Թամամշյան թատրոն

թատրոն Թբիլիսիում

Թամամշյան թատրոն (վրաց.՝ თამამშიანს თეატრი), առաջին թատերական շենքն Անդրկովկասում (ճարտարապետ՝ Ի․ Բ․ Սկուդիերի)։

Թամամշյան թատրոն
თამამშიანს თეატრი
ՀիմնադիրներԳաբրիել Թամամշյան
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Գտնվելու վայրըԹիֆլիս
Հիմնադրման ամսաթիվապրիլի 12, 1951
Անվանված էԳաբրիել Թամամշյանի անունով
Փակման ամսաթիվայրվել է

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1846-1851 թվականների Թիֆլիսի Երևանյան հրապարակում, պատվավոր քաղաքացի Գաբրիել Թամամշյանի միջոցներով։ Բացվել է 1951 թվականի ապրիլի 12-ին՝ պարահանդես-դիմակահանդեսով, իսկ նոյեմբերի 9-ին իտալական արտիստներից կազմված Բարբիերիի օպերային խումբը ներկայացրել է Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերան։

Ներկայացվել են նաև Վերդիի «Էռնանի», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Բելլինիի «Նորմա» օպերաները։ Այստեղ ելույթներ են ունեցել Թիֆլիսի ռուսական և վրացական դրամատիկական, ինչպես և Պերճ Պռոշյանի, Գևորգ Չմշկյանի ղեկավարած հայկական խմբերը։

1852 թվականի Թամամշյանի թատրոնում է ներկայացվել առաջին բալետական տեսարանը (Շնայցհոֆֆերի «Սելֆիդա»)։ Այս թատրոնում 1863 թվականին, Խորեն Գալֆայանի «Արշակ Երկրորդ» ներկայացումով և իր գործունեությունն է սկսել Թիֆլիսի հայկական դերասանախումբը։

Առաջին անգամ Թամամշյան թատրոնում բեմադրվել Սունդուկյանի «Պեպոն» (1871)։ Այստեղ են ստեղծագործել Գևորգ և Սաթենիկ Չմշկյանները, Քեթևան Արամյանը, Ա․ Սուքիասյանը, Ամիրան Մանդինյանը և ուրիշներ։ 1874 թվականին թատրոնն այրվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 260 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 132