կծկումները խմբավորվում են, երևույթը հայտնի է որպես փորոքային տախիկարդիա։
Առիթմիայի մեկ այլ ձև է փորոքային էքստրասիստոլան։ Դա կարող է տեղի ունենալ որպես փոխհատուցող մեխանիզմ, երբ հաղորդակցման համակարգում խնդիր կա սինոատրիալ հանգույցում։
Առիթմիայի ամենածանր ձևը փորոքային ֆիբրիլյացիան է, որը սրտի կանգի և հետևաբար հանկարծակի մահվան ամենատարածված պատճառն է։
- Փորոքային միջնապատի արատ
- Ատրիովենտրիկուլյար միջնապատի արատ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Schlosser, Thomas; Pagonidis, Konstantin; Herborn, Christoph U.; Hunold, Peter; Waltering, Kai-Uwe; Lauenstein, Thomas C.; Barkhausen, Jörg (2005 թ․ մարտի 1). «Assessment of Left Ventricular Parameters Using 16-MDCT and New Software for Endocardial and Epicardial Border Delineation». American Journal of Roentgenology. 184 (3): 765–773. doi:10.2214/ajr.184.3.01840765. ISSN 0361-803X.
- ↑ Maceira, A. M.; Prasad, S. K.; Khan, M.; Pennell, D. J. (2006 թ․ հունվարի 1). «Normalized Left Ventricular Systolic and Diastolic Function by Steady State Free Precession Cardiovascular Magnetic Resonance». Journal of Cardiovascular Magnetic Resonance. 8 (3): 417–426. doi:10.1080/10976640600572889. ISSN 1097-6647. PMID 16755827.
- ↑ «MeSH Browser». meshb.nlm.nih.gov. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Brenner, J. I.; Baker, K. R.; Berman, M. A. (1980 թ․ հոկտեմբերի 1). «Prediction of left ventricular pressure in infants with aortic stenosis». Heart (անգլերեն). 44 (4): 406–410. doi:10.1136/hrt.44.4.406. ISSN 1355-6037. PMID 7426202.
- ↑ «Aortic Stenosis: Practice Essentials, Background, Pathophysiology». 2020 թ․ դեկտեմբերի 5.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Redington, A. N.; Gray, H. H.; Hodson, M. E.; Rigby, M. L.; Oldershaw, P. J. (1988 թ․ հունվարի 1). «Characterisation of the normal right ventricular pressure-volume relation by biplane angiography and simultaneous micromanometer pressure measurements». Heart (անգլերեն). 59 (1): 23–30. doi:10.1136/hrt.59.1.23. ISSN 1355-6037. PMID 3342146.
- ↑ Kurita, Akihiro; Itoh, Hidehiko; Sato, Fumi; Ichibori, Yasuhiro; Yoshida, Akira (2008 թ․ սեպտեմբերի 1). «Longitudinal fractional shortening and its relation to diastolic cardiac function». Journal of Medical Ultrasonics (անգլերեն). 35 (3): 113–118. doi:10.1007/s10396-008-0176-0. ISSN 1613-2254.
- ↑ 8,0 8,1 8,2 Basavarajaiah, Sandeep; Wilson, Mathew; Naghavi, Reza; Whyte, Gregory; Turner, Mike; Sharma, Sanjay (2007-11). «Physiological upper limits of left ventricular dimensions in highly trained junior tennis players». British Journal of Sports Medicine. 41 (11): 784–788. doi:10.1136/bjsm.2006.033993. ISSN 0306-3674. PMC 2465269. PMID 17957014.
- ↑ 9,0 9,1 Kawel Nadine; Turkbey Evrim B.; Carr J. Jeffrey; Eng John; Gomes Antoinette S.; Hundley W. Gregory; Johnson Craig; Masri Sofia C.; Prince Martin R. (2012 թ․ հուլիսի 1). «Normal Left Ventricular Myocardial Thickness for Middle-Aged and Older Subjects With Steady-State Free Precession Cardiac Magnetic Resonance». Circulation: Cardiovascular Imaging. 5 (4): 500–508. doi:10.1161/CIRCIMAGING.112.973560. PMC 3412148. PMID 22705587.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link) - ↑ 10,0 10,1 «Right ventricular thickness as predictor of global myocardial performance in systemic sclerosis: A Doppler tissue imaging study». Indian Heart Journal (անգլերեն). 67 (6): 521–528. 2015 թ․ նոյեմբերի 1. doi:10.1016/j.ihj.2015.06.021. ISSN 0019-4832.
- ↑ Lang, Roberto M.; Borow, Kenneth M.; Neumann, Alexander; Feldman, Ted (1985 թ․ հունիսի 1). «Adverse Cardiac Effects of Acute Alcohol Ingestion in Young Adults». Annals of Internal Medicine. 102 (6): 742–747. doi:10.7326/0003-4819-102-6-742. ISSN 0003-4819.
- ↑ de Simone, Giovanni; Devereux, Richard B.; Roman, Mary J.; Ganau, Antonello; Saba, Pier S.; Alderman, Michael H.; Laragh, John H. (1994 թ․ մայիսի 1). «Assessment of left ventricular function by the midwall fractional shortening/end-systolic stress relation in human hypertension». Journal of the American College of Cardiology (անգլերեն). 23 (6): 1444–1451. doi:10.1016/0735-1097(94)90390-5. ISSN 0735-1097.
- ↑ 13,0 13,1 Ugander, Martin; Carlsson, Marcus; Arheden, Håkan (2009 թ․ նոյեմբերի 20). «Short-axis epicardial volume change is a measure of cardiac left ventricular short-axis function, which is independent of myocardial wall thickness». American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology. 298 (2): H530–H535. doi:10.1152/ajpheart.00153.2009. ISSN 0363-6135.