Թադեուշ Յակոբի Բարոնչ (լեհ.՝ Tadeusz Barącz, մարտի 24, 1849(1849-03-24)[1][2][3], Լվով, Ավստրիական կայսրություն[2][3] - մարտի 12, 1905(1905-03-12)[2][3], Լվով, Ավստրո-Հունգարիա[2][3], (թաղված է Լվովի Լիչակովյան գերեզմանոցի տոհմական դամբարանում)), լեհահայ քանդակագործ։ Սերում է հայտնի լեհահայ Բարոնչների գերդաստանից։

Թադեուշ Բարոնչ
լեհ.՝ Tadeusz Barącz
Ծնվել էմարտի 24, 1849(1849-03-24)[1][2][3]
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն[2][3]
Մահացել էմարտի 12, 1905(1905-03-12)[2][3] (55 տարեկան)
Վախճանի վայրըԼվով, Ավստրո-Հունգարիա[2][3]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Ազգությունհայ
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա (1869)[2] և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1871)[2]
ՈւսուցիչWładysław Łuszczkiewicz?
Ստեղծագործություն(ներ)John III Sobieski Monument in Gdańsk?
Մասնագիտությունքանդակագործ
Թադեուշ Բարոնչ Վիքիդարանում
 Tadeusz Barącz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք խմբագրել

Թադեուշ Բարոնչը ծնվել է Լվովում, «Կրակովյան» հյուրանոցի սեփականատեր հայազգի Հակոբ Բարոնչի և Տրուխլինսկիների տոհմից Թերեզայի ընտանիքում։ Հինգ եղբայրներից ավագը Թադեուշն էր. Ռոմանը՝ բժիշկ-վիրաբույժ, Լվովի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր, Էրազմը՝ լեռնային ինժեներ, Ստանիսլավը՝ բանաստեղծ, թարգմանիչ, Վլադիսլավը՝ դերասան, Լվովի թատրոնի տնօրեն[4]։

Կրթություն խմբագրել

1860-1864 թվականներին սովորել է Հայնբուրգի կադետների դպրոցում, 1864-1868 թվականներին՝ Լվովի ռեալական դպրոցը, 1868-1869 թվականներին՝ Կրակովի Գեղարվեստի դպրոցում՝ Վ. Լուզչկիեվիչի և Հ. Կոսսովսկու դասարանում, 1869-1871 թվականներին՝ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում՝ Մ. Վիեդմանի դասարանում։

1872-1875 թվականներին ապրել է Ֆլորենցիայում, աշխատել Ա. Ռիվալտոյի ղեկավարության ներքո։ Վերադառնալով Լվով, բացել է սեփական արվեստանոց[5]։

Գործունեություն խմբագրել

Անդամակցել է Լվովի «Գեղարվեստի բարեկամներ» ընկերությանը (լեհերեն՝ Towarzystwo Przyjaciół Sztuk Pięknych/TPSP/), եղել Լեհաստանի նկարիչների միության անդամ (լեհերեն՝ Związku Artystów Polskich we Lwowie)։

Ստեղծագործությունների մեծ մասը գտնվում են Լվով և այլ քաղաքների հրապարակներում ու թանգարաններում։ Ավելի քան 50 աշխատանքներ գտնվում են Լվովի գեղարվեստի պատկերասրահում։

1897 թվականին «Յան Սոբեսկի» քարակերտ արձանը Վիեննայում ձուլվել է բրոնզից և կանգնեցվել Լվովում։ ԽՍՀՄ կառավարությունն այն նվիրել է Լեհաստանին (այժմ՝ Գդանսկ քաղաքում)։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Լեհական մշակութային և հասարակական վեց գործիչների՝ Դլոգուշի, Կոպերնիկի, Միցկևիչի, Չացկու, Օսոլինսկու և Սնյադեցկու բարձրաքանդակ։ 1876
  • Կատակերգություն խորհրդանշող բարձրաքանդակը։ 1899, Լվովի օպերայի և բալետի թատրոնի շենք
  • Թագավոր Յան Գ. Սոբեսկու կիսանդրի, 1883, քաղաքային հրաձգարանի դղյակի առջև
  • Թագավոր Յան Գ. Սոբեսկու հուշարձան, 1898
  • Ադամ Միցկևիչի կիսանդրի, 1898
  • Ադամ Միցկևիչի հուշարձան-կիսանդրին
  • Յուլիան Կոնստանտին Օրդոնի գերեզմանի հուշարձան-կոթող, 1896
  • Կոմպոզիտոր և երաժշտության ուսուցչուհի Մատիլդա Ժլոբիցկայի գերեզմանի հուշարձան, 1895
  • Լևիցկիների տոհմական դամբարանի հուշարձան, 1900, Լիչակովյան գերեզմանոց
  • Կրուվչինսկիների տոհմական դամբարանի հուշարձան, 1893, Լիչակովյան գերեզմանոց
  • Թադեուշ Կոստյուշկո հրամանատարի հուշարձան 1893, Չիկագո
  • Նստած լեռնցին (լեհ. Siedzący góral)։ Բրոնզ փայտե հիմքի վրա։ Հիմքի լայնությունը՝ 50 սմ, բարձրությունը՝ 32 սմ (մասնավոր հավաքածու)։

Մրցանակներ խմբագրել

  • Բեռլինի միջազգային ցուցահանդեսի պատվոգիր, 1891
  • Չիկագոյի մրցույթում Թ. Կոստյուշկոյի հուշարձանի համար առաջին մրցանակ, 1892
  • Կրակովի մրցանակաբաշխությանը երկրորդ մրցանակ Ա. Միցկևիչի հուշարձանի համար

Գրականություն խմբագրել

  • Бирюлев Юрий Александрович, Баронч Тадеуш, Энциклопедия Львова, А. Козицкого и И. Подковы, Львов, Летопись, 2007 , том = 1 , 184 ст.isbn = 978-966-7007-68-8.
  • 'Семочкин И. В. В традициях львовских амбиций, или в глубине творческих конфликтов конца XIX в. Галицкие ворота — № 11, 1996. — С. 15.
  • Biriulow J. Rzeźba lwowska. — Warszawa։ Neriton, 2007. — S. 93-100. — ISBN 978-83-7543-009-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 216.
  4. Тадеуш Баронч (Tadeusz Barącz)
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Բարոնչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Բարոնչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336