Թեոդոր Ուիլյամ Շուլց (անգլ.՝ Theodore William Schultz, ապրիլի 30, 1902(1902-04-30)[1][2][3][…], Արլինգտոն - փետրվարի 26, 1998(1998-02-26)[1][2][3][…], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի ականավոր տնտեսագետ[8], Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար (1979)[9]։

Թեոդոր Շուլց
անգլ.՝ Theodore Schultz
Ծնվել էապրիլի 30, 1902(1902-04-30)[1][2][3][…]
Արլինգտոն
Մահացել էփետրվարի 26, 1998(1998-02-26)[1][2][3][…] (95 տարեկան)
Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, հետազոտող և դաստիարակ
Հաստատություն(ներ)Այովա նահանգի համալսարան, Չիկագոյի համալսարան և Այովայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և South Dakota State University?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարBenjamin H. Hibbard?[6]
Եղել է գիտական ղեկավարZvi Griliches?, D. Gale Johnson?, John Letiche?, George S. Tolley?, Martin Carnoy?, Finis Welch?, Robert Evenson?, Wallace E. Huffman?, Լին Իֆու, Bruce Gardner?, Լին Իֆու[6], Robert L. Gustafson?[6] և Glenn Leroy Johnson?[6]
Պարգևներ
 Theodore Schultz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վիսկոնսինի համալսարանում, 1930 թվականին ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1930-ից մինչև 1943 թվականը դասավանդել է Այովա նահանգի պետական քոլեջում[10], որտեղից հեռացել է օլեոմարգարինի վերաբերյալ վեճերից հետո[11]։ 1946-1961 թվականներին Շուլցը ղեկավարել է Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնը, 1960 թվականին ընտրվել Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ։ 1970 թվականին թոշակի է անցել, բայց շարունակել է աշխատել Չիկագոյի համալսարանում մինչև 90 տարեկանը՝ մինչև կոնքի կոտրվածքի հետևանքով անկողնուն գամվելը[12]։

Չիկագո տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Շուլցը համալսարանական իր ղեկավարած ամբիոնում աշխատելու էր հրավիրել իր նախկին ուսանողներից Դ. Գեյլ Ջոնսոնին, և վերջինիս հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարել գյուղատնտեսության տնտեսագիտական ասպեկտների բնագավառում։ Այդ ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են գործել, և դրանց կարևորությունը գնահատելով՝ Ռոքֆելլերի հիմնադրամը անհրաժեշտ գումարներ է տրամադրել Չիկագոյի համալսարանում գյուղատնտեսության տնտեսագիտության ուսումնական ծրագիր մշակելու և ներդնելու համար։ Գիտնականների այս զույգի հետ 1940-ական և 1950-ական թվականներին գործնական առնչություններ են ունեցել Քլիֆորդ Հարդին, Ցվի Գրիլիխեսը, Մարկ Նեռլովը, Ջորջ Թոլլին և այլ գիտաշխատողներ[13]։

1979 թվականին Թեոդոր Շուլցին Նոբելյան մրցանակ է շնորհվել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված աշխատությունների համար, որոնցում նա վերլուծել է գյուղատնտեսության դերը տնտեսության մեջ։ Այդ աշխատությունները արդյունավետ ու հեռանկարային են համարվել ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների համար։ Շուլցը միաժամանակ հանդես է եկել որպես մարդկային կապիտալի զարգացման ճյուղավորումներից մեկը համարվող կրթական կապիտալի գաղափարի ջատագով՝ շեշտելով մասնավորապես կրթության բնագավառում անընդհատ աճող ծավալներով ներդրումներ կատարելու կարևորությունը[14]։

Մեծարանք խմբագրել

Թեոդոր Շուլցին պատվավոր դոկտորի կամ պրոֆեսորի կոչում են շնորհել շուրջ մեկ տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 2012-2013 թվականներին Հարավային Դակոտայի պետական համալսարանում կառուցվել է Թեոդոր Շուլցի անունը կրող հանրակացարան՝ հատուկ այն ուսանողների ու ասպիրանտների համար, ովքեր ուսումնասիրություններ են կատարում գյուղատնտեսության բնագավառում[15]։

Շուլցը 1972 թվականին պարգևատրվել է Ֆրենսիս Ուոքերի մեդալով, որը Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության բարձրագույն պարգևն է[16][17], 1976 թվականին՝ Լեոնարդ Էլմհիրսթի մեդալով՝ գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների միջազգային ընկերակցության կողմից[18]։ 1988 թվականին նշանակվել է գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների միջազգային ընկերակցության ցմահ պատվավոր անդամ[19]։

Հիշատակ խմբագրել

2006 թվականից գյուղատնտեսության բնագավառի տնտեսագետների միջազգային ընկերակցությունը սահմանել է Թեոդոր Շուլցի անվան մրցանակ, որը երեք տարին մեկ անգամ շնորհվում է ագրարային տնտեսության վերաբերյալ լավագույն աշխատությունների հեղինակներին[20]։

1964 թվականից Հարավային Դակոտայի համալսարանը սահմանել է Շուլց-Վերտի անվան մրցանակ՝ ակադեմիական նվաճումներ ձեռք բերած ուսանողներին խրախուսելու նպատակով[21]։

Թեոդոր Շուլցի անունով է կոչվել Հարավային Դակոտայի համալսարանի կամպուսներից մեկը[22]։

Մատենագրություն խմբագրել

Թեոդոր Շուլցի հեղինակած գրքերի ընտրանի խմբագրել

  • 1943. Redirecting Farm Policy, New York: Macmillan Company.
  • 1945. Agriculture in an Unstable Economy, New York: McGraw-Hill.
  • 1953. The Economic Organization of Agriculture, McGraw-Hill.
  • 1963. The Economic Value of Education, New York: Columbia University Press.
  • 1964. Transforming Traditional Agriculture, New Haven: Yale University Press.
  • 1968.Economic Growth and Agriculture, New York: MacGraw-Hill.
  • 1971. Investment in Human Capital: The Role of Education and of Research, New York: Free Press.
  • 1972. Human Resources (Human Capital: Policy Issues and Research Opportunities), New York: National Bureau of Economic Research,
  • 1981. Investing in People, University of California Press. Description and chapter-preview links.
  • 1993. The Economics of Being Poor, Cambridge, Massachusetts, Blackwell Publishers
  • 1993. Origins of Increasing Returns, Cambridge, Massachusetts, Blackwell Publishers
  • Food for the World (1945)

Թեոդոր Շուլցի հեղինակած հոդվածների ընտրանի խմբագրել

Schultz, Theodore W. (1956). «Reflections on Agricultural Production, Output and Supply». Journal of Farm Economics. 38 (3): 748–762. doi:10.2307/1234459. JSTOR 1234459.

Schultz, Theodore W. (1960). «Capital Formation by Education». Journal of Political Economy. 68 (6): 571–583. doi:10.1086/258393. JSTOR 1829945. S2CID 154572248.

Schultz, Theodore W. (1961). «Investment in Human Capital». The American Economic Review. 51 (1): 1–17. JSTOR 1818907.

Թեոդոր Շուլցի խմբագրած գրքերի ընտրանի խմբագրել

  • 1945. Food for the World, Chicago: University of Chicago Press.
  • 1962. Investment in Human Beings, Chicago: University of Chicago Press.
  • 1972. Investment in Education: Equity-Efficiency Quandary, Chicago: University of Chicago Press.
  • 1973.New Economic Approaches to Fertility, Chicago: University of Chicago Press,
  • 1974. Economics of the Family: Marriage, Children, and Human Capital, Chicago: University of Chicago Press.

Գրականություն խմբագրել

  • Блауг М. Шульц, Теодор У. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 363-365. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Keene A. T. Schultz, Theodore W. (30 April 1902–26 February 1998), economist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1401104
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #101603347 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Notable Names Database — 2002.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Mathematics Genealogy Project — 1997.
  7. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1979Nobel Foundation.
  8. «Theodore William Schultz» (անգլերեն). Վերցված է 2016-03-24-ին.
  9. «Winners of the Nobel Prize for Economics». Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.(անգլ.)
  10. Կաղապար:Nobelprize///«the Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1979Theodore W. Schultz, Sir Arthur Lewis». Nobelprize.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Burnett, Paul (2011). «Academic Freedom or Political Maneuvers: Theodore W. Schultz and the Oleomargarine Controversy Revisited». Agricultural History. 85 (3): 373–397. doi:10.3098/ah.2011.85.3.373. PMID 21901904.
  12. «Theodore Schultz, 95, Winner Of a Key Prize in Economics».
  13. Sumner, Daniel A. Agricultural Economics at Chicago, in David Gale Johnson, John M. Antle. The Economics of Agriculture: Papers in honor of D. Gale Johnson. University of Chicago Press, 1996 p 14-29
  14. «Theodore Schultz, 95, Winner Of a Key Prize in Economics». The New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Schultz Hall». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  16. «Theodore William Schultz (1902-98)».
  17. «American Economic Association». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. Leonard K. Elmhirst Memorial Lectures Արխիվացված 2016-03-06 Wayback Machine International Association of Agricultural Economists
  19. Honorary Life Members Արխիվացված 2016-04-18 Wayback Machine International Association of Agricultural Economists
  20. T.W.Schultz Prize for Best Contributed Paper Արխիվացված 2016-04-18 Wayback Machine International Association of Agricultural Economists
  21. Theodore and Esther Schultz Society Արխիվացված 2015-02-02 Wayback Machine South Dakota State University
  22. Schultz Hall Արխիվացված 2015-09-05 Wayback Machine South Dakota State University

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թեոդոր Շուլց հոդվածին
Պարգևներ
Նախորդող:
Herbert A. Simon
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1979
Պաշտոնավարել են նաև՝ Sir Arthur Lewis
Հաջորդող:
Lawrence Klein