ՎիքիԼիքս
ՎիքիԼիքս (անգլ.՝ WikiLeaks՝ «ՎիքիԱրտահոսքեր»), պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպություն։ ՎիքիԼիքսի կայքը, որը ստեղծվել է 2006-ին և կառավարվում է «Դը Սանշայն Փրես» ընկերության կողմից, այդ փաստաթղթերը ձեռք է բերում անանուն աղբյուրներից համացանցային արտահոսքի միջոցով։ Մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում Վիքիլիքսի կայքը հրապարակել է ավելի քան 1.2 միլիոն փաստաթուղթ[1]։
ՎիքիԼիքս | |
---|---|
www.wikileaks.ch | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և whistleblower platform? |
Երկիր | Ավստրալիա |
Գրանցում | կամավոր |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Դը Սանշայն Փրես (The Sunshine Press) |
Հեղինակ | Ջուլիան Ասանժ |
Բացված | հոկտեմբերի 4, 2006 |
WikiLeaks Վիքիպահեստում |
2010-ի գաղտնազերծումներ
խմբագրել2010-ի ապրիլին ՎիքիԼիքսը համացանցում տարածել է «Collateral murder» անվամբ տեսանյութ, որտեղ տեսահանված է 2007 թ. հուլիսի 12-ին Բաղդադում ԱՄՆ օդային ուժերի կողմից քաղաքացիական անձանց գնդակոծման մի դեպք։ Նույն տարվա հուլիսին գաղտնազերծել է Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթղթեր։ Խոշոր լրատվական կազմակերպությունների համակարգմամբ, հոկտեմբերին հրապարակել է «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերի մի փաթեթ։
2010 թվականի նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսն իր պաշտոնական կայքում համայն աշխարհին հասանելի է դարձրել 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր[2]։ Կայքը նաև փաստաթղթերը անանուն կերպով մատուցել է «Էլ Պաիս», «Լո Մոնդ», «Դեր Շպիգել», «Դը Գարդիան» և «Նյու Յորք Թայմս» թերթերին, որոնք նաև դրանց մի մասը հասանելի են դարձրել ընթերցողներին[3]։
Նոյեմբերի 28-ի արտահոսքեր
խմբագրելՀեռագրերը փոխանցվում են Համացանցային Կանխագրի Գաղտնի Երթուղղիչ Ցանցով (Secret Internet Protocol Router Network) կամ կրճատ կերպով՝ ՍԻՐՓՆետով (SIPRNet)։ ՍԻՐՓՆետը ԱՄՆ-ի զինվորական աշխարհատարած համացանցային համակարգն է, որը առանձանում է սովորական քաղաքացիական համացանցից և վարվում է ԱՄՆ-ի պաշտպանական նախարարության կողմից Վաշինգտոնում[4]։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ «Wikileaks has 1.2 million documents?». WikiLeaks. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ A Superpower's View of the World
- ↑ ՎիքիԼիքսի նոյեմբերի 28-ի թվիթ
- ↑ ՎիքիԼիքսի դեսպանատնային հեռագրերը՝ հիմնական տվյալները քաշել և տեսնել ինչպես է մասերը բաժանվում (անգլերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- WikiLeaks Պաշտոնական կայք (ապահով Արխիվացված 2010-09-01 Wayback Machine)
- ՎիքիԼիքսի հայելի էջ
- 2010 թվականի նոյեմբերի 28-ի հեռագրի մի մասի վերլուծությունը ըստ աշխարհի վայրի, որից սերում են, դասակարգումը, և ժամանակագիծը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՎիքիԼիքս» հոդվածին։ |