Էրվանտ Գարանյան

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից

Էրվանտ Գրիգորևիչ Գարանյան (Երվանդ Գևորգի Գարանյան), մարտի 20, 1903(1903-03-20), Բաղնարի, Գագրայի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ և Կորշումլի, Կավաք, Սամսունի մարզ, Թուրքիա[1] - 1995, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, գվարդիայի ավագ, Խորհրդային Միության հերոս։

Էրվանտ Գարանյան
մարտի 20, 1903(1903-03-20) - 1995
ԾննդավայրԲաղնարի, Գագրայի շրջան, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ կամ Կորշումլի, Կավաք, Սամսունի մարզ, Թուրքիա[1]
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Զորատեսակհրետանի[1]
Կոչումստարշինա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1] և Ստալինգրադի ճակատամարտ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 22֊ին Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Բաղնարի գյուղում (ներկայիս՝ Աբխազիայի Հանրապետության Գագրայի շրջան) գյուղացու ընտանիքում։ Նախնական կրթություն ստանալուց հետո կոլտնտեսության կադրերի ղեկավարման կուրսեր է անցել, որից հետո աշխատել է կոլտնտեսության նախագահի տեղակալ, իսկ 1937 թվականի սեպտեմբերին իր կառավարման որակների շնորհիվ նշանակվել է կոլտնտեսության նախագահի պաշտոնում։

Պատերազմի սկզբում հազարավոր կամավորների հետ 1941 թվականից ընդգրկվել է Կարմիր Բանակի շարքերում և արդեն մարտ ամսին մեկնել ռազմաճակատ։ Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ պայքարում նա աչքի է ընկել իր մարտականությամբ, դիվիզիայի կազմում մասնակցել է բազմաթիվ մարտերի, իրեն դրսևորել է Ստալինգրադի, Կուրսկի, Գերմանիայի համար մղվող մարտում, բայց հիմնականում աչքի է ընկել 1943 թվականի սեպտեմբերին՝ Ուկրաինայի համար մղվող մարտերում։ Չերնիգյան֊Պրիպատսկյան օպերացիայի ընթացքում 1943 թվականին Չերնիգովի համար մղվող մարտի ժամանակ եղել է 215֊րդ հրաձգային գվարդիայի գնդի հրամանատար (77֊րդ հրաձգային դիվիզիայի, 61-րդ բանակ, Կենտրոնական ռազմաճակատ (ավելի ուշ՝ Առաջին Բելառուսական)) գվարդիայի ավագ, կասեցրել է գերմանացիների հակագրոհը՝ ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է 3 կրակային կետ, ստիպել է գերմանացիներին փախուստի դիմել։ Մի քանի օր անց նույն թվականի սեպտեմբերի 28֊ին Գարանյանը ձեռքի տակ եղած միջոցներով առաջիններից մեկն էր, որ հակառակորդի կրակի տակ, Գալկա գյուղի մոտ (Բրագինսկի շրջան Գոմելսկի մարզ), պատսպարվել է գրավված տարածքում՝ հետ է մղել հիտլերականների կորցրած դիրքերը վերադարձնելու բոլոր փորձերը, որով էլ նպաստել է գնդի կողմից Դնեպր գետի անցնելուն և մարտահենադաշտի ընդլայնմանը։

ԽՍՀՄ֊ի Գերագույն Խորհրդի Նախագահության որոշմամբ 1944 թվականի հունվարի 15֊ին ֆաշիստագերմանական զավթիչների դեմ մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, այդ ընթացքում քաջություն և հերոսություն ցուցաբերելու կապակցությամբ գվարդիայի ավագ Գարանյան Էրվանդ Գեորգիևիչը ստացել է Խորհրդային Միության Հերոսի կոչում, Լենինի շքանշան, «Ոսկե Աստղ» մեդալ։

Պատերազմի ավարտից հետո Գարանյանը վերադարձել է հայրենի երկիր, որտեղ մինչև 1961 թվականը աշխատել է գյուղատնտեսական խորհրդի ներկայացուցիչ, որից հետո թոշակի է անցել և զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ։

Գարանյանը մահացել է 1995 թվականին Ադլերի շրջանում՝ Սոչի քաղաքում։

Պարգևները խմբագրել

  • «Ոսկե Աստղ» մեդալ
  • Լենինի շքանշան
  • Կարմիր Աստղի շքանշան (1943)[2]
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • «1941֊1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի» մեդալ;
  • «Կովկասի պաշտպանության» մեդալ;
  • Ստալինգրադի պաշտպանության» մեդալ;
  • Այլ մեդալներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — 2-е дополн. изд. — Ереван: Лусабац, 2010. — 203 с. — ISBN 978-9939-808-50-5
  • Цкитишвили К. В., Чинчилакашвили Т. Г. Герои Советского Союза из Грузии. — Тбилиси: Сабчота Сакартвело, 1981. — С. 98—99. — 383 с.
  • Абшилава А. А. В боях за Родину. — Сухуми: Алашара, 1980. — С. 49—53. — 139 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 699