Թեյանա Մեշայ Ջաքելի Շամփերթ (անգլ.՝ Teyana Meshay Jacqueli Shumpert, ի ծնե՝ Թեյլոր (անգլ.՝ Taylor), դեկտեմբերի 10, 1990(1990-12-10), Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, պարուհի, պարուսույց, ռեժիսոր և մոդել[4]։ 2005 թվականին Թեյլորը պայմանագիր է կնքել ամերիկացի երաժիշտ Ֆարել Վիլյամսի Star Trak Entertainment լեյբլի հետ, մինչև իր առաջին մասնակցությունը MTV-ի «Իմ սուպեր քաղցր 16» (անգլ.՝ My Super Sweet 16) հեռուստաշոուում։ 2012 թվականի նա պայմանագիր է կնքել Քանյե Ուեսթի GOOD Music ձայնագրման լեյբլի հետ[5]։ Թեյլորն աշխատել է և երգեր է գրել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Աշերը, Քրիս Բրաունը և Օմարիոնը[6]։ Նա մասնակցել է նաև Քանյե Ուեսթի «My Beautiful Dark Twisted Fantasy» ալբոմի ձայնագրմանը։ Թեյլորը նկարահանվել է VH1-ի «Թեյանա և Իման» (անգլ.՝ Teyana and Iman) ռեալիթի հեռուստաշոուին իր ամուսնու՝ NBA բասկետբոլիստ Իման Շամփերթի հետ միասին[7]։

Թեյանա Թեյլոր
Թեյլորը 2008 թվականի հուլիսին տեղի ունեցած Diesel-ի նորաձևության շոուին։
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Teyana Taylor
Ի ծնե անունանգլ.՝ Teyana Meshay Jacqueli Shumpert
Նաև հայտնի է որպես
Ծնվել էդեկտեմբերի 10, 1990 (34 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2005–այժմ
Լեյբլ
Կապված
ԱմուսինԻման Շամպերտ
Կայքteyanataylor.com
 Teyana Taylor Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Թեյլորը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նա մեծացել է Նյու Յորքի Հարլեմ շրջանում և աֆրոտրինիդադական արմատներ ունի։ Թեյլորն իր մոր միակ զավակն է, այն ժամանակ, երբ նրա հայրը երկու որդի և մեկ դուստր ունի այլ հարաբերությունների արդյունքում։ Թեյամայի մայրն է իր ընտանիքի դաստիարակել նրան և, և նա էլ հիմա երգչուհու մենեջերն է[8]։ Թեյլորը սկսել է ելույթներ ունենալ 9 տարեկան հասակում։ Նա մասնակցել է տարբեր տաղանդների մրցույթների, ներառյալ «Ապոլլո» թատրոնի Բոլոր աստղերի տաղանդների ազգային որոնումը։ Սակայն երգչուհին երբեք չի կարողացել հաղթել։

Թեյլորի վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լորին Հիլը, Սթիվի Ուանդերը, Ջանեթ Ջեքսոնը և Մայքլ Ջեքսոնը։

Անձնական կյանք

խմբագրել

2015 թվականին, երբ Թեյանայի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, նրա ամուսինը՝ Իման Շամփերթն ինքնուրույն է ընդունել իրենց դստեր ծննդաբերությունը[9]։

2016 թվականի սեպտեմբերի 20-ին «Վենդի Ուիլյամսի շոուն» թոք շոուի ժամանակ Թեյլորը հայտարարել է, որ նա և Շամփերթը «հնարավոր է» գաղտնի ամուսնացել են, սակայն զույգը փաստացի չի ամուսնացել մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հարցազրույցից մոտ երկու շաբաթ անց[10][11]։

2020 թվականի հունիսի 12-ին Թեյլորը հաստատել է իր երկրորդ հղիությունն իր «Wake Up Love» երգի երաժշտական տեսահոլովակում։

Սկավառակագրություն

խմբագրել
  • The Misunderstanding of Teyana Taylor (2012)
  • VII (2014)[12]
  • K.T.S.E. (2018)
  • The Album (2020)[13][14]

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Պարի եղբայրություն։ Վերադարձ տուն (2010)
  • Մադեայի մեծ երջանիկ ընտանիքը (2011)
  • Վարդերի խումբ II: Հաջորդ սերունդ (2012)
  • Դաժան ամառ (2012)
  • Մեկնարկը (2013)
  • Սիրո բաժինը (2013)
  • Եղբայրական սեր (2015)
  • Աստղ (2017-2018)
  • Ընդմիջումները (2017)
  • Քաղցրիկը։ Վեր կաց և պարիր (2018)
  • Թեյանա և Իման (2018)
  • Ընկնել հատակին (2018)
  • Երեկույթից հետո (2018)
  • Ծուղակը (2019)
  • Ուղևորություն դեպի Ամերիկա 2 (2020)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Teyana Taylor (2013 թ․ հունիսի 1). «TEYANA M.J. SHUMPERT on Twitter: "Do I have to put my real name to get my vine Verified!!!!??? I love my jimmy Neutch name tho. 😤😒 someone help"». Twitter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  2. Aaron A. (2019 թ․ օգոստոսի 1). «ScHoolboy Q, YG & Ty Dolla $ign Turn Up The Drive-In For "Lies" Video». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Happy Birthday To New Rochelles Teyana Taylor». New Rochelle Daily Voice (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Petrarca, Emilia. «Everything You Need to Know About Teyana Taylor, the Dancer in Kanye West's "Fade" Video». W Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  5. «Teyana Taylor Signs to Kanye West's G.O.O.D. Music». Rap-Up.com. 2012 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Career 4». Urbanewsroom.com.
  7. «Edgemagazinesite Resources and Information». Ww1.edgemagazinesite.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  8. «Early Life 1». Urbannewsroom.com.
  9. Dwyer, Kelly (2015 թ․ դեկտեմբերի 17). «Iman Shumpert delivered his daughter all on his own». Yahoo.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. French, Megan (2016 թ․ սեպտեմբերի 21). «Teyana Taylor Reveals She's Married To Iman Shumpert». Usmagazine.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. Muhammad, Latifah (2016 թ․ սեպտեմբերի 21). «Teyana Taylor Reveals She's Already Married To Iman Shumpert». Etonline.com. Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. Baker, Soren (2014 թ․ նոյեմբերի 4). «Teyana Taylor "VII" Release Date, Cover Art, Tracklist & Album Stream». HipHopDX. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Teyana Taylor and Kehlani Seduce Each Other 'Til the 'Morning' in Sexy New Track and Visual: Watch». Billboard. November 2019. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Teyana Taylor Drops Sensual Video for Kehlani-Assisted Track "Morning"». Complex (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-01-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյանա Թեյլոր» հոդվածին։