Սըր Թոմաս Ուայթ (անգլ.՝ Thomas Wyatt, 1503[1][2][3][…], Մեյդսթոուն, Անգլիա - հոկտեմբերի 11, 1542, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, բանաստեղծ։

Թոմաս Ուայթ
անգլ.՝ Thomas Wyatt
Ծնվել է1503[1][2][3][…]
ԾննդավայրՄեյդսթոուն, Անգլիա
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1542
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանSherborne Abbey
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, գրող, քաղաքական գործիչ և թարգմանիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ
Ժանրերսոնետ
ԱմուսինElizabeth Brooke?
Համատեղ ապրողElizabeth Darrell?
ԶավակներFrances Wyatt?[4] և Thomas Wyatt?[4]
 Thomas Wyatt Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թոմաս Ուայթը ծնվել է 1503 թվականին Մեյդսթոն քաղաքում։ Սովորել է Քեմբրիջում, եղել է Հենրի VIII–ի պալատի սուրհանդակը՝ դիվանագիտական հանձնարարություններ կատարելով Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Եղել է փոխծովակալ (1541

Ուայթը Հենրի Հովարդի՝ կոմս Սուրեյի հետ միասին հանդիսացել է նոր անգլիական պոեզիայի հիմնադիրը։ Նա անգլիացի առաջին պոետն է, որ սոնետներ է գրել։ Սկզբնական շրջանում նրա երկերը հայտնվել են «Tottel’s Miscellany»ում (1557)՝ Սուրեյի ստեղծագործությունների հետ միասին, ավելի ուշ հրատարակությունները վերաբերում են 1855, 1870 թվականներին։

Սըր Թոմաս Ուայթը վախճանվել է 1542 թվականի հոկտեմբերի 11–ին Լոնդոնում։

Թոմաս Ուայթի մահից տասներկու տարի անց՝ 1554 թվականին, նրա որդին, որ նույնպես կրում էր Թոմաս Ուայթ անունը, գլխավորել է Հենրի VIII-ի դստեր՝ թագուհի Մարի Թյուդորի դեմ իրականացված ապստամբությունը։ Ապստամբների նպատակը կաթոլիկ թագուհու գահընկեցությունն էր և բողոքական Եղիսաբեթ I–ի գահակալումը։ Սակայն ապստամբությունը ճնշվել է, և Թոմաս Ուայթ-կրտսերը մահապատժի է ենթարկվել։

Մատենագրություն

խմբագրել
  • Томас Уайетт. Сонеты в переводе В. Рогова, С. Сухарева и С. Шик / Западноевропейский сонет (XIII—XVII века): Поэтическая антология. — Л.: ЛГУ, 1988. — С. 309—313.
  • Томас Уайетт. Сонеты и песни. — М.: Время, 2005. — ISBN 5-9691-0084-6

Գրականություն

խմբագրել
  • «Թոմաս Ուայթ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Alscher. «Thomas W.» (Վիեննա, 1886); Simonds, «Wyatts and his poems» (Բոստոն, 1889)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ուայթ (բանաստեղծ)» հոդվածին։