Թիմոթի Մաքքենզի Գան (անգլ.՝ Timothy MacKenzie Gunn, հուլիսի 29, 1953(1953-07-29)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հեռուստահաղորդավար և նորաձևության խորհրդատու, ով առավել հայտնի է Project Runway շոուով։

Թիմ Գան
անգլ.՝ Tim Gunn
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1953(1953-07-29)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտությունստեղծագործական տնօրեն, համալսարանի դասախոս, հագուստ ձևագծող, հնչյունավորող, լուսանկարիչ, նորաձևության դիզայներ, reality television participant, գրող, դերասան և հեռուստացույց արտադրող
ԱշխատավայրՓարսոնս դիզայնի դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
 Tim Gunn Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Վաղ տարիներ Խմբագրել

Թիմոթի Գանը ծնվել է Վաշինգտոնում, ՀԴԲ գործակալ Ջորջ Ուիլիամ Գանի և գրադարանավարուհի Նենսիի ընտանիքում[2][3]։ Ավարտել է Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջը, որտեղ մասնագիտացել է քանդակագործության մեջ[4]։ 2009 թվականինին քոլեջը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[5]։

Գործունեություն Խմբագրել

Թիմոթի Գանը 1982 թվականից աշխատել է Փարսոնսի դիզայնի դպրոցում։ 1989 թվականից 2000 թվականներին նա աշխատել է որպես դեկան, որից հետո ղեկավարել է այս հաստատությունը։ 2007 թվականին նա տեղափոխվել «Liz Claiborne, Inc.» ընկերություն՝ ստանձնելով ստեղծագործական տնօրենի պաշտոնը[6]։

2004 - 2018 թվականներին Թիմոթի Գանը Հայդի Կլումի հետ միասին վարել է Project Runway հայտնի ռեալիթի շոուն և մասնակիցների մենթորն է եղել[7]։ 2007 թվականին նա վարել է իր սեփական «Style Guide with Tim Gunn» հաղորդումը (անգլ.՝ Tim Gunn's Guide to Style):

Գանը նկարահանվել է «Տգեղ Բեթթին», «Բամբասկոտը» և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալների մի քանի դրվագներում և «Սեքսը մեծ քաղաքում» և «Սմուրֆիկները» ֆիլմերում։

Անձնական կյանք Խմբագրել

Գանը համասեռամոլ է[8]։ Նա սիրահարված էր իրեն դավաճանած զուգընկերոջը, որի հետ նա կենակցել էր 1980-ականների սկզբին։ Այդ ժամանակից ի վեր Գանն ասեքսուալ է, քանի որ վախենում է ՄԻԱՎ-ով վարակվելուց[9][10][11]։

Ապրում է Մանհեթենում[12]։

Դեմ է հագուստի արտադրության մեջ մորթու օգտագործմանը[13][14]։

Մատենագիտություն Խմբագրել

Գանն ու համահեղինակները հրատարակել են նորաձևության վերաբերյալ հինգ գիրք։

  • Gunn, Tim; Moloney, Kate (2007), Tim Gunn: A Guide to Quality, Taste & Style, Harry N. Abrams, Inc., ISBN 0-8109-9284-1 
  • Gunn, Tim; Calhoun, Ada (September 2010), Gunn's Golden Rules: Life's Little Lessons for Making It Work, Gallery Books, ISBN 1-4391-7656-6 
  • Gunn, Tim (May 2011), Shaken, Not Stirred, Tim Gunn  — эксклюзив для Amazon Kindle.
  • Gunn, Tim; Calhoun, Ada (September 2012), Tim Gunn's Fashion Bible: The Fascinating History of Everything in Your Closet, Gallery Books, ISBN 978-1-4516-4387-9 
  • Gunn, Tim (March 2015), Tim Gunn: The Natty Professor: A Master Class on Mentoring, Motivating, and Making It Work!, Gallery Books, ISBN 978-1476780061 

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Tim Gunn»։ Biography.com։ A&E Networks։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին։ Վերցված է 02.04.2019 
  3. «Not My Job: Project Runway's Tim Gunn Gets Quizzed On Terrible Fashion»։ Վերցված է 02.04.2019 
  4. Randy Shulman (September 26, 2007)։ «Naked Gunn: Bravo's style maven and gay icon, Tim Gunn»։ Metro Weekly։ Վերցված է 02.04.2019 
  5. «Corcoran Gallery of Art»։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2012-ին 
  6. «Liz Claiborne Press Release»։ Liz Claiborne, Inc.: Press Release։ February 1, 2007։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2016-ին։ Վերցված է 02.04.2019 
  7. Heidi Klum and Tim Gunn Leave 'Project Runway' for Amazon Prime Video project
  8. Hernandez Greg (2010-09-12)։ «Tim Gunn's revealing People interview: "When I was seventeen, I'd made a serious suicide attempt"»։ greginhollywood.com։ Վերցված է 02.04.2019 
  9. «Celebrities who've gone without sex for a while»։ pagesix.com։ 21 October 2017 
  10. Lynch Rene (25.01.2012)։ «Tim Gunn's 29 years of celibacy: Yes, it's unusual, expert says»։ Los Angeles Times։ Վերցված է 02.04.2019 
  11. Lynch, Rene (2012-01-25), «Tim Gunn's 29 years of celibacy: Yes, it's unusual, expert says», Los Angeles Times, http://latimesblogs.latimes.com/nationnow/2012/01/tim-gunn-celibacy-sex.html, վերցված է 02.04.2019 
  12. McClear Sheila։ «'Project Runway' mentor takes no prisoners»։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 02.04.2019-ին։ Վերցված է 2010-09-10 
  13. «Fashion Victims, Narrated by Tim Gunn»։ Petatv.com։ Վերցված է 02.04.2019 
  14. «The Discerning Brute Chats With Tim Gunn About Going Fur Free»։ February 26, 2009։ Արխիվացված է օրիգինալից May 20, 2009-ին։ Վերցված է 02.04.2019