Ընտանի կենդանիների գերեզմանոց

Ընտանի կենդանիների գերեզմանոց, գերեզմանոց, որը հատուկ հարմարեցված է ընտանի կենդանիների հուղարկավորության համար։

Ընտանի կենդանիների գերեզմանոց ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում

Բազմաթիվ մշակույթներում մարդկային մնացորդների հուղարկավորությունից բացի, նաև պարբերաբար թաղվում էին կենդանիների մնացորդները: Դա հաճախ անհրաժեշտ է հիգիենիկ պատճառներով, երբ օրգանիզմները չեն կարող հեռացվել այլ կերպ։

Ընտանի կենդանիներին հաճախ թաղում էին հանդիսավոր կերպով։ Շատ ընտանիքներ մահացած ընտանի կենդանիներին թաղել են իրենց սեփական տարածքներում, հիմնականում բակում, արկղում, պարզ դագաղում կամ կոնտեյներում։

ԱՄՆ ծովային հետևակի ծառայողական շների գերեզմանոց, որոնք զոհվել են Գուամ կղզու համար 1944 թվականին մղված մարտերում։ Կղզու համար մղված մարտերում զոհվել են ծովային հետևակի 25 շներ, որոնք օգտագործվել են որպես դիտակալներ, սուրհանդակներ կամ ականներ հայտնաբերողներ:

ՊատմությունԽմբագրել

Հին եգիպտացիները, ինչպես հայտնի է, մումիֆիկացնում և թաղում էին կատուներին՝ դրանք համարելով սրբազան։ Սրընչակներին նույնպես մումիֆիկացնում էին (սրընչակի մումիան Բրուքլինի թանգարանում)։ Վեց մումիֆիկացված սրընչակներ հայտնաբերվել են Ֆիվի մոտ գտնվող Աքմիմ դամբարանում։ Դրանք թվագրվում են 27-րդ դինաստիային (մ․թ․ա․ մոտ 2400 թվական)։ Հնագույն աշխարհում շների ամենամեծ հայտնի գերեզմանոցը հայտնաբերվել է Իսրայելի Աշկելոն քաղաքում գտնվող Աշկելոն ազգային պարկում[1]։

Հռոմեացիները կենդանիների դիակների դեմ պայքարի համար նման միջոցներ ունեին։ Հողամասերը հատուկ պահեստավորվում էին սեփականատիրոջ կենդանիներին նվիրված քարե մեծ կոթողների համար։

Լոնդոնի Հայդ պարկն ընտանի կենդանիների ոչ պաշտոնական գերեզմանատան վայր էր 1881 և 1903 թվականների միջև[2]։ Այդ ընթացքում այնտեղ ավելի քան 300 մանրանկարչական տապանաքար է տեղադրվել[3][4]։

Ֆրանսիայում շների գերեզմանոցը, որը գտնվում է Կլիշի-լա-Գարենի և Անյեր-սյուր-Սեն արվարձանների միջև, համարվում է կենդանիների առաջին գերեզմանոցը[5], թեև առաջինն բացվել էր 1896 թվականին ԱՄՆՆյու Յորք նահանգի Հարթսդեյլ քաղաքում: Ներկայումս այն գտնվում է Անիեր քաղաքի սեփականության և կառավարման ներքո և բաց է այցելուների համար[6]:

Ներկայումս ընտանի կենդանիներին թաղում կամ դիակիզում են։ Դիակիզված կենդանու աճյունը կարող է պահվել հատուկ արկղում կամ ցրվել։

Թաղման ընտրանքներԽմբագրել

Որոշ գերեզմանոցներում, ինչպիսին է օրինակ Մերիլենդ նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքում գտնվող Ասփին Հիլ հիշատակի այգում (անգլ.՝ Aspin Hill Memorial Park) մարդկանց և կենդանիների մնացորդները կարող են թաղվել միմյանց կողքին[7]։ 2010 թվականի հունվարին Ուեսթ Լինդսի շրջանային խորհուրդը Սթեյնթոն բայ Լանգվորթ գյուղում կենդանիների մնացորդները թաղելու թույլտվություն է տվել «կանաչ թաղման» (անգլ.՝ green burial) շրջանակներում, ինչի շնորհիվ այն դարձել է Անգլիայում առաջին տարածաշրջանը, որտեղ ընտանի կենդանիները կարող էին թաղվել իրենց տերերի կողքին[8]:

Հանրամատճելի մշակույթումԽմբագրել

1983 թվականին հրատարակվել է Սթիվեն Քինգի վեպը հին գերեզմանոցի մասին, որը կարող է վերակենդանացնել մահացած մարմինները։ 1989 թվականին այն էկրանավորվել է ռեժիսոր Մերի Լեմբերթի կողմից, որպես սարսափ ֆիլմ։ 1992 թվականին լույս է տեսել նաև երկրորդ մասը։ 2019 թվականին ռեժիսորներ Կեվին Կոլշը և Դենիս Վիդմայերը վեպի հիման վրա ևս մեկ ֆիլմ են նկարահանել։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Why are hundreds of dogs buried at Ashkelon»։ bib-arch.org 
  2. «The Victorian Pet Cemetery of Hyde Park»։ Fun London Tours 
  3. The Pet Cemetery of Hyde Park London insight Blog, 6 October 2010
  4. Hyde Park Pet Cemetery London 365, 11 November 2012
  5. A tour of Parisian pet cemetery Cimetière des Chiens Archived 22 February 2012 at the Wayback Machine.
  6. «Tourisme International»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-25-ին։ Վերցված է 2012-03-16 
  7. «Grave of a Petey, Little Rascals Dog»։ Roadside America։ Վերցված է հունիսի 15, 2016 
  8. "Pet lovers can be buried with their animals", Sunday Express, accessed 25 January 2010

Արտաքին հղումներԽմբագրել