Թուն (քաղաք)
Թուն (գերմաներեն՝ Thun, ֆր.՝ Thoune), քաղաք Շվեյցարիայի Բեռն կանտոնում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է: Ընկած է Թուն լճի ափին, ճիշտ այն մասում, որտեղից սկիզբ է առնում Աարե գետը: Հեռավորությունը Բեռն քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր է; Զբաղեցնում է 21,58 քառակուսի կիլոմետր տարածք[3]: 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 43 734[4], իսկ նրա շուրջը ձևավորված ագլոմերացիայինը՝ շուրջ 80 հազար[5]: Բնակչության միջին խտությունը կազմել է 2 027 մարդ/կմ2:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թուն | |||
շվեյց. գերմ.՝ Thun | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 21,60 կմ², 21,57 կմ² | ||
ԲԾՄ | 560 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲44 271 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1][2] | ||
Հեռախոսային կոդ | 033 | ||
Փոստային ինդեքսներ | 3600, 3602, 3603, 3604, 3607, 3608 և 3609 | ||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||
Պաշտոնական կայք | thun.ch(գերմ.) | ||
| |||
Քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերն են զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, ճշգրիտ գործիքների, ռազմամթերքի, սննդի արտադրությունը, հրատարակչական գործը: Թունում է գտնվում Շվեյցարիայի ամենամեծ զինվորական կայազորը:
Պաշտոնական լեզուն գերմաներենի շվեյցարական տարբերակն է, սակայն քաղաքում առավել գործածվողը ալեմանյան գերմաներենի տեղական խոսվածքն է:
ՊատմությունԽմբագրել
Քաղաքի անվանումը առաջացել է կելտական dunum բառից, որը նշանակում է ամրացված բլուր կամ պարզապես ամրոց: Թունի ներկայիս տեղում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել մեր թվականությունից առնվազն երկուսուկես հազար տարի առաջ: Մեր թվականության 1152 թվականից այստեղ իշխել են Ցահրինգենները: Ազնվականական այդ տոհմի ներկայացուցիչներից Բերտոլդ V-ը մերձակա միջնաբերդում դղյակ է կառուցել:
Հետագայում բնակավայրը վաճառվել է Բեռնին և դարձել դատական պաշտոնյաների նստավայր:
Անվանի անձինքԽմբագրել
- Պետեր Մաուրեր (ծնվ. 1956) - 2012 թվականից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ
- Շտեֆան Հաենի (ծնվ. 1958) - նկարիչ, դետեկտիվ վեպերի հեղինակ
- Ռեգուլա Ռիթց (ծնվ. 1962) - քաղաքական գործիչ, հասարակագետ, պատմաբան[6]
- Ֆիլիպ Ֆանկհաուզեր (ծնվ. 1964) - բլյուզ ոճի երաժիշտ և երգերի հեղինակ
- Սանդրա Մոզեր (ծնվ. 1969) - կինոյի և թատրոնի դերասանուհի[7]
Քույր քաղաքներԽմբագրել
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[10].

Բնակչության վերաբ. պատմական տվյալներ [10] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ընդ. | Գերմ. | Իտալ. | Բողոք. | Կաթոլ. | Այլ | Հրեա | Մուսուլմ. | Կրոնը չնշած | Շվեյցար. | Ոչ շվեյցար. |
Beginning 15th century | ca. 1400 | ||||||||||
1764 | 1,414 | ||||||||||
1798 | 1,566 | ||||||||||
1818 | 1,936 | ||||||||||
1836 | 2,646 | ||||||||||
1850 | 6,019 | 5,897 | 121 | 1 | 5,866 | 153 | |||||
1870 | 7,290 | 7,076 | 236 | 6 | 7,034 | 284 | |||||
1888 | 8,286 | 8,154 | 13 | 8,038 | 233 | 15 | 4 | 8,007 | 279 | ||
1900 | 10,213 | 9,951 | 55 | 9,762 | 417 | 34 | 26 | 9,904 | 309 | ||
1910 | 12,173 | 11,805 | 107 | 11,540 | 537 | 96 | 27 | 11,693 | 480 | ||
1930 | 16,524 | 15,979 | 114 | 15,372 | 968 | 184 | 35 | 16,060 | 464 | ||
1950 | 24,157 | 23,105 | 273 | 21,774 | 2,150 | 233 | 34 | 23,667 | 490 | ||
1970 | 36,523 | 33,566 | 1,663 | 30,825 | 5,325 | 373 | 22 | 16 | 178 | 33,662 | 2,861 |
1990 | 38,211 | 34,944 | 895 | 29,426 | 5,314 | 3,471 | 22 | 307 | 1,093 | 34,932 | 3,279 |
2000 | 40,377 | 36,551 | 728 | 28,120 | 5,852 | 6,405 | 17 | 1,365 | 2,765 | 35,315 | 5,062 |
ՊատկերասրահԽմբագրել
Այգեր, Մյոնխ և Յունգֆրաու սարերը
ԳրականությունԽմբագրել
- Anna Bähler, Anita Egli, Thomas Brodbeck, Gerrendina Gerber-Visser, Christian Lüthi, Katharina Moser, Andrea Schüpbach, Philipp Stämpfli: Thuner Stadtgeschichte 1798-2018, Thun 2018
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.thun.ch/ueber-thun/zahlen-und-fakten/bevoelkerungsstatistik.html
- ↑ Bevölkerungsstatistik
- ↑ « Statistique de la superficie 2004/09 : Données communales » [archive], sur Office fédéral de la Statistique (consulté le 26 août 2017)
- ↑ « Population résidente permanente et non permanente selon les niveaux géographiques institutionnels, le sexe, l'état civil et le lieu de naissance » [archive], sur Office fédéral de la Statistique
- ↑ «Städtische Bevölkerung: Agglomerationen, Kerne ausserhalb von Agglomerationen und mehrfach orientierte Gemeinden, 1991-2018»։ Bundesamt für Statistik (German)
- ↑ Noëmi Landolt (2011-11-10)։ «Die pragmatische Brückenbauerin» (German)։ WOZ Die Wochenzeitung 45/2011։ Վերցված է 2016-04-16
- ↑ IMDb Database retrieved 27 November 2018
- ↑ thun-gabrovo.ch: Aktuell – Städtepartnerschaft Thun-Gabrovo, Zugriff am 7. Juni 2011
- ↑ togothun.ch: http://www.togothun.ch/index.php/togogadjagan |wayback=20160505184436 |text=Gadjagan |archiv-bot=2019-05-18 12:48:29 InternetArchiveBot}}, Zugriff am 5. Mai 2016.
- ↑ 10,0 10,1 Կաղապար:HDS
Արտաքին հղումներԽմբագրել
Թուն (քաղաք) Վիքիպահեստում |
Վիքիճամփորդն ունի Թուն (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |