Թեդրոս Հեբրեյեսուս
Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս (ամհարերեն՝ ቴዎድሮስ አድሓኖም ገብረኢየሱስ, մարտի 3, 1965[1][2][3][…], Ասմարա, Եթովպական կայսրություն, եթովպիացի պետական գործիչ, 2012—2016 թվականներին եղել է Եթովպիայի արտաքին գործերի նախարարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն[8][9]։
Թեդրոս Հեբրեյեսուս | |
Կուսակցություն՝ | Tigray People's Liberation Front? |
---|---|
Կրթություն՝ | University of Asmara? (1986), Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց (1992), Նոթինգհեմի համալսարան (2000) և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, մանրէաբան և մալարիագետ |
Ծննդյան օր | մարտի 3, 1965[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ասմարա, Եթովպական կայսրություն |
Քաղաքացիություն | Եթովպիա |
Կայք՝ | who.int/dg |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ճարտարագետի ընտանիքում, 1986 թվականին ավարտել է Ասմարայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բակալավրատը և աշխատանքի անցել Եթովպիայի առողջապահաության նախարարությունում՝ որպես լաբորանտ։
1991 թվականին Մենգիստու Հայլե Մարիամի ղեկավարած Եթովպիայի կառավարության ռեժիմի անկումից հետո Թեդրոս Հեբրեյեսուսը հնարավորություն է ստացել կրթությունը շարունակելու արտասահմանում։ 1992 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի մագիստրատուրան՝ «ինֆեկցիոն հիվանդությունների իմունոլոգիա» մասնագիտացմամբ[10]։ 2000 թվականին ստացել է Նոթինգեմի համալսարանի դոկտորի կոչում՝ «հասարակական առողջապահություն» մասնագիտացմամբ։ Նրա դիսերտացիան նվիրված է եղել Եթովպական շրջան Տիգրայում մալարիայի դեմ պայքարին։ Նա արժանացել է «Տարվա լավագույն հետազոտող» կոչմանը։ Արժանացել է ամերիկյան հասարակության արևադարձային բժշկության և հիգիենայի պաշտպանի կոչմանը (2000)։ Դանիայում և Շվեդիայում լրացուցիչ կրթական կուրսեր է անցել։
2001—2003 թվականներին գլխավորել է Տիգրայ շրջանի առողջապահական դեպարտամենտը։ 2003 թվականին նշանակվել է Եթովպիայի առողջապահության նախարարի տեղակալ։
2005—2012 թվականներին նշանակվել է Եթովպիայի առողջապահության նախարար։ Այդ պաշտոնում երկրի առողջապահության ոլորտում բարեփոխումներ է կատարել, որի նպատակը եղել է բժշկական օգնության հասանելի դարձնելը։ Այդ ընթացքում ստեղծվել է 3,5 հազար առողջապահական կենտրոն և 16 հազար բուժկետ, յոթ անգամ ավելացել է առողջապահության աշխատակիցների թիվը (16,5 հազարից մինչև 115 հազար), ավելացել է բուժ․ ուսումնական հաստատությունների թիվը դրանց շրջանավարտների թիվը (120-ից մինչև 3 հազար բժիշկ ամեն տարի)։ Կազմակերպել է օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի բժշկական բնագավառ, մասնավորապես, Քլինտոն և Բիլ և Մելինդա Գեյթս ընտանիքների ֆոնդերից։ Նրա գործունեության արդյունքում մանկական մահացությունը նվազել է երկու երրորդով, ՄԻԱՎ վարակակիրները՝ 90 %-ով, մալարիայից մահացությունը՝ 75 %, տուբերկուլիոզից՝ 64 %։ 2010 թվականին ՄԱԿ-ը Եթովպիան ճանաչել է հազարամյակի նպատակների զարգացման ամենահաջող պետություն (2000—2015)։
2012-2014 թվականների եղել է Հարվարդի համալսարանի կոնսուլտացիոն խորհրդի անդամ,
2012—2016 թվականներին Թեդրոս Հեբրեյեսուս դարձել է Եթովպիայի արտաքին գործերի նախարար։ 2013 թվականին գլխավորել է Աֆրիկյան միության խորհուրդը։ 2015 թվականին մասնակցել է միջազգային կոնֆերանսին, որի նպատակը Ադիս Աբեբայի ֆինանսական զարգացումն էր։
Հանդիսանում է առողջապահության 60-րդ համաշխարհային ասամբլեայի նախահագը (2007), ԱՀԿ 56-րդ նստաշրջանում աֆրիկյան երկրների ներկայացուցիչ (2007), ներգրավված է եղել վակցինացիայի և իմունիզացիայի համընդհանուր դաշնության կազմում (2008—2009), գլխավորել է «AIDS Watch Africa» կազմակերպությունը (2013)։
2016-2017 թվականներին եղել է Եթովպիայի վարչապետի հատուկ խորհրդականը։
2017 թվականից գլխավորում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը[11]։ Այս պաշտոնում նա ուշադրություն է դարձրել ԱՀԿ-ի բարեփոխումներին, առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների, կանանց, երեխաների և դեռահասների առողջությունը, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա խնդիրներին, մասնագիտացել է մալարիայի ուսումնասիրության մեջ, համահեղինակ է բազմաթիվ հրապարակումների։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- Սերբիայի դրոշի շքանշան
- Առաջին ոչ ամերիկացին, որն արժանացել է Ջիմի և Ռոզալին Քարթերների անվան հումանիտար մրցանակին (2001)
- «Women Deliver» միջազգային հասարակական կազմակերպության մրցանակ կանանց առողջության մեջ ունեցած ներդրման (2016)
- Անկոտրում աշխատանքի մրցանակ՝ Կանանց առողջության մեջ ունեցած ներդրման
- Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պատվավոր անդամ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 CURRICULUM VITAE: Dr Tedros Adhanom Ghebreyesus // WHO — 1948.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Cyranoski D., Ledford H. Nature's 10: ten people who helped shape science in 2020 // Nature / M. Skipper — NPG, Springer Science+Business Media, 2020. — Vol. 588, Iss. 7839. — P. 563—576. — ISSN 1476-4687; 0028-0836 — doi:10.1038/D41586-020-03435-6 — PMID:33323949
- ↑ https://www.presidence.sn/actualites/entretien-avec-le-docteur-tedros-adhanom-ghebreyesus-eleve-dans-lordre-national-du-lion_1362
- ↑ https://www.who.int/en/director-general/biography
- ↑ https://royalsociety.org/news/2022/05/new-fellows-2022/
- ↑ «Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ՝ կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ». Hetq.am. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «ВОЗ надеется сдержать эпидемию коронавируса». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Гебреисус Тедрос Аданом - Эфиопский Государственный деятель - Биография». ruspekh.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Генеральным директором ВОЗ впервые избран африканец». ТАСС. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Huffington Post blogs by Tedros Adhanom
- Ministry of Foreign Affairs - MoFA Արխիվացված 2016-11-09 Wayback Machine
- Tedros Adhanom Ghebreyesus - Roll Back Malaria
- Tedros Adhanom Ghebreyesus - Every Woman Every Child Արխիվացված 2014-09-11 Wayback Machine
- Tedros Adhanom Ghebreyesus, Minister of Foreign Affairs, Ethiopia
- Tedros Adhanom Ghebreyesus | The Forum at Harvard School of Public Health
- WHO: Appointment of Dr Tedros Adhanom Ghebreyesus as new WHO Director-General
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդրոս Հեբրեյեսուս» հոդվածին։ |