Գուամի ճակատամարտ (1944)
Գուամի երկրորդ ճակատամարտ (հուլիսի 21-օգոստոսի 10), ամերիկյան զորքերի կողմից Գուամի (Մարիանյան կղզիների ամենամեծ կղզին) հետ գրավումը ճապոնական բանակից։ Տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում։
Թվական | 1944 թվականի հուլիսի 21 - օգոստոսի 10 |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմ Խաղաղօվկիանոսյան պատերազմ |
Վայր | Գուամ Մարիանյան կղզիներ |
Արդյունք | ԱՄՆ հաղթանակ |
Հակառակորդներ | |
ԱՄՆ | Ճապոնական կայսրություն |
Հրամանատարներ | |
Ռոյ Սթենլի Գեյգեր | Տակեսի Տակաշիմա Հիդեյոշի Օբաթա |
Կողմերի ուժեր | |
36 000 | 18 500 |
Ռազմական կորուստներ | |
3 000 | 18 000 |
Ընդհանուր կորուստներ |
Պատմություն
խմբագրելԳուամը զբաղեցնում է 341.18 քառակուսի կիլոմետր տարածք և հանդիսանում է Մարիանյան կղզիների ամենամեծ կղզին[1][2]։ Այն եղել է ԱՄՆ-ի ենթակայության տակ 1898 թվականից ի վեր, երբ ԱՄՆ զորքերը գրավել էին այն իսպանական զորքերից։ 1941 թվականի դեկտեմբերի 10-ին ճապոնական զորքերը ԱՄՆ-ից գրավեցին Գուամը, որը հանդիսանում էր Պերլ Հարբորի վրա հարձակման շարունակությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակցային տերությունների պատասխան գործողությունները երկար սպասեցնել չտվեցին։ «Ֆորագեր» գործողությունը նախատեսում էր իրականացնել նախապատրաստական ռմբակոծություններ առաջին հերթին Մարշալյան կղզիներում տեղակայված ավիակիր նավից, ապա նաև այլ ուղղություններից[2]։ Սաիփանը, Տինիան և Գուամը ճապոնական ռազմական հրամանատարության կողմից ընտրվել էին որպես թիրախներ, քանի որ նշված կղզիների տեղաբաշխվածությունը թույլ էր տալիս դրանք դարձնել ռազմական կարևոր հենակետեր և զարգացնել հաջողությունը դեպի Ֆիլիպիններ և Թայվան[2]։ Սաիփանի ներխուժումը ծրագրված էր իրականցնել 1944 թվականի հունիսի 15-ին, իսկ Գուամում զորքեր իջեցնելը հունիսի 18-ին։ Սկզբնական ժամանակացույցը բավականին լավատեսական էր։ Սակայն դաշնակցային ուժերը ստիպված էին փոխել մարտավարությունը, քանի որ ճապոնական զորքերի համառ դիմադրությունը անկարելի դարձրեց կղզու գրավումը և ստիպեց սպասել մոտ մեկ ամիս[2]։ ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ռմբակոծությունները տևեցին 1944 թվականի հունիսի 11-13-ը` ներառելով 216 ռմբակոծիչներ։ Նման մեծամասշտաբ հարձակման արդյունքում շուրջ 12 ճապոնական նավեր խորտակվեցին։ Հունիսի 27-ին ամերիկյան ռազմանավերը` կործանիչների աջակցությամբ սկսեցին նոր գրոհ կղզու ուղղությամբ[2]։
Ճակատամարտ
խմբագրելԳուամը, շրջապատված լինելով անմատչելի ժայռերով և ծանծաղուտներով, իսկական մարտահրավեր և պատուհաս է ցանկացած հարձակվողի համար[2]։ Ամերիկյան ստորջրյա նախապատրաստական թիմը ծանծաղուտի խոչընդոտները վերացրեց հուլիսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում։ Չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին` ամերիկյան զորքերն ափ դուրս եկան Օրոթե թերակղզու երկու կողմերում` Գուամի արևմտյան մասում, պլանավորելով ազատագրել Ափրա Հարբորը[2]։ ԱՄՆ ռազմածովային Երրորդ ստորաբաժանումը մոտեցվեց Օրոթե թեարկղզու հյուսիսային հատվածին, իսկ Առաջին ռազմածովային ստորաբաժանումը հարավային հատվածին[2]։ Ափհանումը ուղեկցվում էր թեժ մարտերով և բազմաթիվ կորուստներով, բայց ի վերջո հաջողությամբ պսակվեց։ Սակայն սա միայն սկիզբն էր. ճապոնական ուժերը հատկապես գիշերները դիմում էին հակահարձակումների հակառակորդին կորուստներ պատճառելու և ուժերը ջլատելու համար։ Բայց այս հակահարձակումները չհանգեցրեցին ցանկալի արդյունքերի[3]։ Ամերիկյան բանակի 77-րդ հետևակային դիվիզիային ավելի բարդ ճակատագիր էր վիճակված ափհանման համար հուլիսի 23-24-ին[2]։ Ունենալով դեսանտային մեքենաների սուր կարիք` զինվորերը ափ իջեցվեցին ոչ թե ծանծաղուտում, այլ հենց ցամաքում, և արդյունքում հայտնվեցին անմիջապես ճապոնական ուժերի գնդակոծման տակ[4]։ Նոր ուժերի ուղարկումը դեպի Գուամ գնալով ավելի էր դժվարանում. դեսանտային նավերը չէին կարողանում մոտենալ ափերին ծածաղուտների պատճառով, իսկ դեսանտային մեքենաներ չկային։ Ամերիկյան Առաջին ռազմական բրիգադը հուլիսի 25-ին շրջափակման էր ենթարկվել Օրոնթե թերակղզում, և օղակը գնալով նեղանում էր։ Նույն գիշերը ճապոնական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Տակաշին նախատեսել էր համանամն գործողություն իրականցնել նաև Երրորդ դիվիզիայի նկատմամբ, որը գտնվում էր ավելի հյուսիս[2] : Հաջորդ օրը գեներալ Օբաթան հաղորդեց. «մեր զորքերը ձախողվեցին ցանկալի նպատակներին հասնելու գործում»[2] : Հուլիսի 28-ին գեներալ-լեյտենանտ Տակեշի Տակաշինան զոհվեց, և ընդհանուր հրամանատարությունը ստանձնեց գեներեալ Օբաթան[2] : Արդեն հուլիսի 28-ին երկու հենակետերն էլ վերցվել էին ամերիկյան հսկողության ներքո, և մինչև հուլիսի 29-ը ամերիկյան զորքերը վերահսկում էին ողջ թերակղզին[2] : Ճապոնացիների հակահարձակումներն ամերիկյան հենակետերի վրա ի վերջո ուժասպառ արեցին վերջիններիս։ Օգոստոսի սկզբին ճապոնացիներն ունեցան զենքի և պարենի խիստ կարիք։ արդյունքում գեներալ Օբաթան իր զորքերը դուրս բերեց Գուամի հարավային շրջաններից` նպատակ ունենալով կղզու կեռնային հատվածներում շարունակել դիամդրությունը[2] : Ամերիկյան ուժերը, զարգացնելով հաջողությունը, նույն օրը ազատագրեցին նաև Ագանան[2] : Իսկ Տիյանը ազատագրվեց օգոստոսի 1-ին[2] : Ջունգլիներում մարտնչելը, իհարկե, չափազանց բարդ էր ամերիկյան զորքերի համար։ Բայց նրանք աննկուն էին և Բարրիգադա լեռան շրջանում օգոստոսի 2-4-ը ընթացած թեժ մարտերի արդյունքում ճապոնական պաշտպանական գիծը փլուզվեց[2] : Ճապոնական մյուս կարևոր հենակետը` Սանտա Ռոզա լեռը ազատագրվեց օգոստոսի 8-ին[2] : Օգոստոսի 10-ին ճապոնական կազմակերպված դիմադրությունը վերջնականապես քանդվեց[2] : Հաջորդ օրը` Ճապոնիային հղած իր հրաժեշտի խոսքից հետո գեներալ Օբաթան ինքնասպանություն գործեց իր շտաբում[2] :
Հետևանքներ
խմբագրելԳուամի ճակատամարտից հետ որոշ ճապոնացի զինվորներ ապաստան գտան ջունգլիներում[2] : 1945 թվականի դեկտեմբերի 8-ին երեք ամերիկյան ծովայիններ դարանակալվել և սպանվել էին նրանց կողմից։ 1972 թվականի հունվարի 24-ին ճապոնական բանակի սերժանտ Յոկոյին հայտնաբերվեց ջունգլիներում որսորդների կողմից։ Նա ապրել էր քարայրում շուրջ 28 տարի։
Գուամի ազատագրման գործողությունից հետո այնտեղ տեղակայվեցին դաշնակցիների ռազմական բազաները` այդտեղից բուն ճապոնական տարածքների վրա հարձակում իրականացնելու նպատակով[2] :
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Guam's Geography at ns.gov.gu». ns.gov.gu. Արխիվացված է օրիգինալից 1996-10-27-ին. Վերցված է 2016-05-02-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 Rottman, G. (2004). Guam 1941 & 1944: Loss and Reconquest. Oxford: Osprey Publishing. ISBN 9781841768113.
- ↑ Gailey (1988), pp.90–112.
- ↑ Video: Allies Study Post-War Security Etc. (1944). Universal Newsreel. 1944. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
Գրականության ցանկ
խմբագրել- Anderson, Charles R. Western Pacific. U.S. Army Campaigns of World War II. United States Army Center of Military History. CMH Pub 72-29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- Gailey, Harry (1988). The Liberation of Guam 21 July – 10 August. Novato, California, U.S.A.: Presidio Press. ISBN 0-89141-651-X.
- Guam: Operations of the 77th Division. American Forces in Action series. United States Army Center of Military History. 1990 [1946]. CMH Pub 100-5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- Hatashin, Omi (2009). Private Yokoi's War and Life on Guam, 1944–72: The Story of the Japanese Imperial Army's Longest WWII Survivor in the Field and Later Life. Honolulu: University of Hawaii Press. ISBN 1-905246-69-2.
- Manchester, W., 1980, Goodbye, Darkness: A Memoir of the Pacific War, Boston: Little, Brown, and Co., 978-0-316-54501-3, pp 278–302
Արտաքին հղումներ
խմբագրել- Battle for the Mariana Islands ՅուԹյուբում
- "The Marianas and the Great Turkey Shoot", World War II Database.
- Lodge, Major O.R. USMC Historical Monograph: The Recapture of Guam, Historical Branch, United States Marine Corps, 1954.
- O'Brien, Cyril J. Liberation: Marines in the Recapture of Guam, Marines in World War II Commemorative Series, Marine Corps Historical Center, United States Marine Corps, 1994.
- Dyer, George Carroll (1956). «The Amphibians Came to Conquer: The Story of Admiral Richmond Kelly Turner». United States Government Printing Office. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- Keene, R.R. «Wake up and die, Marine!». Leatherneck Magazine.
- Photos from the Liberation of Guam Արխիվացված 2017-08-06 Wayback Machine The Real Revo
- Կաղապար:Internet Archive film clip
- Pacific War Museum National Park Service site