Թել Սիթի
Թել Սիթի,(անգլ. Տրոյա), Փերի շրջան, Իդիանա։ ԱՄՆ-ի Փերի շրջանի ամենամեծ քաղաքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Թել Սիթի | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Փերի շրջան | |
Հիմնադրված է | հուլիս 1857 թ. | |
Մակերես | 12,01479 կմ², 12,01478 կմ² | |
ԲԾՄ | 128±1 մետր | |
Բնակչություն | ▲7506 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 812 | |
Փոստային դասիչ | 47586 | |
Պաշտոնական կայք | tellcityindiana.com(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքի պատմությունն իրականում սկսվել է հիմնադրումից գրեթե երկու տարի առաջ։ 1956թվականի նոյեմբերին Ցինցինատիի շվեյցարա-գերմանական մի խումբ ներգաղթյալներ հավաքվեցին Օհայո նահանգ, ովքեր որոշեցին կազմակերպել «Շվեցարական գաղութատիրական հասարակություն» կազմակերպություն, որտեղ գյուղատնտեսներ, փոքր ֆերմերը, խանութների սեփականատերեր և կարի արտադրամասի դերձակներ կարող էին ապրել համաձայնության ոլորտում։ Այդ կազմաերպության հիմնադրման համար որոշված էր ձեռք բերել 3 մղոն (4,8 կիլոմետր) կողային երկարությամբ քառակուսի տարածք։ Ասվեց ու արվեց։ Սկսվեցին հողատարածքի փնտրտուքներ, ինչը պետք է բավարարեր մի քանի պահանջների` բերքատու հող, բարենպաստ կլիմայական պայմաններ, մաքուր ջուր, բնափայտ, ինչպես նաև տրանսպորտային լավ միջոցներ` ջրային և երկաթուղային տրանսպորտ։ 1957 թվականի հուլիսի 4-ին Օհայո գետի ափին գնվեց 16,8 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա ստեղծվեց 392 թաղամաս, 7328 շինհրապարակ և 294 պուրակ։ Սկզբում քաղաքը կոչվել է Գելվեցիա (գերմ. Helvetia) ի պատիվ Շվեյցիարիայի կատարելության, բայց հետո վերանվանվեց Թել Սիթի (գերմ. Tell City) ի պատիվ շվեյցարացի հերոս Վիլհելմ Թելի, կոչվեց այսպես, քանի որ անվանումն անգլիալեզու բնակչության համար հեշտ էր արտաբերել։ 1958 թվականին քաղաքի 100-ամյակի առթիվ օգոստոսի 10-17-ն անցկացվեց փառատոն ի պատիվ առաջին բնակիչների։ Միջոցառումը հաջողության հասավ, այդ իսկ պատճառով 1959 թվականին «Շվեյցարական փառատոն» անվամբ միջոցառումը սկսեց անցկացվել ամեն տարի[2]։ Քաղաքը կարող է պարծենալ նաև բավականին սպորտային գերազանց պատրաստվածությամբ։ Բասկետբոլի մրցաշարում եզրափակիճ անցած երեք մարզիկներ ընդունվեցին Ինդիանայի Բասկետբոլի Փառքի ակումբի մարզիչների թիմ։
Ընդհանուր նկարագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Ինդիանայի հարավ արևմուտքում Օհայո գետի ափին, մերձարևադարձային մուսոնային կլիմայական գոտում, որը բնութագրվում է տաք խոնավ ամառներով և մեղմ ցուրտ ձմեռներով։ Քաղաքի ցամաքային հատվածը կազմում է 4,56 քառակուսի մղոն (12 կիլոմետր), ինչպես նաև 0,11 քառակուսի մղոն ջրային մակերեսով տարածք։ Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակերևույթից 436 ոտնաչափ (133 մետր) բարձրության վրա։ 2010 թվականին բնակչությունը կազմում էր 7272 մարդ, այդ թվում նաև 1971 ընտանիք և 3574 բնակելի շենք։ Ըստ ռասայական պատկանելիության 97,5%-ը եվրոպոիդ էր, 0,3%-ը հնդկացիներ, 0,3%-ը այլ ռասայի ներկայացուցիչներ, 0,3%-ը աֆրոամերիկացիներ, 0,7%-ը ասիացիներ, իսկ 0,9%-ը մետիսներ։ Քաղաքի բնակչության միջին տարիքը 42 էր։ Բնակչության 22%-ը 18 տարեկանից ցածր էին, 7,6%-ը 18-24 տարեկան, 24,1%-ը 25-44 տարեկան, 27%-ը 45-64 տարեկան, իսկ 19,3%-ը 65 տարեկան և ավելի էին։ Սեռային հատկանիշներով տղամարդկանց ու կանանց քանակը համապատասխանում էր 47,5% և 52,5%-ին։ 2013 թվականի տվյալներով քաղաքում ապրում էր 7292 մարդ, այդ թվում 3568 տղամարդ և 3727 կին, իսկ միջին տարիքը 37,3 էր։ Յուրաքանչյուր բնակչի եկամուտը կազմում էր 44451 ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր ընտանիքի եկամուտը` 89759 ԱՄՆ դոլար։ Յուրաքանչյուր տան վարձակալության միջին չափը կազմում էր 605 ԱՄՆ դոլար[3]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Տեղական օդանավակայարան
- 710 ավիաուղիների ողբերգությանը նվիրված հուշակոթողը կանգնեցված է քաղաքի կենտրոնում, այն վայրում, որտեղ 1960 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ Lockheed L-188 Electra ինքնաթիռի ավիավթարը։ Վթարի հետևանքով զոհվեց 63 մարդ։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Tell City, Indiana» (անգլերեն) — официальный сайт Телл-Сити. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- «Perry County Indiana» (անգլերեն) — официальный сайт округа Перри. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- «Schweizer Fest» (անգլերեն) — сайт проводимого в Телл-Сити «Швейцарского фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- «Feature Detail Report for: Tell City» (անգլերեն). Geographic Names Information System. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «About the 57th Tell City Indiana Schweizer Fest...» (անգլերեն). Schweizer Fest. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Tell City, Indiana» (անգլերեն). Stats about all US cities. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Սիթի» հոդվածին։ |