Ամիրան Մանդինյան
Ամիրան Մանդենի Մանդինյան (ապրիլի 19 (մայիսի 1), 1848[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 15 (28), 1913[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ մանկավարժ, դերասան, թարգմանիչ։
Ամիրան Մանդինյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19 (մայիսի 1), 1848[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 15 (28), 1913[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1869)[1] |
Մասնագիտություն | ուսուցիչ, դերասան և թարգմանիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1] և Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց[1] |
Կենսագրություն խմբագրել
1860-1869 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ 1870-1900 թվականներին դասավանդել է Ներսիսյան, 1878-1879 թվականներին՝ Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցներում։ Պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1873 թվականին, Թիֆլիսում, Գիժ Մոզու (Սունդուկյանի «Քանդած օջախ») դերով։ 1879-1881 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայոց դերասանական մշտական խմբում, ապա, մինչև 1910 թվականը, մասնակցել պատահական ներկայացումների։ Մանդինյանը ռեալիստական ուղղության դերասան էր, կատակերգական և բնութագրային դերերի լավագույն կատարող։
Թարգմանել է Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», Շիլլերի «Սեր և խարդավանք», Մոլիերի «Դոն Ժուան» պիեսները։
Դերեր խմբագրել
- Կակուլի (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»)
- Ցուսով (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)
- Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»)
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 219)։ |