Քեթևան Արամյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քեթևան Արամյան (1845[1], Ծաղկավան, Ելիզավետպոլի գավառ, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 17, 1878(1878-06-17), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից։

Քեթևան Արամյան
Ծնվել է1845[1]
ԾննդավայրԾաղկավան, Ելիզավետպոլի գավառ, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 17, 1878(1878-06-17)
Մահվան վայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1846 թվականին Ղազախի գավառի Մելիք գյուղում (այժմ` Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղ)։ 1862-1873 թվականներին խաղացել է Թիֆլիսում Գևորգ Չմշկյանի թատերախմբում։ Արամյանի արտիստական անհատականությունը ձևավորվել է մելոդրամներում և վոդևիլներում։ Դերասանուհու խառնվածքը կատարելապես դրսևորվել է Գաբրիել Սունդուկյանի կատակերգություններում (Քեթևան, Մարքրիտ, Բարբարե, Շուշան)։ Արամյանը ազգային ռեալիստական խաղաոճի ամենաբնորոշ ներկայացուցիչներից է։ Քութայիսում մասնակցել է նաև վրացական խմբերի ներկայացումներին՝ վրացերենով կատարելով մի շարք դերեր։ Մահացել է 1878 թվականին 32 տարեկանում[2][3], Քութայիսում։

Գրականություն

խմբագրել
  • Գ. Չմշկյան, Քեթևան Արամյանց, «Թատրոն», 1895, հ. 2։
  • Ռ. Զարյան, Քեթևան Արամյան, «Տեղեկագիր ՀԱԱՀ ԳԱ, Հասարակական գիտություններ», 1956, համար 1։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 30-31։
  3. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթևան Արամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 687