Թոնի Բիլլ (օգոստոսի 23, 1940(1940-08-23)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր։

Թոնի Բիլլ
Ծնվել էօգոստոսի 23, 1940(1940-08-23)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՆոտր Դամ համալսարան և St. Augustine High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
Պարգևներ
Օսկար լավագույն ֆիլմի համար
IMDbID ID 0082300

Կենսագրություն խմբագրել

Մինչև 1962 թվականը սովորել է անգլիական բանասիրություն և արվեստ էլիտար Նոտր-Դամի համալսարանում։

Իր կարիերան կինոարտադրության մեջ սկսել է 1963 թվականին որպես դերասան՝ Բուդ Յորկինի «Արի փչիր քո շչակը» ստեղծագործության գլխավոր հերոսի (Ֆրենկ Սինատրա) կրտսեր եղբոր՝ Բադդի Բեյկերի դերում։ Այնուհետև նա նկարահանվել է շարքային Ջերի Մելցերի դերում Ռալֆ Նելսոնի կատակերգությունում՝ «Զինվորը անձրևում» (1963 թ.) Ջեքի Գլիսոնի, Սթիվ Մակքուինի և Թուեսդի Ուելդի հետ միասին։

Նկարահանվել է այնպիսի հայտնի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են՝ Սթիվեն Սփիլբերգը և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլը։ Այնուամենայնիվ ցանկացավ դառնալ ռեժիսոր և 1971 թվականին դարձավ պրոդյուսեր։ Մայքլ և Ջուլիա Ֆիլիպսների հետ միասին հիմնադրեց պրոդյուսերական կազմակերպություն, նկարահանելով երկու լիամետրաժ ֆիլմ՝ ճանապարհային Deadhead Miles («Դատարկ», 1973) կատակերգությունը Ալան Արկինի հետ և հանցական «Նրա լավագույն համարը» («Steyard Blues», 1973) կատակերգությունը՝ Դոնալդ Սաթերլենդի և Ջեյն Ֆոնդայի հետ։

1973 թվականին, իր լիամետրաժ «Աֆյորա» ֆիլմը դարձավ պատմության ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից մեկը և նրան արժանացել է Օսկարի յոթ մրցանակի, ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգը։

1980 թվականին որպես ռեժիսոր դեբյուտել է «Իմ թիկանապահը» ֆիլմով, Ադամ Բոլդուինի հետ։

Այդ ժամանակվանից նա նկարահանել է մի շարք այլ ֆիլմեր, ինչպես նաև բազմաթիվ գովազդային հոլովակներ և հեռուստասերիալների դրվագներ։ Տոնին դասավանդել է և լեկցիաներ է կարդացել տարբեր համալսարաններում։ Նա ծառայել է Ամերիկայի Կինոյի ասոցիացիայի կառավարիչների և հոգաբարձուների խորհրդում, ինչպես նաև Հանրային արդարադատության հիմնադրամի խորհրդում և ակտիվորեն ներգրավված է եղել համայնքային ծառայության մեջ։

Որպես ռեժիսոր նկարահանել է 33 ֆիլմ։ Որպես դերասան խաղացել է ավելի քան 70 ֆիլմերում։ Հովանավորել է 18 ֆիլմ և հեռուստաֆիլմ։

Ամուսնացած է Barnstorm Films-ի իր գործընկեր՝ պրոդյուսեր Հելեն Բարտլետի հետ, ունի երկու դուստր։

Ընտրված կինեմատոգրաֆիա խմբագրել

  • 1968: Բևեռային կայան «Զեբր» (դերասան)
  • 1969: Ամրոցի պահակը (դերասան)
  • 1975: Շամպուն (դերասան)
  • 1978: Դու տանը մենակ ես? (դերասան)
  • 1979: Գեղեցիկ հեռանալ (ռեժիսոր)
  • 1980: Իմ թիկնապահը (ռեժիսոր)
  • 1982: Վեց շաբաթ (ռեժիսոր)
  • 1985: Մեծ ճամփորդություն Պի-Վի (դերասան)
  • 1987: Հինգ անկյուն (ռեժիսոր)
  • 1987: Դետեկտիվ գործակալություն «Լուսնի լույս» (եթերաշրջան 4,)
  • 1987: Զրոյից քիչ (դերասան)
  • 1990: Խելագառ մարդիկ (ռեժիսոր)
  • 1993: Մեր սեփական տունը (ռեժիսոր)
  • 1993: Վայրի սիրտ (ռեժիսոր)
  • 1997: Օլիվեր Թվիստ (ռեժիսոր)
  • 2006: Ջոկատ «Լաֆայետ» (ռեժիսոր)
  • 2008-2009: Թալանել ավարը (հեռուստասերիալ) (ռեժիսոր, եթերաշրջան 1, սերիա 9)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140934723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.