JSTOR
JSTOR (կրճատված Journal STORage բառակապակցությունից[3]), 1995 թվականին հիմնադրված թվային գրադարան։ Սկզբում պարունակում էր միայն ակդեմիկական ամսագրերի թվայնացված տարբերակները, այժմ այն պարունակում է նաև գրքեր և այլ տեղեկատվության աղբյուրներ[4]։ Կայքը թույլ է տալիս կատարել ամբողջական տեքստում որոնում համարյա 2,000 տարբեր ամսագրերում։ 2013 թվականի դրությամբ աշխարհի ավելին քան 8,000 հաստատություններ ավելին քան 160 երկրներում օգտագործում են JSTOR[5], հիմնականում հասանելությունը ապահովվում է բաժանորդագրությամբ, սակայն կայքում կան նաև ազատ հասանելությամբ նյութեր[6]։ JSTOR-ի եկամուտը 2015 թվականին կազմել է 86 միլիոն դոլար[7]։
JSTOR Journal STORage | |
---|---|
![]() Թվային գրադարան | |
jstor.org | |
Տեսակ | կազմակերպություն, թվային գրադարան և կայք |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն (որոշ նյութեր ներառված են այլ լեզուներով) |
Սեփականատեր | ITHAKA[2] |
Հեղինակ | Էնդրյու Վ. Մելթոնի հիմնադրամ |
Բացված | 1995 |
Ընթացիկ կարգավիճակ | գործում է |
Եկամուտ | $86 միլիոն (2015) |
![]() |
JSTOR-ի նյութերը տրամադրում են ավելին քան 900 հրատարակչություններ[5]։ Անվանական տվյալների բազան պարունակում է ավելին քան 1,900 ամսագրերի անվանումներ[5], ավելին քան 50 տարբեր մասնագիտություններով։ Ամեն նյութը նշված է եզակի ամբողջական թվով, սկսած 1
-ից։
JSTOR-ը արտոնագրվում է հիմնականում ակադեմիական հաստատություններին, հասարակական գրադարաններին, հետազոտական ինստիտուտներին, թանգարաններին, և դպրոցներին։ Ավելին քան 7,000 հաստատություններ ավելին քան 150 երկրներում ունեն կայքից օգտվելու հնարավորություն[4]։ 2013 թվականի հունվարին JSTOR-ը սկսեց ծրագիր, որի միջոցով կրթական հաստատությունները կարող են տրամադրել հասանելություն նաև իրենց շրջանավարտներին[8]։ Անհատական բաժանորդագրումները նույնպես հնարավոր են[9]։
Ամեն տարի JSTOR-ը սահմանափակում է ամսագրերի դիտման մոտ 150 միլիոն չարտոնագրված փորձեր[10]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ «About»։ Ithaka։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2009-10-25
- ↑ «JSTOR Videos»։ YouTube։ Վերցված է դեկտեմբերի 16, 2012
- ↑ 4,0 4,1 Genicot Léopold (February 13, 2012)։ «At a glance»։ Études Rurales (PDF) (45): 131–133։ JSTOR 20120213
- ↑ 5,0 5,1 5,2 «Annual Summary»։ JSTOR։ մարտի 19, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է ապրիլի 13, 2013
- ↑ «Register and read beta»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին։ Վերցված է 2019-08-15
- ↑ «Ithaka Harbors, Inc.»։ Nonprofit Explorer։ ProPublica։ Վերցված է 2018-04-24
- ↑ «Access for alumni»։ JSTOR։ Վերցված է December 1, 2012 (subscription required)
- ↑ «Individual subscriptions»։ JSTOR։ Վերցված է December 1, 2012 (subscription required)
- ↑ Every Year, JSTOR Turns Away 150 Million Attempts to Read Journal Articles. The Atlantic. Retrieved 29 January 2013.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Libraries and institutions offering access»։ JSTOR։ Վերցված է 2015-10-21
- «Register & Read»։ JSTOR։ Վերցված է 2015-10-21
- JSTOR Early Journal Content : Free Texts : Download & Streaming : Internet Archive