Թավաքքուլ Քարման
Թավաքքուլ Աբդ ալ-Սալամ Քարման (արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان Tawakkul 'Abd us-Salām Khalid Karmān, ինչպես նաև` Ռոմանիզեդ Թավակուլ[8], «Թավակել»[9][10][11]) (փետրվարի 7, 1979[1][2][1], Թաիզ, Ta'izz Governorate[3][11]), եմենցի լրագրող, քաղաքական գործիչ և մարդու իրավունքների ակտիվիստ։ 2005 թվականին համահիմնադրել և ղեկավարում է «Կին լրագրողներն առանց շղթաների» խումբը[8]։ 2011 թվականին Արաբական գարնան մաս կազմող Եմենի ապստամբության ժամանակ դարձել է հանրային դեմք։ Եմենցիները նրան անվանել են «Երկաթե կին» և «Հեղափոխության մայր»[12][13]։ 2011 թվականին եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համադափնեկիր[14]՝ դառնալով առաջին եմենցին, առաջին արաբը[15], երկրորդ մուսուլմանը և ցայսօր երկրորդ ամենաերիտասարդ մարդը, որն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին[16]։
Թավաքքուլ Քարման արաբ․՝ توكل عبد السلام خالد كرمان | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1979[1][2][1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Թաիզ, Ta'izz Governorate[3] |
Քաղաքացիություն | Եմեն |
Կրոն | մուսուլման[4] |
Կրթություն | Sanaa University?, Ալբերտայի համալսարան և University of Massachusetts Lowell? |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ, լրագրող, քաղաքական գործիչ և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[7] |
Կայք | tawakkolkarman.net tkif.org/en/ |
Tawakkol Karman Վիքիպահեստում |
Կարմանն իր երկրում հանրաճանաչություն է ձեռք բերել 2005 թվականին՝ որպես եմենցի լրագրող, և որպես բջջային հեռախոսների լրատվական ծառայության լիցենզիայի մերժման փաստաբան, որից հետո գլխավորել է մամուլի ազատության ցույցերը։ 2007 թվականին նա շաբաթական բողոքի ցույցեր է կազմակերպել՝ բարեփոխումների խնդիրները ընդլայնելու համար[8][17]։ 2011 թվականին, երբ թունսիեցիները տապալել են Զին ալ Աբիդին բեն Ալիի կառավարությունը, նա վերաուղղորդել է Եմենի բողոքի ցույցերը «Ժասմինի հեղափոխության» աջակցելու համար։ Նա նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ռեժիմը տապալելու համար մղվող ցույցերի կարկառուն ներկայացուցիչներից էր[18] (հունվարի 14-ին տեղի է ունեցել պատմությանը հայտնի «Ժասմինի հեղափոխությունը»։ Բեն Ալին ընտանիքով փախել էր երկրից և փախուստի հաջորդ օրը հեռացվել պաշտոնից։ Հեղաշրջմանը մի ամիս նախորդել են ժողովրդական ընդվզումները։ Հեղափոխությունը սկիզբ է դրել տարածաշրջանի ընդվզումներին։ Փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը)։
WikiLeaks-ի Սաուդյան արտահոսքը ցույց էր տվել, որ Սաուդյան Արաբիայի հանրային դատապարտման ժամանակ նա գաղտնի հանդիպումներ է ունեցել արաբների հետ՝ նրանցից աջակցություն ստանալու համար։ Կարմանը գնահատել է արաբների անցումային համաձայնագիրը, որը մի շարք հեղափոխականների համար դիտարկվում էր որպես հեղափոխական դավաճանություն։ Նա մեղադրում էր Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիին Ալ-Քաիդային և Հութիներին աջակցելու համար[19]։
Կենսագրություն
խմբագրելՆոբելյան դափնեկիր Թավաքքուլ Քարմանը ծնվել է 1979 թվականի փետրվարի 7-ին Քա' Դեր քաղաքում (Թաիզի նահանգ, Եմեն)[20]։ Նա ծնվել է Թաիզի մոտ, որը Եմենի երրորդ խոշորագույն քաղաքն է, և այն նկարագրվել է որպես պահպանողական երկրում կրթվելու վայր[21]։ Սովորել է Թաիզում։ Նա իրավաբան և քաղաքական գործիչ Աբդել Սալամ Կարմանի դուստրն է, որը նախկինում Իրավական գծով ծառայել և հետագայում հրաժարական էր տվել նախարար Ալի Աբդուլլահ Սալեհի կառավարությունում[17]։ Բանաստեղծ Թարիք Կարմանի աղջիկն էր[22]։ Մայրը՝ Սաֆա Կարմանը, Եմենի միակ քաղաքացին էր, որը կրթություն էր ստացել Հարվարդի իրավաբանական դպրոցում։ Սաֆան նույնպես լրագրող էր և աշխատում էր Ալ-Ջազիրայում[23]։ Ամուսնացած է Մոհամմեդ ալ-Նահմի հետ[13][24] և երեք երեխաների մայր է[25]։
Կարմանը Գիտության և տեխնոլոգիաների համալսարանում առևտրի ոլորտում ստացել է բակալավրի աստիճան, իսկ Սանա'այի համալսարանում հասել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճանի[21][23]։ 2012 թվականին Կանադայի Ալբերտայի համալսարանից ստացել է Պատվավոր դոկտորի աստիճան[26][27]։
2010 թվականի բողոքի ակցիայի ժամանակ մի կին փորձել է ջամբիով սպանել Կարմանին, սակայն նրա կողմնակիցները կարողացել են կանխել հարձակումը[24][28]։
Թարիք Կարմանի խոսքերով «Եմենի ավագ պաշտոնյան» 2011 թվականի հունվարի 26-ին սպառնացել է Թավաքքուլին մահով, եթե վերջինս շարունակի հանրային բողոքի ցույցերը[29]։ Համաձայն The New Yorker-ի խմբագիր Դեքսթեր Ֆիլքինսի, այդ պաշտոնյան նախագահ Սալեհն էր[22]։
Գամալ Նկրումահի հետ հարցազրույցի ժամանակ Թավաքքուլ Քարմանն ասել է, որ իր ընտանիքը սերում է Թուրքիայի Քարամանի մարզից[30]։ Թուրքիայի կառավարությունը նրան առաջարկել է թուրքական քաղաքացիություն և 2012 թվականի հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուց ստացել է քաղաքացիություն[31][32][33]։
Կին լրագրողներ առանց շղթաների
խմբագրելԹավաքքուլ Քարմանը 2005 թվականին ևս յոթ կին լրագրողների հետ համահիմնադրել է Կին լրագրողներն առանց շղթաների (ԿԼԱՇ) մարդու իրավունքների խումբը, որի նպատակն էր երկրում խթանել մարդու իրավունքները, «մասնավորապես խոսքի և արտահայտվելու ազատության և ժողովրդավարական իրավունքը»[34]։ Խումբը սկզբնապես հիմնադրվել էր «Կին լրագրողներն առանց սահմանների» անվանումով, ապա անվանափոխվել էր՝ կառավարության լիցենզիան ստանալու համար[35]։ Կարմանն ասել է, որ նա բազմաթիվ անգամ առերեսվել է «սպառնալիքների և գայթակղությունների» և Եմենի կառավարության կողմից հեռախոսների և նամակների միջոցով ոտնձգությունների թիրախ է եղել, քանի որ Կարմանը մերժել էր ընդունել Տեղեկատվության նախարարության ԿԼԱՇ-ի՝ որպես առանձին օրինական թերթ և ռադիոկայան ստեղծելու գաղափարի մերժումը։ Խումբը պաշտպանում էր SMS-ի լրատվության ծառայությունների ազատությունը, որը խիստ վերահսկում էր կառավարության կողմից, չնայած նրան, որ 1990 թվականի Մամուլի իրավունքի օրենսդրությունը չէր կիրառվում։ Տեքստային ծառայություններից պետական վերանայումից հետո միակ ծառայությունը, որին լիցենզիա չի տրվել, Bilakoyood-ն էր, որը պատկանում էր ԿԼԱՇ-ին և մի տարի շահագործման մեջ էր[22][36]։ 2007 թվականին ԿԼԱՇ-ը հրապարակել է մի զեկույց, որը փաստում է Եմենում 2005 թվականի մամուլի ազատության խախտումները[36]։ 2009 թվականին քննադատել է Տեղեկատվության նախարարությանը՝ լրագրողների դեմ ուղղված դատական քննություններ ստեղծման համար[17]։ 2007-2010 թվականներին գլխավորել է Թահրիր հրապարակի նստացույցերը[8][37]։
Թավաքքուլ Քարմանը ԿԼԱՇ-ը 2005 թվականի մարտին հիմնադրելու ժամանակ եղել է Al-Thawrah թերթի խմբագիր[34]։ Թավաքքուլը նաև Եմենցի լրագրողների խմբավորման անդամ է[38]։
Քաղաքական դիրքեր
խմբագրելԹավաքքուլ Քարմանը ընդդիմադիր կուսակցության անդամ է և Շուրայի խորհրդում պաշտոն է զբաղեցնում, որը ոչ թե տեղ է խորհրդարանում, այլ կուսակցական պաշտոն[21][39]։ Նա չէր հարմարվել խմբերից և ոչ մեկի հետ[40]։ Կարմանը, որը կուսակցական կանոնադրությունից անկախություն էր պահանջում, ասել է՝. «Ես չեմ ներկայացնում Ալ-Իսլահ կուսակցությունը և ոչ էլ հավակնում եմ դրա պաշտոնին։ Իմ դիրքորոշումը որոշվում է իմ համոզմունքներով, և ես ոչ մեկից թույլտվություն չեմ հարցնում»[23]։
Կարմանը, որպես իրավապաշտպան, իր երկրում մամուլի ազատության համար սկսել է բողոքի ակցիաներ։
Նա դադարել է հագնել ավանդական նիկաբը և սկսել է կրել ավելի գունագեղ հիջաբներ, որոնք ցուցադրում էին նրա դեմքը։ 2004 թվականին նա առաջին անգամ առանց նիկաբի մասնակցել է համաժողովի[17]։ Կարմանը հանրային հեռուստատեսությունում հանել է իր նիկաբը՝ աշխարհին ցույց տալու համար, որ դա կրելը մշակութային ենթատեքստ ունի և կապ չունի իսլամի հետ․[17]
Նա պնդում է, որ շատ եմենցի աղջիկներ տառապում են թերսնուցումից, այն դեպքում, երբ տղաները կուշտ են։ Նա նաև մեծ ուշադրություն է դարձրել Եմենում անգրագիտության աճին․ եմեցի կանանց երկու երրորդը անկարող է կարդալ[41]։ Նա պայքարել է 17 տարին չբոլորած աղջիկների ամուսնության դեմ կիրառվող օրենքի հաստատման գործում։ Human Rights Watch-ի մարդու իրավունքների հետազոտության և քարոզչական խմբի հայտարարության մեջ նա հայտարարել է, որ Եմենի հեղափոխությունը «եղել է ոչ միայն քաղաքական խնդիրների լուծման համար, այլ նաև սոցիալական խնդիրների լուծման համար և որ ամենակարևորն է` մանկական ամուսնությունն արգելելու համար»[42]։ Չնայած իր կուսակցության մնացած անդամները մանկական ամուսնությանը ուրիշ աչքով էին նայում, նա ասում է, որ իր կուսակցությունը ամենամոտն է կանանց։ Սա փաստելով` նա ասում է[43]․
Խաղաղության Նոբելյան մրցանակ (2011)
խմբագրելԿարմանը դարձել է առաջին արաբ կինը, ժամանակի ամենաերիտասարդ մարդը և երկրորդ մուսուլամը, ով արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին[44]։ 32 տարեկանում Թավաքքուլ Քարմանը Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրն էր։ Նա Մաիրեդ Մագուիրեից՝ 1979 թվականին Նոբելյան մրցանակ ստացած աղջկանից, ավելի երիտասարդ է (ծնվ․ փետրվարի 7, 1979)[45]։ 2014 թվականին Մալալա Յուսաֆզային 17 տարեկանում անցել է Կարմանին՝ դառնալով երբևէ ամենաերիտասարդ դափնեկիրը։ 2003 թվականին Շիրին Էբադին առաջին պարսկի կինն ու առաջին մուսուլմանն էր, ով ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ։ Կարմանը երրորդ կին լրագրողն էր, ով արժանացել էր Բեթհա ֆոն Սութթերի անվան Նոբելյան մրցանակին (1905)։
Կարմանը Էլլեն Ջոնսոն Սիրլիֆի և Լեյմահ Գբովիի հետ 2011 թվականանին դարձել են Նոբելյան խաղաղության մրցանակի համադափնեկիրներ՝ «կանանց անվտանգության և կանանց իրավունքների համար նրանց ոչ բռնի պայքարի և խաղաղապահության գործում լիովին մասնակցության համար»[46]։ Կարմանի մասին Մոբելյան համայնքը ասել է․ «Ե՛վ Արաբական գարունից առաջ, և՛ դրա ընթացքում Թավաքքուլ Քարմանը իր կարևորագույն դերն է ունեցել առաջնորդական մասում, նա պայքարել է կանանց իրավունքների, ժողովրդավարության և Եմենում խաղաղություն հաստատելու համար»[46][47]։ Նոբելյան կոմիտեն մեջբերել է 2000 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևը, որում նշվում է, որ կանայք և երեխաները շատ են տառապում պատերազմներից և քաղաքական անկայունությունից և, որ կանայք պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան խաղաղության հաստատման գործում[48]։
Աշխատություններ
խմբագրել- "Burning Embassys is Not the Way." Yemen Times, 19 February 2006.
- "Our revolution's doing what Saleh can't – uniting Yemen." The Guardian, 9 April 2011.
- "Yemen’s unfinished revolution." New York Times, 18 June 2011.
- "The world must not forsake Yemen's struggle for freedom." The Guardian, 1 November 2011. (Includes a link to the Arabic version.)
- "Tawakkol Karman – Nobel Lecture." Nobelprize.org. 10 December 2011. (Includes links to the English, Norwegian, and Arabic versions.)
- "In the absence of a free press, there is no democracy Արխիվացված 2018-08-20 Wayback Machine." World Association of Newspapers and News Publishers (WAN-IFRA), 3 May 2012.
- "Egypt's coup has crushed all the freedoms won in the revolution." The Guardian, 8 August 2013.
- "Morsy Is the Arab World's Mandela." Foreign Policy, 9 August 2013.
- "Empowering Competency: Working Toward a Just and Effective Development." Impakter, 20 March 2017.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1019395583 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://atalayar.com/en/content/tawakkol-karman-controversial-islamist-muslim-brotherhood
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2011/karman-docu.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://nobelwomensinitiative.org/laureate/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Al-Sakkaf, Nadia (2010 թ․ հունիսի 17). «Renowned activist and press freedom advocate Tawakul Karman to the Yemen Times: "A day will come when all human rights violators pay for what they did to Yemen"». Women Journalists Without Chains. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Evening Times (Glasgow). Arrest Sparks Protest. 24 January 2011. Retrieved 8 October 2011 from the Lexis-Nexis Database.
- ↑ Emad Mekay. Arab Women Lead the Charge. Inter Press Service (Johannesburg), 11 February 2011. Retrieved 8 October 2011 from the Lexis-Nexis Database.
- ↑ 11,0 11,1 «Yemen laureate figure of hope and controversy». Oman Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Macdonald, Alastair (2011 թ․ հոկտեմբերի 7). «Nobel honours African, Arab women for peace». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 13,0 13,1 Al-Haj, Ahmed; Sarah El-Deeb (2011 թ․ հոկտեմբերի 7). «Nobel peace winner Tawakkul Karman dubbed 'the mother of Yemen's revolution'». Sun Sentinel. Associated Press. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Nobel Peace Prize awarded jointly to three women». BBC Online. 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Profile: Nobel peace laureate Tawakul Karman». BBC Online. 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Yemeni Activist Tawakkul Karman, First Female Arab Nobel Peace Laureate: A Nod for Arab Spring». Democracynow.org. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Renowned activist and press freedom advocate Tawakul Karman to the Yemen Times:"A day will come when all human rights violators pay for what they did to Yemen."». Yemen Times. 2011 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «New protests erupt in Yemen». Al Jazeera English. 2011 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ yemenanon (2015 թ․ հունիսի 27). «Tawakul Karman turns to Saudi in 2011». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «The official website of Tawakkol Karman - Noble Prize Laureate». Tawakkol Abdel-Salam Karman. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 «Tawakkol Karman, figure emblématique du soulèvement au Yémen – L'événement : LaDépêche.fr». Ladepeche.fr. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 Filkins, Dexter (2011 թ․ օգոստոսի 1). «Yemen's Protests and the Hope for Reform». The New Yorker. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 www.memri.org. «Nobel Peace Prize Laureate Tawakkul Karman – A Profile». Memri.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 24,0 24,1 Finn, T. (2011 թ․ մարտի 25). «Tawakul Karman, Yemeni activist, and thorn in the side of Saleh». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Karman, Tawakkol (2011 թ․ հունիսի 18). «Yemen's Unfinished Revolution». New York Times. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Shephard, Michelle (2012 թ․ նոյեմբերի 25). «Nobel Peace Prize winner Tawakkol Karman tours Canada». Toronto Star. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Townsend, Sean (2012 թ․ հոկտեմբերի 19). «Honorary degrees recognize inspirational leaders» (public relations). University of Alberta. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Blomfield, Adrian (2011 թ․ հոկտեմբերի 7). «Nobel peace prize: profile of Tawakul Karman». London: Telegraph. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ http://www.fidh.org/IMG/pdf/obs_2011_uk-mmo.pdf
- ↑ Nkrumah, Gamal. «Karman under the microscope». Al-Ahram Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Turkish fm receives winner of Nobel peace prize». Anadolu Agency. 2012 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Turkey hopes to grant citizenship to Karman». Hurriyet Daily News. 2012 թ․ մարտի 19. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Turkish ID more important than Nobel, Karman says». Hurriyet Daily News. 2012 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 34,0 34,1 «Female Journalists without Borders». Yobserver.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Jane (2011 թ․ հոկտեմբերի 7). «Yemeni Activist wins Nobel Prize». The Jawa Report. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 36,0 36,1 «Blacklist names worst violators of press freedom». Yobserver.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Three women share Nobel Peace Prize – Europe». Al Jazeera English. 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «IFJ Global – IFJ Welcomes Nobel Peace Prize Award to Yemeni Journalist». IFJ.org. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Yemen Islamists ready to share power». Oman Tribune. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Solomon, Erika (2011 թ․ հոկտեմբերի 7). «Yemen Nobel laureate a figure of hope, controversy». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Tawakul Karman gets 2011 Nobel Peace Prize, leads Yemeni women's Arab spring». 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Yemen: End Child Marriage». Human Rights Watch. 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Tom Finn. "Peace prize: Women who fought and won unequal struggles. The Guardian, 8 October 2011. Retrieved 11 October 2011 from the Lexis-Nexis Database.
- ↑ «Yemeni Activist Tawakkul Karman, First Female Arab Nobel Peace Laureate: A Nod for Arab Spring». Democracynow.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Nobel Laureates – FAQ». nobelprize.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 46,0 46,1 «The Nobel Peace Prize 2011 – Press Release» (Press release). Nobelprize.org. 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Profile: Nobel peace laureate Tawakul Karman». BBC Online. 2011 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ United Nations Security Council Resolution 1325, adopted 31 October 2000. Retrieved 10 October 2011
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Website
- Tawakkol Karman interview with Al Jazeera ՅուԹյուբում
- Press Conference of 2011 Nobel Laureate, Tawakkul Karman ՅուԹյուբում Women's eNews.
- Official Nobel Prize page Արխիվացված 2013-06-03 Wayback Machine
- Karman receives an Honorary Doctorate in International Law from the University of Alberta, Canada ՅուԹյուբում
- Karman Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավաքքուլ Քարման» հոդվածին։ |