Աստրախանի հայկական թատրոն

Աստրախանի հայկական թատրոն (ռուս.՝ Астраханский армянский театр), հիմնադրվել է Թովմաս Ֆասուլաճյանը 1868 թվականին, Պայծառ Ֆասուլաճյանի, Վ․ Յարալյանի, Գ․ Ամիրաղյանի և տեղի թատերասերների մասնակցությամբ։

Picto infobox masks.png
Աստրախանի հայկական թատրոն
Астраханский армянский театр
Տեսակթատրոն
ՀիմնադիրներԹովմաս Ֆասուլաճյան
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հիմնադրման ամսաթիվ1868 թվական

ՊատմությունԽմբագրել

Աստրախանի հայկական թատրոնի սկզբնավորումը կապվում է Աստրախանում հայկական թատերախումբ կազմակերպելու նպատակով 1868 թվականին այնտեղ ժամանած հայտնի հայ դերասան Թովմաս Ֆասուլաճյանի անվան հետ[1]։ Թ․ Ֆասուլաճյանի դերասանական գործունեությունը հիմնականում ընթացել է Կոստանդնուպոլսում, բայց 1860-ական թվականների երկրորդ կեսին նա մեկնեց Ռուսաստան և մեծ դեր խաղաց հայաբնակ քաղաքներում թատրոնի կազմակերպման գործում։

Երբ 1908 թվականին Աստրախանում նշվում էր տեղի հայկական թատրոնի 40-ամյակը, իրադարձությունը ստույգ թվագրվեց 1868 թվականի հունվարի 28-ով[2], Ֆասուլյաճյանի գալուց առաջ։ 1868 թվականի մայիսին Թովմաս Ֆասուլյաճյանի ղեկավարությամբ տրված առաջին ներկայացումները պատրաստվել էին միայն 1868-1869 թվականներին ձմեռային թատերաշրջանի համար։ Այսպիսով. Թովմաս Ֆասուլաճյանի, հավանաբար, Աստրախան է եկել արդեն իմանալով այնտեղ թատերախմբի գոյության և նրա առաջին ելույթների մասին, որը Աստրախանում հայկական թատերական կյանքը կարգավորելու գործում նրան մեծ վստահության էր ներշնչել։

ԲեմադրություններԽմբագրել

Բեմադրվել են Կարենյանի «Շուշանիկ», Մոլիերի «Ակամա բժիշկ» և այլն։ Թատերախումբը երկար ժամանակ ղեկավարել է դերասան և ռեժիսոր Հ․ Ալաբյանը։ Նշանակալից են եղել Պետրոս Ադամյանի (1884), ինչպես և Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Գ․ Պետրոսյանի թատերախմբերի ելույթները։

Աստրախանում թատերական գործի կազմակերպմանը մեծապես նպաստել են Ի․ Քարտաշյանը, Ա․ Սահրադյանը, Անահիտ Մկրտումյանը, Գ․ Աբղալյանը, Ա․ Ապրեսյանը և ուրիշներ։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո հայ թատերական կյանքը Աստրախանում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատը։ 1918-1920 թվականներին գեղարվեստա-թատերական ստուդիա է ղեկավարել Վ․ Վարդանյանը։

1925-1926 թվականների Աստրախանի հայկական թատրոնը կոչվել է Դրամայի և երաժշտության թատրոն։ Բեմադրություններ են իրականացրել Ա․ Տեր-Կարապետյանը, Գ․ Յակովլևը և ուրիշներ։ 1926 թվականին հյուրախաղերով հանդես են եկել Թիֆլիսի հայկական թատրոնի մի խումբ դերասաններ՝ Օլգա Մայսուրյանի ղեկավարությամբ, 1930 թվականին՝ Հ․ Աբելյանը։

1930-1932 թվականներին Աստրախանի հայկական թատրոնը գործել է Ազգային փոքրամասնությունների դրամխմբակ անունով[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Տարազ, 1898, 39, էջ 470։
  2. Волга (Астрахань), 23. II. 1908։
  3. Հայկական համառոտ հանրագիտարան։ Երևան: Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն։ էջ 768։ ISBN 5-89700-003-4 

ԱղբյուրներԽմբագրել

  • Խաչատրյան, Վ. Ա. (1991) Հայկական թատրոնն Աստրախանում (XIX դ. վերջին—XX դ. սկզբին). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 4 . pp. 87–98. ISSN 0320-8117