Թարգմանիչները (ֆր.՝ Les traducteurs), Ֆրանսիայի և Բելգիայի կողմից համատեղ նկարահանված թրիլլեր, որի գլխավոր դերակատարներն են Լամբեր Վիլսոնը, Օլգա Կուրիլենկոն[3], Ալեքս Լոուտերը և Սիդսե Բաբեթ Կնուդսենը։

Թարգմանիչները
ֆր.՝ Les Traducteurs
Երկիր Ֆրանսիա
Ժանրմիստիկ ֆիլմ
Թվականհունվարի 29, 2020 և հուլիսի 9, 2020[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌեժիս Ռուանսար
ԴերակատարներԼամբեր Ուիլսոն և Օլգա Կուրիլենկո
Պատմվածքի վայրԳերմանիա
Նկարահանման վայրԺիֆ սյուր Իվետ[2]
Տևողություն105 րոպե

Սյուժե խմբագրել

Հրատարակիչ Էրիկ Անգստրեմը պատրաստում է համաշխարհային բեսթսելերի վերջին հատորի թողարկումը, որի հեղինակը խորհրդավոր գրող Օսկար Բրախն է։ Դրա համար նա վարձում է ինը թարգմանիչներ այն երկրներից, որտեղ նախորդ երկու հատորներն ամենամեծ շահույթն էին բերել։

Թարգմանիչներին բնակեցնում են Ֆրանսիայի մի շքեղ բունկերում, որը գտնվում է առանձնատան տակ։ Լիակատար մեկուսացման և գաղտնիության պայմաններում նրանք աշխատում են այս վեպի վերջին մասի տեքստը ֆրանսերենից իրենց լեզուներով (անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, պորտուգալերեն, դանիերեն, չինարեն, իսպաներեն, հունարեն և իտալերեն) թարգմանելու վրա։

Նրանց մեկուսացրել են, որպեսզի կանխվեն տպագրվելիք նորույթի արտահոսքը համացանց, եթե դա տեղի ունենա, հրատարակչությունը կփլուզվեր։ Չնայած թարգմանիչներին արգելված է արտաքին աշխարհի հետ ցանկացած շփում, վեպի առաջին տասը էջերը հրապարակվում են ինտերնետում խորհրդավոր հաքերի կողմից։ Մինչ բոլորը հարց են տալիս, թե որտեղից է արտահոսքը, իսկ հրատարակիչը դաժան հետաքննություն է սկսում, հաքերը հսկայական փրկագին է պահանջում վեպի մնացած մասը համացանցում չթողարկելու համար։

Դերերում խմբագրել

  • Լամբեր Վիլսոն - Էրիկ Անգստրեմ (գրքի հրատարակիչ)
  • Օլգա Կուրիլենկո - Կատերինա Անիսինովա (ռուսերենի թարգմանչուհի)
  • Ալեքս Լոուտեր - Ալեքս Գուդման (անգլերենի թարգմանիչ)
  • Ռիկարդո Սկամարչո - Դարիո Ֆարելլի (իտալերենի թարգմանիչ)
  • Սիդսե Բաբեթ Կնուդսեն - Հելեն Տուկսեն (դանիերենի թարգմանչուհի)
  • Էդուարդո Նորյեգա - Խավիեր Կասալ (իսպաներենի թարգմանիչ)
  • Աննա Մարիա Շտուրմ - Ինգրիդ Կորբել (գերմաներենի թարգմանչուհի)
  • Ֆրեդերիկ Չաու - Չեն Յաո (չինարենի թարգմանիչ)
  • Մարիա Լեիտե - Տելմա Ալվես (պորտուգալերենի թարգմանչուհի)
  • Մանոկիս Մավրոմարակիս - Կոնստանտինոս Կեդրինոս (հունարենի թարգմանիչ)
  • Սառա Ժիրոդո - Պոուս-Մարի (Անգստրեմի օգնական)
  • Պատրիկ Բոշո - Ժորժ Ֆոնտեն
  • Միշել Բոմպուա - Ռոբերտ Մոնտեիլ
  • Նիկոլյա Կորեցկի - Ֆիլիպ Արտուր
  • Մարկ Առնո - Պոլ Սիերրա
  • Միգլեն Միրտչև - Սերգեյ

Թողարկում խմբագրել

«Թարգմանիչներ» թրիլերի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Ռուսաստանում կինոնկարի վարձույթը սկսվել է 2020 թվականի փետրվարի 27-ին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. https://www.destination-paris-saclay.com/fr/la-destination/des-experiences-a-vivre/10-lieux-de-tournages-paris-saclay-fait-son-cinema/
  3. «Интервью с Ольгой Куриленко, героиней фильма «Переводчики»». YummyMOVIE Magazine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  4. Дата выхода Фильма Переводчики