Թուրքմենական օրացույց (թուրքմ.՝ Türkmenlerde wagt aňladylyşy), օրացույց, որը Թուրքմենստանում պաշտոնական գործածության մեջ մտավ 2002 թվականին՝ երկրի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հրամանով և չեղարկվեց 2008 թվականին՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից[1]։ Օրացույցն իրենից ներկայացնում է ամբողջությամբ գրիգորյան օրացույցը՝ 12 ամիսներով և շաբաթվա 7 օրերով։ Միակ առանձնահատկությունն այն է, որ ամսվա և շաբաթվա օրերն ունեն թուրքմենական անվանումներ։

2002 թվականին օրացույցը գործածության մեջ մտավ այնպիսի խորհրդանշական անվանումներով, որոնք նկարագրված են Սափարմուրատ Նիյազովի Ռուհնամա գրքում։

Ամվա անվանումներ

խմբագրել

Շաբաթվա օրերի անվանումներ

խմբագրել

Թուրքմենական օրացույցով շաբաթվա բնօրինակ անվանումները գալիս են պարսկերենից

  • երկուշաբթի (Duşenbe)՝ բաշգյուն (Başgün, գլխավոր օր)
  • երեքշաբթի (Sişenbe)՝ յաշգյուն (Ýaşgün, երիտասարդ օր)
  • չորեքշաբթի (Çarşenbe)՝ հոշգյուն (Hoşgün, բարեգործության օր)
  • հինգշաբթի (Penşenbe)՝ սոգապգյուն (Sogapgün, արդարության օր)
  • ուրբաթ (Anna)՝ աննագյուն (Annagün, աննա՝ պարսկական ավանդական անուն, որին ավելացվել է թուրքմենական «գյուն»-ը) կամ պարզապես աննա
  • շաբաթ (Şenbe)՝ ռուհգյուն (Ruhgün, հոգու օր)
  • կիրակի (Ýekşenbe)՝ դինչգյուն (Dynçgün, հանգստի օր)։

Չեղարկում

խմբագրել

2008 թվականի հուլիսի 1-ին Թուրքմենստանը վերադարձավ գրիգորյան անվանումներին և շաբաթվա անվանումների ավանդական պարսկական տարբերակին։

Ծանոթագրություններ

խմբագրել