Համալսարանների մատարիկի ցանց
Համալսարանների մատարիկի ցանց (ՀՄՑ) համալսարանների միջազգային խումբ, որի ուշադրության կենտրոնում են գտնվում հետազոտական և բակալավր ուսուցման կապերը[1]։ Յուրաքանչյուր անդամ համալսարանն ունի առաջատար միջազգային փորձ և խարսխված է ակադեմիական ավանդույթների վրա[2]։ ՀՄՑ ստեղծվել է 2010 թվականին, բուհերի բազմազանության բարձրացման, գաղափարների և փորձի տարածման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, կրթության գերազանցության էթիկական նորմերի կիրառման, կրթաթոշակների հնարավորությունների ապահովման համար[3]։
Անվանունը և հետազոտական գործունեությունը
խմբագրելՄատարիկի (Matariki) մաորի լեզվում նշանակում է «Պլեյադներ»՝ աստղերի խումբ, որը հայտնի է նաև «Յոթ քույրեր» անվամբ։ Այն արտացոլում է ՀՄՑ 7 հիմնադիր անդամ համալսարաններին[4]։
Ձևավորված ցանցի պոտենցիալ գործողությունները ներառում են[5]՝
- ուսանողների փոխանակման ընդլայնված ծրագրեր
- համատեղ հետբուհական ծրագրեր
- սոցիալ-պատասխանատվության ծրագրեր
- հետազոտական համագործակցություն
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով համաժողովներ և աշխատակարգեր
- այցելու կրթաթոշակով ուսանողներ
- ֆակուլտետների և անձնակազմի փոխանակման ծրագրեր
- լավագույն փորձի համեմատություն և տարածում
- մշակութային և մարզական միջոցառումներ
Համալսարաններ
խմբագրել2010 թվականի սեպտեմբերից Համալսարանների մատարիկի ցանցի հիմնադիր անդամներն են[6]՝
Անդամներ | Երկիր | Հիմնադրման տարի[5] | THE-WUR համաշխարհային վարկանիշը, 2014[7] | ARWU համաշխարհային վարկանիշը, 2014[8] | QS համաշխարհային վարկանիշը, 2014[9] |
---|---|---|---|---|---|
Dartmouth College | ԱՄՆ ԱՄՆ | 1769 | 152 | 201-300 | 136 |
Durham University | ՄԹ | 1832 | 83 | 201-300 | 92 |
Queen’s University | Կանադա | 1841 | 251-275 | 201-300 | 187 |
University of Otago | Նոր Զելանդիա | 1869 | 251-275 | 201-300 | 159 |
University of Tübingen | Գերմանիա | 1477 | 113 | 151-200 | 141 |
University of Western Australia | Ավստրալիա | 1911 | 157 | 88 | 89 |
Uppsala University | Շվեդիա | 1477 | 98 | 60 | 81 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The International Office». Durham University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Minutes of the University Executive Committee» (PDF). Durham University. 2010 թ․ մարտի 23. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Welcome to the Matariki Network of Universities (MNU)». MNU. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «The Name». The Matariki Network of Universities. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 «Queen's joins new international network». Queen's University. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Members of the Matariki Network of Universities». The Matariki Network of Universities. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «The World University Rankings 2013-2014». Times Higher Education. 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Academic Ranking of World Universities - 2013». ShanghaiRanking Consultancy. 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «QS World University Rankings 2013». QS World University Rankings. QS Quacquarelli Symonds Limited. 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.