Թեոդոր Շնեյրլա
Թեոդոր Քրիստիան Շնեյրլա (գերմ.՝ Theodore Christian Schneirla, հուլիսի 23, 1902[1], Բեյ Սիթի, Միչիգան, ԱՄՆ - օգոստոսի 19, 1968, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի միջատաբան և կենդանահոգեբան։
Թեոդոր Շնեյրլա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1902[1] Բեյ Սիթի, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 19, 1968 (66 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կենդանաբան և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Նյու Յորքի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբան |
Ալմա մատեր | Միչիգանի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1902 թվականի հուլիսի 23-ին Միչիգանում՝ ֆերմերի ընտանիքում[3]։ Ավարտել է Միչիգանի համալսարանը, որից հետո 1927 թվականից մինչև կյանքի վերջը դասավանդել է Նյու Յորքի համալսարանում՝ միաժամանակ աշխատելով Ամերիկյան բնագիտական թանգարանում, որտեղ կյանքի վերջում զբաղեցրել է Կենդանիների վարքի բաժնի ղեկավարի պաշտոնը։
Ուսումնասիրել է քոչվոր մրջյունների խմբային վարքի առանձնահատկությունները, որոնց ուսումնասիրության համար կատարել է առնվազն 15 գիտարշավ դեպի ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Պանամայի, Թաիլանդի և Ֆիլիպինների տարբեր շրջաններ[4]։
Հեղինակել է «Կենդանաբանական հոգեբանության հիմունքներ» (անգլ.՝ Principles of animal psychology, 1935, Նորման Մայերի հետ համահեղինակությամբ) հիմնարար գիրքը, որը հիմք է դրել այդ գիտակարգին Միացյալ Նահանգներում։
Մատենագիտություն
խմբագրել- «Army ants; a study in social organization.» (Schneirla, T. C.; Edited by Howard R. Topoff). — San Francisco, W. H. Freeman, 1971. — 349 p. — ISBN 0-7167-0933-3
- Maier, N. R. F., Théodore Christian Schneirla, T. C., (1935) "Principles of animal psychology". McGraw-Hill Book Company
- Aronson, L. R., Tobach, E., Rosenblatt, J. S., Lehrman, D. S. (Eds.) (1972) "Selected writings of T. C. Schneirla". Oxford, England: W.H. Freeman & Co.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Valenstein, Elliot S., Kent C. Berridge.History of biopsychology at Michigan. Արխիվացված 2012-07-21 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 22 փետրվարի 2011)
- ↑ Bateson P. P. G., Paul Patrick Gordon Bateson, Peter H. Klopfer. Whither ethology? (անգլ.)(Ստուգված է 22 փետրվարի 2011)
Արտաքին հղումներ
խմբագրել- Theodore C. Schneirla: Некролог // American Journal of Psychology, June 1981, Vol. 94, No. 2, p. 355—357. (անգլ.)
- «Theodore C. Schneirla». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.