Թամար Օգանեզովա
խորհրդային դերասանուհի
Թամար Սմբատի Օգանեզովա (հունվարի 7, 1895 կամ հունվարի 19 (31), 1895, Բաթում, Վրաստան - սեպտեմբերի 27, 1976[1] կամ սեպտեմբերի 23, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1958)[2]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1895 կամ հունվարի 19 (31), 1895 |
Ծննդավայր | Բաթում, Վրաստան |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1976[1] (81 տարեկան) կամ սեպտեմբերի 23, 1976 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ժնևի համալսարան (1914) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտրանի | Տասներկու ուղեկիցներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
1914 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1917 թվականին՝ Ն․ Օ․ Մասսալիտինովի և Ն․ Ա․ Պոդգոռնու թատերական դպրոցը (Մոսկվա)։ Բեմական գործունեությունն սկսել է Ն․ Բալիևի «Չղջիկ» թատրոնում (1917-1922)։ Խաղացել է նաև Կորշի (1923-1924) և Սարատովի էքսցենտրիկ ներկայացումների (1924-1925) թատրոններում։ 1925 թվականից՝ Մոսսովետի թատրոնի դերասանուհի[3][4]։
Մահացել է 1976 թվականին։ Աճյունասափորը թաղված է Դոնսկոե գերեզմանատանը։
Դերեր Խմբագրել
Բեմադրություններ Խմբագրել
- Դոլորես (Սարդուի «Ֆլանդրիա»)
- Էմիլիա, Կվիկլի (Շեքսպիրի «Օթելլո», «Վինձորի զվարճասեր կանայք»)
- Արկադինա (Չեխովի «Ճայը»)
- Բելիսա (Լոպե դե Վեգայի «Սիրահարված հնարամիտ աղջիկը»)
- Աննա Սոմովա (Գորկու «Սոմովը և ուրիշներ»)
- Պոդուշկինա (Սոֆրոնովի «Քո ժպիտը միլիոն արժե»)
- Զարուհի (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ»)
Ֆիլմեր Խմբագրել
- «Տասներկու ուղեկիցներ» (1961, «Հայֆիլմ», ռեժիսոր Էրազմ Քարամյան)
- Սև բույն, 1919
- Դավաճան, 1926
Պարգևներ և մրցանակներ Խմբագրել
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1947)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1958)
Գրականություն Խմբագրել
- Образцова А., Т-р им. Моссовета, М., 1959, с. 20, 89, 119, 180, 182, 221.
- Театральная энциклопедия. Том 4/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1965. - 1152 стб. с илл., 76 л. илл.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005.
- ↑ «Оганезова, Тамара Сумбатовна»
- ↑ «Великие старухи»։ www.e-reading.club։ Վերցված է 2019-01-07
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան։ Հ. 1, 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 511)։ |